Դեյվիդ Ֆարրել

ամերիկացի երաժիշտ

Դեյվիդ Մայքլ Ֆարրել (փետրվարի 8, 1977(1977-02-08), Պլիմուտ (Մասաչուսեթս), Մասաչուսեթս, ԱՄՆ), ամերիկացի երաժիշտ, Linkin Park ռոք խմբի բասիստ և բեք վոկալիստ։ Առավել հայտնի է Ֆենիքս բեմական անվանումով։ Նա նաև եղել է Snax փոփ փանկ խմբի անդամ։

Դեյվիդ Ֆարրել
Դիմանկար
Ծնվել էփետրվարի 8, 1977(1977-02-08) (47 տարեկան)
ԾննդավայրՊլիմուտ (Մասաչուսեթս), Մասաչուսեթս, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
Մայրենի լեզուանգլերեն
Մասնագիտություներաժիշտ, բասիստ և կոմպոզիտոր
ԱնդամությունLinkin Park, Linkin Park և Tasty Snax
 Linkin Park Վիքիպահեստում

Վաղ կյանք

Ֆարրելին կիթառ նվագել սովորեցրել է մայրը, երբ նա սովորում էր ավագ դպրոցում[1]։ Մեծացել է Պլիմուտ քաղաքում, սակայն, երբ հինգ տարեկան էր տեղափոխվել է Միշեն-Վիեխո։

Tasty Snax

Ավագ դպրոցում սովորելու ընթացքում միացել է «Tasty Snax» խմբին, որը հետո ստացել է «The Snax» անվանումը[2]։ Խմբի հետ աշխատելու ընթացքում էլեկտրական կիթառից տեղափոխվել է բասի։ Խմբի մեջ էր մտնում նաև նրա քոլեջի ընկեր Մարկ Ֆիորը, ով նաև մասնակցում էր Linkin Parkի վիդեո-ալբոմների ստեղծման աշխատանքներին[2]։ Խումբը թողարկել է երկու երաժշտական և մեկ ալբոմի ժողովածու[3]։ Խումբը լքել է 2000 թվականին։

Linkin Park

Լոս Անջելեսի Կալիֆոռնյան համալսարանում Բրեդ Դելսոնին հանդիպելուց հետո միացել է Xero-ին[4]։ 1997 թվականին նպաստել է խմբի դեմո ձայնագրությանը, սակայն Tasty Snax-ի հետ շրջագայության պատճառով լքել է ծրագիրը[5]։ Մեկ տարվա բացակայությունից հետո 2000 թվականին նորից միացել է խմբին[6]։ Չեսթեր Բեննինգթոնի մահից հետո ռոք խումբը իր գործունեությունը դադարեցնում է երեք տարով[7]։ 2020 թվականին հայտարարել է, որ խումբը աշխատում է նոր երգի վրա[8]։

Դիսկոգրաֆիա

Linkin Park-ի հետ

  • Meteora (2003)
  • Minutes to Midnight (2007)
  • A Thousand Suns (2010)
  • Living Things (2012)
  • The Hunting Party (2014)
  • One More Light (2017)

Tasty Snax-ի հետ

  • Run Joseph Run (1998)
  • Snax (2000)

Ծանոթագրություն

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դեյվիդ Ֆարրել» հոդվածին։