Գրաֆիկական պլանշետ

Գրաֆիկական պլանշետը (հայտնի նաև դիջիթայզեր, նկարչական թաբլեթ, թվային նկարչական թաբլեթ կամ թվային արտտախտակ), համակարգչային հավելյալ աքսեսուար է, որն օգտագործում են պատկերներ նկարելու անիմացիոն և գրաֆիկական պատկերներ ստանալու համար։ Այն բաղկացած է հատուկ գրչից և հարթ, զգայուն էկրանից։ Այն կարող են օգտագործել, որպես համակարգչային տվյալների մուտքագրման և ձեռագիր ստորագրությունների համար։ Այն միակ հարմար միջոցն է թվայնացման համար։

Wacom Bamboo ընկերության թաբլեթ և գրիչ
Wacom գրաֆիկական պլանշետ և գրիչ
Մեծ ֆորմատով մանուֆակտուրալ գրաֆիկական պլանշետ

Սարքը բաղկացած է հարթ մակերևույթից, որի օգնությամբ այն օգտագործողն ավելի հեշտ է նկարում։ Տվյալ պատկերը ցուցադրված է համակարգչի մոնիտորին։ Սակայն այժմ կան որոշ թաբլեթներն, որոնք ունեն LCD էկրաններ և հարմար են պրակտիկ օգտագործման համար։Որոշ թաբլեթներ էլ փոխարինում են համակարգչային մկնիկներին, որպես հետևող սարք համակարգչի աշխատանքային սեղանի համար։

Պատմություն

Թելոթոգրաֆն աշխարհում առաջին էլեկտրոնային ձեռագիր սարքն էր, որը հայտանգործել է Էլիշա Գրեյը 1888 թվականին[1]։ Էլիշա Գրեյը լավագույնս հայտնի է, որպես Ալեքսանդր Գրեյբ Բելին ժամանակակից հեռախոսի գյուտարար։ Առաջին էլոկտրոնային և գրաֆիկական պլանշետը, որը դիզայնով նման է ժամանակակից թաբլեթներին ստեղծվել է 1957 թվականին, որը կոչվում է Սթայլաթոր[2]։ Ամենա հայտնի թաբլեթը դա RAND-ն է[3]։ Այն հաճախ շփոթում են և անվանում առաջին թվայնացված թաբլեթ։ Այն հայտնի է նաև իր՝ Գրաֆաքոն[4] անվանմամբ, որն առաջացել է անգլերեն գրաֆիկա և կոնվերտոր բառերից։ Այն վաճառքի է 1964 թվականին։

1981 թվականին երաժիշտ Թոդ Ռունդգենը ստեղծեց անհատական համակարգիչների համար առաջին գունավոր գրաֆիկական թբալեթը, որը լիցենզավորված էր Apple ընկերության կողմից։

Համակարգ

Ժամանակակից պլանշետների աշխատանքային հիմնական դետալներից է լարային ցանցը։Աշխատանքային և տեխնոլոգիական սկզբունքների համաձայն կան տարբեր տեսակի թաբլեթներ։ Էլեկտրոմագնիսական գրիչը արտանետում է էլեկտրոմագնիսական ալիքներ, իսկ այս դեպքում ցանցը ծառայում է որպես ընդունիչ։

Wacom ընկերությունը ստեղծել է մի տեխնոլոգիա, որը հիմնված է էլետրոմագնիտ ռեզոնանսի հիման վրա։ Երբ ցանցը ստանում է ազդանշաններ։ Միևնույն ժամանակ, ցանցի կողմից թողարկված ազդանշանները օգտագործվում են գրիչի համար, որն էլ իր հերթին ուղարկում է արձագանքման ազդանշաններ։

Գոյություն ունեն պլանշետներ, որի գրչի մեխանիզմն ունի հատուկ հպման տեխնոլոգիա։ Ժամանակակից պլանշետների մակերեսը կարող է ֆիքսել գրչի առկայությունը նույնիսկ նրան չհպվելու դեպքում։

Ինչպես նաև պլանշետի հավաքածուի մեջ գրչի հետ կա հատուկ մկնիկ, որը տարբերվում է հասարակ համակարգչային մկնիկից և ունի նույն աշխատանքային տեխնիկան ինչ պլանծետի գրիչը։ Այդպիսի մկնիկները կարող է աշխատել միայն պլանծետին կցված։ Միայն այն պատճառով, որ պլանշետի տեխնիկական հնարավորություններն ավելի բարձր են քան սովորական համակարգչինը։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գրաֆիկական պլանշետ» հոդվածին։