Գոա

Գոա (հինդի՝ गोआ, պորտ.՝ Goa), նահանգ Հնդկաստանի հարավ-արևմուտքում, ամենափոքրը տարածքով և 26-րդը (29-ից) բնակչությամբ։ Նախկին պորտուգալական գաղութ Հինդուստան թերակղզում։ Բնակչությունը 3,1046 մլն մարդ է։ Մայրաքաղաքը Փանաջին է, իսկ խոշորագույն քաղաքը՝ Վասկո դա Գաման։

Գոա
ԵրկիրՀնդկաստան Հնդկաստան
Մասն էWest India?
ԿարգավիճակՀնդկաստանի նահանգ
Մտնում էՀնդկաստան
ՎարչկենտրոնՓանաջի
ԲԾՄ1167 մետր
Օրենսդրական մարմինԳոայի օրենսդիր ժողով
Պաշտոնական լեզուներկոնկանի[1]
Բնակչություն1 458 545 մարդ (2011)[2]
Տարածք3702 կմ²
Հիմնադրված էմայիսի 29, 1987 թ.
Սահմանակցում էՄահարաշտրա և Կառնատակա
Ժամային գոտիUTC+5:30
ՓոխարինեցԳոա, Դաման և Դիու
ISO 3166-2 կոդIN-GA
Փոստային ինդեքսներ403XXX
goa.gov.in

Աշխարհագրություն

Գոայի մակերեսը 3702 կմ քառակուսի է, հյուսիսից հարավ ձգվում է 105 կմ, արևմուտքից արևելք՝ 65 կմ։ Այն տարածքով Հնդկաստանի 29 նահանգներից ամենափոքրն է։ Գոան տեղակայված է Հնդկաստանի արևմտյան ափի կենտրոնական հատվածում։ Հյուսիսում սահմանակցում է Մահարաշտայի նահանգին, հարավում և արևելքում՝ Կառնատակային, իսկ արևմուտքում ափերը ողողում է Արաբական ծովի ջրերը։ Ափագծի երկարությունը կազմում է 101 կմ։ Ջրափնյա նեղ գիծը ծով բաժանում է լեռնային սարահարթից, արևելքում՝ Արևմտյան Գաթերի լեռնաշղթայից։ Արևմտյան Գաթերի լեռնաշղթան Դեկանի սարահարթի արևմտյան ծայրամասն է, որի երկարությունը 1800 կմ է։ Լեռնաղշթան զբաղեցնում է նահանգի տարածքի մոտ 15%-ը։ Գոայի ամենաբարձր կետը Սոնսոգորն է, որի բարձրությունը 1167 մետր է։ Գոայի առափնյա գիծը կտրտված է գետերի գետաբերաններով, որոնք սկիզբ են առնում Արևմտյան Գաթերից։ Խոշորագույն գետերը Մանդովին, Զուարին և Չապորան են։

Կլիմա

Գոան ունի տիպային ենթահասարակածային կլիմա, որն արտահայտվում է չոր և խոնավ եղանակով։ Տարվա կեսը (մայիսից հոկտեմբեր) տարածաշրջանում գերակշռում է խոնավ և տաք եղանակը։ Ամենից բարձր ջերմաստիճանը դիտվում է մայիսին, առավելագույն միջինը՝ 33 °C[3], և անգամ այդ ժամանակ պահպանվում է օդի բարձր խոնավությունը (մարտին 73 %[4]Մուսսոնի շրջանը սկսվում է հունիսին և ավարտվում է սեպտեմբերին։ Այս շրջանը բնորոշվում է նաև առավելագույն տեղումներով (հուլիսին մոտ 1000 մմ, համեմատության համար Երևանում տարեկան միջին տեղումները 300 մմ է)։ Չոր սեզոնը Գոայում տևում է դեկտեմբերի կեսերից մինչև փետրվար։ Ջերմաստիճանի օրական տատանումներն աճում են հասնելով 10-15 °C-ի։ Գիշերը ջերմաստիճանը կազմում է մոտ 20 °C, ցերեկը՝ 31 °C։ Այս շրջանում տեղումները հազվադեպ են։


 Ջերմաստիճանի և տեղումների տարեկան միջին ցուցանիշները Գոա
Ամիսհունվփետմարտապրմայհունհուլօգոսսեպհոկնոյդեկտարին
միջին առավելագույնը (°C)31,631,532,033,033,030,328,928,829,531,632,832,431,3
տեղումների քանակը (մմ)0,20,11,211,8112,7868,2994,8512,7251,9124,830,916,72926
Աղբյուր՝ Օդերևութաբանության համաշխարհային կազմակերպություն

Արեգակնային ակտիվություն

Արևափայլ, ժամերի քանակն ամսում
ԱմիսՀունՓետՄարԱպրՄայՀունՀուլՕգոսՍեպՀոկՆոյԴեկՏարի
Արևափայլ, ժամ313,1301,6291,4288,0297,6126,0105,4120,9177,0248,0273,0300,72842,7

Միջին արևափայլը մեկ օրում

Դեկտեմբերից մինչև ապրիլ օրական միջին արևափայլի տևողությունը կազմում է 1 ժամ։ Ամենաքիչը հունիսից օգոստոս է՝ 4-ից 5 ժամ[5]։

ՀունՓետՄարԱպրՄայՀունՀուլՕգոսՍեպՀոկՆոյԴեկ
1010910954468910

Ցերեկվա տևողություն

Գոան գտնվում է աշխարհագրական ցածր լայնությունում, ուստի ցերեկվա տևողությունը շատ չի տարբերվում տարվա տարբեր ամիսներին։ Փետրվարից հոկտեմբեր ցերեկը տևում է 12 ժամ և ավել, իսկ նոյեմբերից հունվար՝ 11 ժամ[5]։

Տեղումներ

Տեղումներով օրեր

Դեկտեմբերից ապրիլ Գոաում տեղումները շատ հազվադեպ են, հունիս և հուլիս ամիսներին գրանցվում են ամենաշատ տեղումներով օրերը, ավելի քան 20 օր[6]

ՀունՓետՄարԱպրՄայՀունՀուլՕգոսՍեպՀոկՆոյԴեկ
0,00,00,10,84,221,927,213,313,56,22,50,4

Քամի

Սեպտեմբերից դեկտեմբեր և հունվարից մարտ քամու միջին արագությունը 6-ից 7 կմ/ժամ է[4]։

Քամու միջին արագություն (կմ/ժ)

ՀունՓետՄարԱպրՄայՀունՀուլՕգոսՍեպՀոկՆոյԴեկ
677891113107666

Քամու առավելագույն արագություն (կմ/ժ)

ՀունՓետՄարԱպրՄայՀունՀուլՕգոսՍեպՀոկՆոյԴեկ
857461635681839339787463

Պատմություն

Սուրբ Եկատերինայի մատուռ։ Պորտուգալիական առաջին եկեղեցին, որը կառուցվել է Գոայում 1510-1511 թվականներին։
Գոայի զինանշանը Պորտուգալիայի տիրապետության ժամանակ

Գոայի վրա ոտք դրած առաջին եվրոպացին Աֆոնս դը Ալբուկերկեն էր, որը հասնելով ծովային ճանապարհով, 1502 թվականին նվաճեց Գոան։ Հին Գոան դառնում է Պրորտուգալական Հնդկաստանի մայրաքաղաքը նահանագապետ Աֆոնս դը Աբուկերկեի ղեկավարությամբ։ Վասկո Դա Գաման դը Ալբուկերկեից հետո հաջորդ նահանգապետն էր։ Գոայից կառավարվող հողերն աֆրիկյան Մոմբասայից մինչև չինական Մակաո։ Այդ պահից սկսել է Գոայի ոսկե դարը։ Հին Գոան կոչվել է «եկեղեցիների քաղաք», Արևելքի քրիստոնեական բոլոր տաճարներին գերազանցող ճարտարապետական գեղեցկությամբ։

Լեզուներ

Համաձայն «Գոայի պաշտոնական լեզուների մասին ակտին» 1987 թվականից (անգլ.՝ The Goa, Daman and Diu Official Language Act) Գոա նահանգի պաշտոնական միակ լեզուն կոնկանին է, սակայն հատուկ կարգավիճակ է նախատեսվում մարաթի[7][8][9]։

Կոնկանին նահանգի 61,2% բնակիչների մայրենի լեզուն է։ 1991 թվականի տվյալներով մյուս լեզուներից առավել տարածված են մարաթին (27,12 %), կաննադան (3,41 %), ուրդուն (2,81 %) և հինդին (2,09 %)[10]։

Տրանսպորտ

Նահանգի ավիափոխադրումն իրականացվում է «Դաբոլիմ» օդանավակայանով։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ