Դավիթ Ղիփիանի

ֆուտբոլիստ

Դավիթ Ղիփիանի (վրաց.՝ დავით დავითის ძე ყიფიანი, նոյեմբերի 18, 1951(1951-11-18)[1], Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ - սեպտեմբերի 17, 2001(2001-09-17), Թբիլիսի, Վրաստան), խորհրդային և վրացի ֆուտբոլիստ ու մարզիչ։ «Դինամո» Թբիլիսիի և ԽՍՀՄ հավաքականի ֆուտբոլիստ։ Վրաստանի հավաքականի գլխավոր մարզիչ։ ԽՍՀՄ սպորտի միջազգային կարգի վարպետ (1976), ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ (1981)։

Դավիթ Ղիփիանի
վրաց.՝ დავით ყიფიანი‏
Անձնական տվյալներ
Ամբողջական անունԴավիթ Դավիթովիչ Ղիփիանի
Քաղաքացիությունը{{{2}}} ԽՍՀՄՎրաստանՎրաստան
Ծննդյան ամսաթիվնոյեմբերի 18, 1951(1951-11-18)[1]
ԾննդավայրԹբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մահվան ամսաթիվսեպտեմբերի 17, 2001(2001-09-17) (49 տարեկան)
Մահվան վայրԹբիլիսի, Վրաստան
Հասակ184 սմ
Քաշ75 կգ
Դիրքկիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբկարիերան ավարտել է
Մասնագիտական կարիերա*
ՏարիԱկումբԽաղ(Գոլ)
1968Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Լոկոմոտիվ Թբիլիսի1 (0)
1969Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Դինամո Թբիլիսի0 (0)
1970Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Լոկոմոտիվ Թբիլիսի28 (3)
1971-1982Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Դինամո Թբիլիսի246 (79)
Ազգային հավաքական
1974-1981Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՍՀՄ19 (7)
1975Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՍՀՄ (օլիմպիական)2 (2)
Մարզչական կարիերա
1984-1985Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Դինամո Թբիլիսի
1988-1989Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Դինամո Թբիլիսի
1990-1991Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Դինամո Թբիլիսի
1992-1993Կիպրոսի Հանրապետություն Օլիմպիակոս Նիկոսիա
1995-1997Վրաստանի դրոշ (1990-2004) Դինամո Թբիլիսի
1997Վրաստանի դրոշ (1990-2004) Վրաստան
1998Ռուսաստան Շիննիկ
1999-2001Վրաստանի դրոշ (1990-2004) Տորպեդո Քութայիս
2000-2001Վրաստանի դրոշ (1990-2004) Վրաստան
Օլիմպիական խաղեր
ԲրոնզՄոնրեալ 1976
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Կենսագրություն

Մեծացել է բժիշկների ընտանիքում։ Պատանի Դավիթի դաստիարակությամբ հիմնականում զբաղվել է տատիկը, որը նրա մեջ գրականության ու արվեստի նկատմամբ սեր և հարգանք է ներշնչել։ Սակայն մանկությունում հիմնական կապվածությունը դարձավ ֆուտբոլը[2]։

Թբիլիսիի № 35 ֆուտբոլային դպրոցի սանն է[3]։ Առաջին մարզիչը՝ Պ. Չելիձե[3]։ 1968 թվականին Վրաստանի պատանեկան հավաքականի կազմում դարձավ Սոչիիում տեղի ունեցած «Հույսի գավաթի» խաղարկության հաղթողը, ինչից հետո մտավ «Դինամո» Թբիլիսիի երկրորդ կազմի մեջ։

Միևնույն ժամանակ ընդունվեց Թբիլիսիի պոլիտեխնիկական ինստիտուտի քիմիական ֆակուլտետը։ Շուտով հասկացավ, որ քիմիկոսի մասնագիտության հետ հետաքրքրություններ չունի և տեղափոխվեց Թբիլիսիի պետական համալսարանի իրավագիտական ֆակուլտետ, որն էլ արդյունքում ավարտեց։

1968-1970 թվականներին խաղացել է Թբիլիսիի «Լոկոմոտիվում»։

1971 թվականին դեբյուտեց «Դինամոյում»։ Շուտով հրավիրվեց ԽՍՀՄ հավաքական, բայց Օդեսայում հավաքների ժամանակ ստացած ծնկի վնասվածքի պատճառով դրսևորվել չկարողացավ։

Ավելի ուշ ԽՍՀՄ հավաքական հրավիրվեց ոչ հաճախ։ Հավաքականում խաղաց 19 խաղ և խփեց 7 գոլ, նաև 2 խաղ և 2 գոլ օլիմպիական հավաքականում[3]։

Ընդհանուր առմամբ Բարձրագույն լիգայում «Դինամոյի» կազմում խաղաց 246 խաղ՝ խփելով 79 գնդակ։

1981 թվականի սեպտեմբերին կոտրեց ոտքը, որի պատճառով Մունդիալ 1982-ին չհայտնվեց ԽՍՀՄ կազմում։ 1982 մրցաշրջանում անցկացնելով մի քանի խաղ, որոշեց խաղային կարիերայի ավարտի մասին։

Մի որոշ ժամանակ աշխատել է «Դինամո» կազմակերպության վրացական խորհրդում։ 1983 թվականի վերջին Նոդար Ախալքացիի հետ մեկտեղ նշանակվեց Թբիլիսիի «Դինամոյի» գլխավոր մարզիչ։ Աստիճանաբար նա կարողացավ կարգավորել թիմի խաղը, որն իր առաջատար դիրքերը կորցրել էր մի շարք առաջատար խաղացողների հեռանալուց հետո։ 1986 թվականին հեռացվեց պաշտոնից։ Պատճառը առաջին կնոջ հետ ամուսնալուծությունն էր, որի հետ ապրել էր 10 տարի։ Գլխավոր մարզչի այդ քայլը ղեկավարությունը սխալ համարեց, չնայած նրան, որ այդ ժամանակ թիմը առաջնությունում զբաղեցնում էր 3-4 տեղերը։

Շուտով ընկերների աջակցությամբ Վրացական ԽՍՀ-ի դատախազությունում ընդունվեց աշխատանքի, որտեղ ծառայելով հասավ մինչև վերահսկողության գլխավոր բաժնի պետի տեղակալի պաշտոնին։ Շուտով նորից ամուսնացավ։

1988 թվականին հեռացվեց դատախազությունից և նորից նշանակվեց «Դինամոյի» գլխավոր մարզչի պաշտոնում։ Նրա օրոք թիմը դուրս բերվեց խորհրդային առաջնությունից (չնայած նրա առարկություններին) և սկսեց հանդես գալ Վրաստանի առաջնությունում, որտեղ նա չուներ արժանի հակառակորդներ։ Գլխավոր մարզչի պաշտոնից հեռացավ ավտովթարից հետո, որի ժամանակ ստացավ գլխի վնասվածք։ Ութ ամիս եղավ հարազատ թիմի մենեջերը։

1992 թվականի սկզբին «Դինամոն» Կիպրոսում անցկացրեց հավաք, որի ժամանակ նա Նիկոսիայի «Օլիմպիակոսի» ղեկավարության կողմից հրավեր ստացավ դառնալու թիմի մարզիչ։ Նա ընդունեց հրավերը, երբ առաջնության ավարտին մնացել էր 8 տուր, և 1991-1992 մրցաշրջանի արդյունքներում թիմին օգնեց մնալ բարձրագույն լիգայում։ Հաջորդ մրցաշրջանում նա ակումբ հրավիրեց «Դինամոյի» նախկին խաղացողներ Չեդիային և Կաչարավային։ Նրանց հետ թիմը հասավ Կիպրոսի գավաթի կիսաեզրափակիչ փուլ, իսկ առաջնությունում 14 տեղերից զբաղեցրեց 11-րդ տեղը։ Ավելի ուշ կիպրոսական ընկերությունների օգնությամբ Կիպրոսում բացեց ռուսալեզու ռեստորան, որը որոշ ժամանակ անց սնանկացավ[2]։

1995-1996 մրցաշրջանի սկզբում վերադարձավ Վրաստան՝ նորից դառնալով «Դինամոյի» մարզիչը։ 1997 թվականին հրավիրվեց Վրաստանի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնին, իսկ մեկ տարի անց աշխատեց ռուսական «Շիննիկում»։

1999-2001 թվականներին ղեկավարեց Քութայիսի «Տորպեդոն», 2000-2001 թվականներին՝ Վրաստանի հավաքականը։

Մահ

2001 թվականի սեպտեմբերի 17-ին վերադառնալով Քոբուլեթից Ղիփիանիի ջիպ ապրանքանիշի Մերսեդես-Բենս ML 320-ը Չարդախ գյուղի շրջադարձի մոտ մեծ արագության տակ հարվածեց ընկույզի ծառին՝ մխրճվելով նրա մեջ։ Նա մահացավ հիվանդանոցի ճանապարհին։ Ոստիկանների խոսքերով, ավտովթարի պատճառ կարող էր լինել այն, որ Ղիփիանին հեռախոսով խոսելիս է եղել[4]։

Ձեռքբերումներ

Թիմային

  • Օլիմպիադա 1976-ի բրոնզե մեդալակիր
  • ԽՍՀՄ չեմպիոն (9 գոլ առաջնությունում)՝ 1978
  • ԽՍՀՄ արծաթե մեդալակիր՝ 1977
  • ԽՍՀՄ արծաթե մեդալակիր՝ 1971, 1972, 1976 (գարուն), 1976 (աշուն), 1981
  • ԽՍՀՄ գավաթի հաղթող՝ 1976, 1979
  • ՈՒԵՖԱ Գավաթակիրների գավաթի հաղթող՝ 1981-1982
  • ՈՒԵՖԱ Եվրո երիտասարդական առաջնության հաղթող՝ 1976

Անհատական

  • Երկրի լավագույն (1977) և երկրորդ (1976) ֆուտբոլիստ («Ֆուտբոլ» շաբաթերթի հարցման արդյունքներում)
  • Գրիգորի Ֆեդոտովի ակումբի անդամ (115 խաղ)

Մարզչական

  • Վրաստանի չեմպիոն՝ 1995, 1996, 1997, 2000, 2001
  • Վրաստանի գավաթի հաղթող՝ 1995, 1996, 1997, 2001

Անձնական կյանք

Ղիփիանին ունեցել է երկու կին։ Ունի երեք որդի՝ Լևան, Նիկոլայ, Գեորգի[5]։

Մեծ որդին՝ Լևանը, եղել է պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ, ապա՝ լրագրող, «Атиани» պարբերականի ստեղծողը։ 2011 թվականի վերջից Լևանը սպորտի և Վրաստանի երիտասարդական հավաքականի նախարարն է։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դավիթ Ղիփիանի» հոդվածին։