Դեյվիդ Էյմսի սպանություն

Բրիտանացի պահպանողական քաղաքական գործիչ Սըր Դեյվիդ Էյմիսն սպանվել է 69 տարեկան հասակում Լի-Օն-Սի քաղաքի եկեղեցում ընտրողների հետ հանդիպման ժամանակ։ 25-ամյա սոմալիի ծագմամբ երիտասարդը դանակի բազմաթիվ հարվածներ է հասցրել նրան, որոնցից խորհրդարանականը տեղում մահացել է[2]։

Դեյվիդ Էյմսի սպանություն
Տեսակհարձակում սառը զենքով և քաղաքական սպանություն
Երկիր Միացյալ Թագավորություն
Գրոհի վայրԱնգլիա
ՏեղադրանքԼի-օն-Սի
Գրոհի նպատակԴեյվիդ Էյմիս
Տարեթիվմոտ հոկտեմբերի 15, 2021
Զենքդանակ
Զոհվածներ1 մարդ (հոկտեմբերի 15, 2021)[1]
Ահաբեկիչների քանակ1[1]

Սա բրիտանացի գործող պատգամավորի առաջին սպանությունն էր 2016 թվականի հունիսին լեյբորիստուհի Ջո Քոքսի սպանությունից հետո։

Պատահար

Եկեղեցու դահլիճում Էյմսի ելույթի ժամանակ տղամարդկանցից մեկը դուրս է եկել ընտրողների խմբից և մի քանի անգամ դանակով հարվածել նրան[3][4]։

Շուտով դեպքի վայր են ժամանել զինված ոստիկաններ, բժիշկներ և ոստիկանական ուղղաթիռներ։ Ենթադրյալ մարդասպանը ձերբակալվել է տեղում, տեղափոխվել ոստկանական բաժանմունք։ Բժշկական բրիգադը որոշեց, որ Էյմիսի վիճակը կայուն չէ, որպեսզի այն հնարավոր լինի տեղափոխել, և շարունակել է աշխատանքը դեպքի վայրում։ Նա հայտարարվել է մահացած ավելի քիչ, քան մեկ ժամ[5][6]։ Ոստիկանության հայտարարության համաձայն՝ սպանությունը կարող է հիմնավորվել իսլամիստական գաղափարներով[5][7][8]։

Ձերբակալված 25-ամյա Ալի Հարբի Ալիին մեղադրանք են ներկայացրել ոչ միայն Էյմսի սպանության, այլև ահաբեկչության նախապատրաստման համար[9]։

Արձագանք

Քեմբրիջի դուքսն ու դքսուհին կարճ հայտարարություն են տվել՝ նվիրված իրադարձությանը[10]։

«Մենք ցնցված և վշտացած ենք Սըր Դեյվիդ Էյմիսի սպանությունից, որը կյանքի 40 տարիները նվիրել է իր համայնքին ծառայելուն։

Մեր մտքերն ու աղոթքները իր ընտանիքի, ընկերների և գործընկերների հետ։

Ուիլյամ ու Քեյթ»

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ