Գրքի միջազգային ստանդարտ համար

Գրքի միջազգային ստանդարտ համար (ԳՄՍՀ) կամ ISBN (անգլերեն՝ International Standard Book Numberգրքի առևտրային տարբերակիչ[1] եզակի ապրանքանիշ համար։ ISBN համակարգը ստեղծվել է Միացյալ Թագավորությունում 1966 թ., գրավաճառներ և գրենական պիտույքների վաճառողներ W.H. Smith-ի կողմից։ Այն ստեղծված էր իբրև 9-նիշ Գրքի Ստանդարտ Համարակալման (Standard Book Numbering, SBN) կոդ և օգտագործման մեջ էր գտնվում մինչև 1974 թ.։ 1970 թ. այն ընդունվեց որպես միջազգային ստանդարտ ISO 2108։ Նման համարային տարբերակիչ է պարբերականների Գրանցման համարի միջազգային ստանդարտը (International Standard Serial Number, ISSN), որը համարակալում է պարբերական հրատարակությունները, ինչպիսիք են, օրինակ, ամսագրերը։ 2007 թ. Հունվարի 1-ից, ISBN ը բաղկացած է 13 թվանշանից՝ ինչպես Բուկլանդի EAN-13-ը[2]։ Ստանդարտի համար պատասխանատու է ISO TC 46/SC 9 ենթակոմիտեն։

ISBN-13 ապրանքանիշ, ներկայացված որպես EAN-13 ապրանքանիշ (ISBN 978-3-16-148410-0)

Թեմատիկ նշումներ