Դարլինգտոն

Դարլինգտոն (անգլ.՝ Darlington), քաղաք Մեծ Բրիտանիայում՝ Թիզի վտակ Սքերն գետի (անգլ.՝ River Skerne) ափին, Միդլսբրոյից հարավ-արևմուտք[1]։ Նույնանուն շրջանի (բորոյի) վարչական կենմտրոնն է, մտնում է Tees Valley անվանումով հայտնի տարածքի կազմի մեջ[2]։

Բնակավայր
Դարլինգտոն
ԵրկիրՄիացյալ Թագավորություն Միացյալ Թագավորություն
Մակերես19,73 կմ²
Բնակչություն93 015 մարդ (2021)
Ժամային գոտիUTC+0
Հեռախոսային կոդ01325
Պաշտոնական կայքdarlington.gov.uk
Դարլինգտոն (Միացյալ Թագավորություն)##
Դարլինգտոն (Միացյալ Թագավորություն)

Վարչականորեն Դարլինգտոնը մտնում է Դարեմ կոմսության կազմի մեջ ( Անգլիա )։ Զբաղեցնում է 197,47 քառակուսի կիլոմետր տարածք։ Բնակչության թվաքանակը 2001 թվականին եղել է 97 838 (1951 թվականին՝ 85 հազար[1] ), 2021 թվականին՝ 93.015[3]։ Քաղաքում զարգացած են մեքենաշինությունը և կամրջային կառուցվածքների արտադրությունը։ Նախկինում զարգացած էր տրիկոտաժի և բրդի արդյունաբերությունը։ Դարլինգտոնը համբավվել է առաջին անգլիական երկաթգծով, որը քաղաքից հասնում էր մինչև Թիզի Սթոքթոն և բացվել է 1825 թվականի սեպտեմբերի 25-ին։ Հետագայում այդ օրը սկսեցին տոնել որպես երկաթուղային տրանսպորտի ծնունդի օր։ Դարլինգտոնով է անցնում երկրի ամենամեծ ավտոմայրուղին՝ A1-ը։

1863 - 1966 թվականներին քաղաքում գործել է Դարլինգտոնի շոգեքարշաշինական գործարանը (անգլ.՝ Darlington Works ):

Քաղաքում ամենամյա գարեջրի փառատոն է անցկացվում։

Դարլինգտոնում գործում է նույնանուն ֆուտբոլային ակումբ, որը մասնակցում է Անգլիայի ֆուտբոլի երկրորդ խմբի առաջնությանը։

Քույր քաղաքներ

Պատկերասրահ

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դարլինգտոն» հոդվածին։