Դավիդ Սորիա

իսպանացի ֆուտբոլիստ

Դավիդ Սորիա Սոլիս (իսպ.՝ David Soria Solís; ապրիլի 4, 1993(1993-04-04)[1][2], Մադրիդ, Իսպանիա), իսպանացի ֆուտբոլիստ, «Սևիլյա» ֆուտբոլային ակումբի դարպասապահ։

Դավիդ Սորիա Սոլիս
David Soria Solís
Անձնական տվյալներ
Ամբողջական անունԴավիդ Սորիա Սոլիս
Քաղաքացիությունը Իսպանիա
Ծննդյան ամսաթիվապրիլի 4, 1993(1993-04-04)[1][2] (31 տարեկան)
ԾննդավայրՄադրիդ
Հասակ190
Քաշ93
ԴիրքԴարպասապահ
Պատանեկան կարիերա
Իսպանիա «Ատլետիկո Մադրիդ»

Իսպանիա «Ռեալ Մադրիդ»

Մասնագիտական կարիերա*
ՏարիԱկումբԽաղ(Գոլ)
2012—2013Իսպանիա Սևիլյա C 14 (0)
2013—2015Իսպանիա Սևիլյա B 54 (0)
2015-մինչ օրս.Իսպանիա Սևիլյա0 (0)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Ակումբային կարիերա

2012 թվականին Իսպանիայի ֆուտբոլի առաջնությունում դեբյուտել է «Սևիլյայի» երրորդ թիմի կազմում[3]։ 2012 թվականին տեղափոխվել է «Սևիլյա B»: Սեգունդա B-ում մասնակցություն է ունեցել 16 խաղերում, իսկ երկրորդում` 34։

Սորիան 7 անգամ եղել է պահեստային թիմում` Լա Լիգայի 2014/2015 մրցաշրջանում։ Առաջին անգամ եղել է սեպտեմբերի 14-ին «Խետաֆե» ակումբի դեմ խաղի ժամանակ, որտեղ փոխարինել է Մարիանո Բարբոսային[4]։ Սորիան պահեստային դարպասապահ է եղել 2014-2015 ՈւԵՖԱ Չեմպիոնների լիգայի շրջանակներում «Զենիթի» դեմ կայացած հանդիպման ժամանակ (2:1)[5]։

Սեպտեմբերին Marca սպորտային օրաթերթը կանխագուշակել էր, որ Սորիան կարող է դառնալ «Սևիլյայի» հիմնական դարպասապահ Ռիկո Սերխիոյի և Բետայի վատ պատրաստվածության պատճառով[3]։ «Կարմրա-սպիտակների» գլխավոր մարզիչ Ունաի Էմերին թույլատրեց Սորիային մասնակցել Իսպանիայի գավաթի 1/6 եզրափակչում «Լոգրոնես» ակումբի դեմ կայացած խաղին (3:0)[6]։Եվրագավաթի առաջնությունում նրա դեբյուտը կայացել է 2016 թվականի փետրվարի 18-ին` նորվեգական «Մոլդե» ակումբի դեմ կայացած հանդիպման ժամանակ։ Նույն մրցաշրջանի շրջանակներում «Ատլետիկ Բիլբաո» ակումբի դեմ կայացած հանդիպման ժամանակ ( ապրիլի 24) Սորիան սխալ թույլ տվեց, բաց թողեց Արիցու Աուդիրսին խփած գնդակը, սակայն հետո՝ 11 մետրանոց հարվածների ժամանակ, հետ մղելով Բենյատի խփած գնդակը, հնարավորություն տվեց «Սևիլյային» դուրս գալ կիսաեզրափակիչ[7]։ Սորիա Սոլիսը եղել է նաև անգլիական «Լիվերպուլ ակումբի դեմ մայիսի 18-ին Բազելում կայացած խաղի հիմնական դարպասապահ։ ՈւԵՖԱ չեմպիոնների լիգայի եզրափակչում «Սևիլյան» 3:1 հաշվով հաղթեց «Լիվերպուլին»[8]։

Ելույթների վիճակագրություն

2016 թվականի օգոստոսի 23-ի տվյալներով-ի դրությամբ
Ակումբային կարիերա
ԱկումբՄրցաշրջանԼիգաԿորոլիայի ԳավաթԵվրագավաթԱյլԸնդհանուր
ԽաղերԳոլերԽաղերԳոլերԽաղերԳոլերԽաղերԳոլերԽաղերԳոլեր
Սևիլյա Բ2013/14160000000160
2014/15340000000340
2015/164000000040
Ընդհանուր540000000540
Սևիլյա2015/1600409000130
2016/170000000000
Ընդհանուր00409000130
Ընդհանուր կարիերայի ընթացքում540409000670

Նվաճումներ

Սևիլյա

  • Եվրոպայի առաջնության հաղթող - (2015/2016)

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դավիդ Սորիա» հոդվածին։