Գոյե

Գոյե (անգլերեն՝ Goje), Աֆրիկայում օգտագործվող լարային երաժշտական գործիք է։ Այն հիմնականում տարածված է Մալիում։ Գոյեն որոշ նմանություններ ունի տուարեգ ցեղի կողմից օգտագործվող իմզադին։ Այն հիմնականում օգտագործվում է որպես սոլո գործիք կամ որպես ձայնի նվագակցող, բայց հանդիպում է նաև տարբեր գործիքներից կազմված անսամբլներում։Նվագվում է աղեղի օգնությամբ։

Գոյե
Որակավորումաղեղնավոր լարային երաժշտական գործիք[1]
Գոյե նվագողներ Հյուսիսային Նիգերիայում

Ծանոթագրություններ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գոյե» հոդվածին։