Գրեգ Սթեյն

Գրեգ Սթեյն (անգլ.՝ Greg Stein, մարտի 16, 1967(1967-03-16), Պորտլենդ), ամերիկացի ծրագրավորող, դասախոս, երբեմն էլ ստանդարտների ճարտարապետ և բաց կոդով ծրագրային ապահովման պրոպագանդիստ, որ հաճախ ելույթներ է ունենում ասուլիսների ժամանակ և այդպիսի ծրագրերի մշակման և օգտագործման վերաբերյալ հարցազրույցում։

Գրեգ Սթեյն
անգլ.՝ Greg Stein
Դիմանկար
Ծնվել էմարտի 16, 1967(1967-03-16) (57 տարեկան)
ԾննդավայրՊորտլենդ
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունBeaverton High School?
Մասնագիտությունհամակարգչային գիտնական, ճարտարագետ և ծրագրավորող
ԱշխատավայրՄայքրոսոֆթ
Պարգևներ և
մրցանակներ
Կայքprng.blogspot.com
 Greg Stein Վիքիպահեստում

Գրեգն ավարտել է Օրեգոն նահանգի Բեվերթոնի ավագ դպրոցը, այնուհետև Փենսիլվանիա նահանգի Քարնեգի-Մելլոն համալսարանը, որտեղ ստացել է բակալավրի աստիճան[1]։

Նրա Apache Software Foundation-ի տնօրենն է[2] և եղել է այդ հիմնադրամի նախագահը 2002 թվականի օգոստոսի 21-ից[3] մինչև 2007 թվականի հունիսի 20-ը[4]։ Գրեգ Սթեյնը նաև Python Software Foundation-ի անդամ է, 2001-2002 թվականներին եղել է տնօրեն[5] և Python-ի ծրագրավորման լեզվի և գրադարանների վերահսկող (ակտիվ ժամանակահատվածը՝ 1999-2002 թվականներ)[6]։

Գրեգ Սթեյնը հատկապես ակտիվ է տարբերակների կառավարման համակարգերի մշակման գործում։ 1990-ական թվականների վերջին և 2000-ականների սկզբին նա մասնակցել է WebDAV HTTP տարբերակների վերահսկման մասնագրերի մշակմանը[7]․ նա mod_dav-ի առաջին հայտնագործողն է, որը WebDAV-ի առաջին իրականացումն է բաց կոդով։ Նա եղել է Subversion[8] նախագծի հիմնադիրներից մեկը և հիմնականում պատասխանատու է WebDav ցանցային մակարդակի համար Subversion-ում։

Գրեգ Սթեյնն աշխատել է որպես Google-ի տեխնիկական տնօրեն, որտեղ նա օգնել է կազմակերպությանը թողարկել հոսթինգ հարթակ բաց կոդով ծրագրային ապահովման համար։ Գրեգ Սթեյնը հրապարակայնորեն հայտարարել է Google-ից հեռանալու մասին իր բլոգում հուլիսի 29-ին։ Նախքան Google-ը նա աշխատել է Օրաքլում, Shop-ում, Microsoft-ում, CollabNet-ում և որպես անկախ մշակողի։

Գրեգ Սթեյնը մեծ ներդրում է կատարել Lima Mudlib գրադարանի ստեղծման գործում, որը MUD սերվերի ծրագրային ապահովման մի մասն է։ MUD համայնքում նրա մականունը եղել է «Deathblade»:

2010 թվականին Գրեգն արժանացել է O’Reilly Open Source Award ամենամյա մրցանակի[9]։

2014 թվականին Գրեգ Սթեյնը դարձել է Stellar վճարային ցանցի խորհրդատվական խորհրդի անդամ։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ