Գոշ լիճ

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գոշ (այլ կիրառումներ)

Գոշ, լեռնային անտառապատ լիճ Հայաստանի Տավուշի մարզում՝ Գոշ գյուղից 2.2 կմ հարավ-արևմուտք[1]։

Գոշ

Գոշ լիճը՝ թռչնի թռիչքի բարձրությունից
40°43′12″ հս․. լ. 45°00′58″ ավ. ե.HGЯO
Կոորդինատներ
ԵրկիրՀայաստան Հայաստան
Վարչատարածքային բաժանումՏավուշի մարզ
Երկարություն0,1 կմ
Լայնություն0,08 կմ
Ավազանի մակերեսը0,03 կմ²
Ամենամեծ խորությունը8 մ
Միջին խորությունը2-3 մ
Միջին բարձրությունը1450 մ
Գոշ լիճ (Տավուշի մարզ)##
Գոշ լիճ (Տավուշի մարզ)
Վիքիպահեստում

Աշխարհագրություն

Առաջացել է սողանքապատվարային գործընթացների հետևանքով։ Լճի մակերևույթի հայելին 0,008 կմ² էր երկարությունը՝ 100 մ, լայնությունը՝ 80 մ։ Առավելագույն խորությունը 8 մ էր, ջրի ծավալը՝ 1500 մ3։ Տվյալները փոփոխության են ենթարկվել մաքրման նպատակով լճի մակարդակի իջեցումից հետո[2][3][4] և դեռ նոր հաշվարկներ չեն կատարվել։ Սնվում է աղբյուրների և մթնոլորտային տեղումների ջրերով։ Ամռանը ջրի ջերմաստիճանը մակերևույթին հասնում է ընդամենը 14 °C։

Լճի ոչնչացում

Ըստ Hetq.am լրատվական գործակալության կողմից ներկայացված փաստերի, 2017 թվականի ապրիլի սկզբին «Վենդոռ» ընկերությունը Դիլիջան ազգային պարկի տարածք ծանր տեխնիկա է մտցրել և սկսել լիճը ու հարակից տարածքը փորել, ինչպես նաև այնտեղ տանող գրունտային ճանապարհը լայնեցնել ու հարթեցնել՝ կտրելով ու վնասելով բազմաթիվ ծառեր։ Այդ աշխատանքների հետևանքով մի քանի մետրով կրճատվել է լճի հայելային մակերեսը, ջրային պաշարները աղտոտվել են, սկսվել է լճի ճահճացման գործընթաց, ափի ամբողջ երկայնքում կուտակվել է շուրջ 2 մետր բարձրությամբ տիղմային կուտակումներ, գրեթե ամբողջությամբ ոչնչացվել է լճում բնակվող խեցգետնի պոպուլացիան[3][4][4]։ Բնապահպանության նախարարությունը այս կապակցությամբ պաշտոնական պարզաբանում է տվել, որ «Վենդոռ» ընկերության հետ կնքվել է կառուցապատման իրավունքով հանգստի գոտի կազմակերպելու և սպասարկման ծառայություններ մատուցելու պայմանագիր, որի համաձայն «Վենդոռ» ընկերությունը պարտավոր է բարեկարգել տարածքը, մաքրել աղբից և չոր ճյուղերից, չխախտել լճի էկոհամակարգը և էնդեմիկ կարգավիճակը[5]։

Լճի ներկա վիճակ

Գոշն արդեն մաքրվել ու վերակենդանացել է. լճում գորտերի, խեցգետնի ու մանր ձկների մեծ քանակություն կա։ Այս տարածքում կարելի է հանդիպել անձեռակերտ տարատեսակ հուշարձանների՝ ժայռային տարատեսակ գոյացություններ, հանքային աղբյուրներ և այլն[6]։

Պատկերասրահ

Լճի տեսքը 2015 թվականին

Լճի տեսքը 2017 թվականի ապրիլին


Գոշ լճի համայնապատկերը 2019 թվականին


Ծանոթագրություններ

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։