Գնչուական երջանկություն (ֆիլմ)

«Գնչուական երջանկություն» (ռուս.՝ «Цыганское счастье»), խորհրդային դրամատիկական ֆիլմ, որը 1981 թվականին նկարահանել է ռեժիսոր և սցենարիստ Սերգեյ Նիկոնենկոն[1][2][3] Եվգենի Նոսովի «Մաքուր դաշտում՝ սայլուղուց հետո» (ռուս.՝ «В чистом поле за просёлком»), «Մուշտակ» (ռուս.՝ «Шуба»), «Դիմանկար», «Վարկա» պատմվածքների հիման վրա։

Գնչուական երջանկություն
ռուս.՝ Цыганское счастье
Երկիր ԽՍՀՄ
Ժանրդրամա
Թվական1981
Լեզուռուսերեն
ՌեժիսորՍերգեյ Նիկոնենկո
ԵրաժշտությունՎլադիմիր Մարտինով
ԿինոընկերությունՄաքսիմ Գորկու անվան կինոստուդիա

Սյուժե

Ֆիլմը պատմում է գնչուհի Մարիայի և նրա որդի Սաշայի ծանր ճակատագրի մասին, որին նա միայնակ է մեծացնում։ Կայունության ձգտմամբ հերոսուհին որոշում է տեղափոխվել խուլ գյուղ, որտեղ նրա որդին կմեծանա և կգտնի հավատարիմ ընկերներ։ Բայց ճակատագիրը անողոք է մնում այդ մարդկանց նկատմամբ, և նրանք ստիպված են լինում ծանր ընտրություն կատարել։

Դերերում

  • Նիկոլայ ԿրյուչկովԶախար Ալեքսանդրովիչ Կասյանով, կոլտնտեսության դարբին
  • Իվան Կամենսկի – Սաշկա
  • Մարինա Յակովլևա – Վարկա
  • Եկատերինա Վորոնինա – Լենկա
  • Լիդիա Ֆեդոսեևա-ՇուկշինաԱնյուտա, կթվորուհի, Վարկայի մայյրը
  • Սերգեյ Նիկոնենկո – Դենիս Իվանովիչ, կոլտնտեսության նախագահ
  • Լև Բորիսով – Եգոր, տրակտորիստ
  • Եկատերինա Ժեմչուժնայա – Մարիա, Սաշկայի մայրը
  • Գեորգի Սվետլանի – պապ
  • Անդրեյ Սմոլյակով – Գենադի, վարորդ
  • Նատալյա Խորոխորինա – Կլավա, թռչնապահ
  • Նիկոլայ Պոգոդին – կտղանքատեղի վարիչ

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ