Դենիս Գանզել

Դենիս Գանզել (գերմ.՝ Dennis Gansel, հոկտեմբերի 4, 1973(1973-10-04)[1][2], Հաննովեր, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն[3], Գերմանիա), գերմանացի կինոռեժիսոր, սցենարիստ և դերասան։

Դենիս Գանզել
գերմ.՝ Dennis Gansel
Ծնվել էհոկտեմբերի 4, 1973(1973-10-04)[1][2] (50 տարեկան)
ԾննդավայրՀաննովեր, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն[3]
ԿրթությունՄյունխենի հեռուստատեսության և կինեմատոգրաֆիայի համալսարան (2000)
Քաղաքացիություն Գերմանիա
Մասնագիտությունսցենարիստ, կինոռեժիսոր և դերասան
Պարգևներ և մրցանակներ
ԱնդամությունDeutsche Filmakademie?

Կենսագրություն

Դենիսը ծնվել է 1973 թվականի հոկտեմբերի 4-ին, Գերմանիայի Հաննովեր քաղաքում։ Մեծացել է Արևելյան Բեռլինում և սկսել է ֆիլմեր նկարահանել երբ 17 տարեկան էր։ Մյունխենում սովորել է կինոյի և հեռուստատեսության ինստիտուտում (գերմ.՝ Hochschule für Fernsehen und Film München)[4]:

Նկարահանել է մի շարք կարճամետրաժ ֆիլմեր, որոնք արժանացել են տարբեր մրցանակների[5][6]։ Դրանից հետո՝ 2000 թվականին, նկարահանել է իր առաջին լիամետրաժ ֆիլմը՝ «Das Phantom» հեռուստատեսային քաղաքական թրիլլերը, որն արժանացել է «Adolf Grimme Preis» հեռուստատեսային մրցանակի[4]։

2001 թվականին նկարահանում է «Աղջիկները վերևից» երիտասարդական կատակերգությունը, որն ունեցել է մեծ հաջողություն, այն դիտել են շուրջ 1,8 միլիոն մարդ[7]։

2004 թվականին էկրան է բարձրանում «Մահվան ակադեմիա» ֆիլմը, որ մասնակցել է մի շարք կինոփառատոների (Միջազգային կինոփառատոն Կառլովի Վարիում՝ հաղթանակ լավագույն դերասան անվանակարգում (Մաքս Ռիմելտ)[8], EuropaCinema կինոփառատոն Վիարեջոյում՝ հաղթանակ լավագույն ֆիլմ անվանակարգում[9]), որը դեռ 2003 թվականին, երբ դեռ չէր նկարահանվել, արժանացել է «Deutscher Filmpreis» մրցանակի որպես չէկրանավորված լավագույն սցենար[10]։

2008 թվականին լույս է տեսնում Գանզելի հաջորդ ֆիլմը, որն ուներ «Փորձ 2. ալիք» անվանումը։ Ֆիլմը մասնակցել է Սենդենս կինոփառատոնին[11]։

Ֆիլմագրություն

  • 1996The Wrong Trip (կարճամետրաժ)
  • 1998Living Dead (կարճամետրաժ)
  • 1998Im Auftrag des Herrn (կարճամետրաժ)
  • 2000Das Phantom (հեռուստաֆիլմ)
  • 2001The Dawn
  • 2001 — Աղջիկները վերևից / Mädchen, Mädchen
  • 2004 — Մահվան ակադեմիա / NaPolA
  • 2008 — Փորձ 2. ալիք / Die Welle
  • 2010 — Գիերվա համը / Wir sind die Nacht
  • 2012 — Չորրորդ իշխանություն / Die vierte Macht
  • 2016 — Մեքենագետ։ Վերակենդանացում / Mechanic: Resurrection

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դենիս Գանզել» հոդվածին։