Դագոբերտ III

Դագոբերտ III (ֆր.՝ Dagobert III; ծնվ. 699 թվական — մահ. 715 թվականի դեկտեմբերի 31), 711 - 715 թվականներին ֆրանկների թագավոր, Մերովինգների հարստությունից։ Խիլդեբերտ III արքայի և Էդոնայի տղան։

Դագոբերտ III
 
Մասնագիտություն՝միապետ
Ծննդյան օրմոտ 698[1]
Ծննդավայրանհայտ
Վախճանի օր715[2]
Վախճանի վայրանհայտ
ԴինաստիաՄերովինգներ[1]
ՀայրԽիլդեբերտ III[1]
ԶավակներԹեոդորիխ IV[3]

«Դագոբերտ» անունը ֆրանկերենից թարգմանաբար նշանակում է «Պայծառ, ինչպես օրը»[4]։

Կենսագրություն

Դագոբերտ III-ը 12 տարեկան հասակում հորից ժառանգել է երեք ֆրանկական թագավորությունները՝ Նեյստրիան, Բուրգունդիան և Ավստրազիան։ Սակայն իրական կառավարությունը գտնվում էր մայորդոմ Պիպին Գերիստալսկիի ձեռքերում, որը կառավարում էր Ավստրազիան։ Նեյստրիայի մայորդոմ էր նրա տղա Գրիմոալդ Կրտսերը։ Սակայն նրանք երկուսն էլ մահացել են 714 թվականին, և նոր մայորդոմ էր դարձել Գրիմոալդի անչափահաս տղա Տեոդոալդը։

Պիպին Գերիստալսկիի մահը առաջացրել է բաց ընդհարում նեյստրիական կառավարության, որոնք ընտրում էին մայորդոմին և նրա ժառանգների միջև։ Պիպինի այրի Պլեկտրուդան Դագոբերտ III-ի և մայորդոմ Տեոդոալդի անունից կառավրում էր թագավորությունը, քանի որ նրանք դեռ անչափաս էին։ Նեյստրիական կառավարությունը այդ պահը օգտագործել է ապստամբության համար։ Նրանք միավորվել են Կոմպյենյեի մոտ գտնվող անտառում և 715 թվականին ջախջախել ավստրազիական բանակը։ Դրանից հետո Նեյստրիան վերականգնեց իր անկախությունը և տեղի կառավարությունը Րագենֆրեդին նոր մայորդոմ ընտրեց։

Տասնվեց տարեկան Դագոբերտ III-ը մահացավ 715 թվականի դեկտեմբերի 31-ին։

Ծանոթագրություններ

Գրականություն

  • Продолжатели Фредегара
  • Книга истории франков
  • Лебек С.: Происхождение франков
  • Эрлихман В.В.: Правители мира

Արտաքին հղումներ

  • «Dagobert III von Frankenkoenig» (գերմաներեն). Genealogie Mittelalter: Mittelalterliche Genealogie im Deutschen Reich bis zum Ende der Staufer. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 19-ին. Վերցված է 2012 թ․ փետրվարի 6-ին.