Դեռահասային հղիություն

Դեռահասային հղիություն, հայտնի նաև պատանեկային հղիություն անվանմամբ, 20 տարեկանից ցածր դեռահաս կամ վաղ երիտասարդ կանանց հղիությունն է[1]։ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը սահմանում է պատանեկությունը որպես 10-ից 19 տարեկան ընկած ժամանակահատվածը[2]։ Կինը կարող է հղիանալ, երբ արդեն նրա մոտ սկսվել է ձվազատումը և համապատասխանաբար առաջին մենստրուալ ցիկլը՝ մենարխեն[3]։ Վերջինս սովորաբար լինում է 12-13 տարեկան հասակում[4]։

Հղի կին

Հղի դեռահասները ունենում են հղիության հետ կապակցված նույն խնդիրները, ինչ ավելի ուշ տարիքի հղի կանայք։ Հավելյալ առանձնահատկություններ առաջանում են 15 տարեկանից ցածր աղջիկների մոտ, քանի որ նրանց օրգանիզմը ֆիզիկապես ավելի քիչ է պատրաստ ունենալ առողջ հղիություն և ծննդաբերություն[5]։ 15-19 տարեկան աղջիկների դեպքում խնդիրները, հիմանականում, կապված են ավելի շատ սոցիալ-տնտեսական գործոններին հետ, քան տարիքի կենսաբանական առանձնահատկությունների[6]։ Անհաս պտղի, վաղաժամ ծննդաբերության, սակավարյունության և պրեէկլամպսիայի առաջացման վտանգը այդքան էլ տարքի հետ կապված չեն, եթե դեռահասը արդեն 16 տարեկան է, քանի որ այդ տարիքից բարձր հղիությունների ժամանակ այս խնդիրները պրենատալ (նախածննդային) ճիշտ վերահսկողության ներքո առավել հազվադեպ են հանդիպվում[7][8]։

Դեռահասային հղիությունը կապված է սոցիալական խնդիրների հետ, ներառյալ կրթության ցածր մակարդակը և աղքատությունը[9]։ Զարգացած երկրներում դեռահասային հղիությունը լինում է հիմնականում արտաամուսնական և հաճախ կապված է լինում սոցիալական պիտակավորման հետ[10]։ Զարգացող երկրներում պատկերը մի փորքր այլ է, քանի որ այդ տարիքի հղիությունները հաճախ լինում են ամուսնացած կանաց շրջանում և գրեթե կեսի մոտ լինում է պլանավորված։ Այս դեպքում հղիությանը զուգահեռ հանդիպվում է նաև թերսնուցում և բժշկական ոչ բավարար սպասարկում՝ առաջացնելով առողջական տարբեր խնդիրներ։ Սեռական կրթության և հակաբեղմնավորիչների հասանելիությունը կարող է զգալիորեն նվազեցնել դեռահասային անցանկալի հղիությունները[11][12]։

2015 թվականին 1000 կանանցից 47-ը երեխա են ունեցել մինչև 20 տարեկան հասակը[9]։ Ցուցանիշները առավել բարձր են Աֆրիկայում և ցածր են Ասիայում[9]։ Զարգացող եկրներում, ամեն օր, տարեկան շուրջ 2,5 միլիոն և 15-19 տարեկան 16 միլիոն կին երեխա են ունենում։ Եվս 3,9 միլիոնը կատարում է հղիության արհեստական ընդհատում։ Վերջինս առավել հաճախ նկատվում է գյուղերի շրջաններում, քան քաղաքների։ Ամբողջ աշխարհում, 15-19 տարեկան կանանց գլխավոր մահացության պատճառը հղիության տարբեր բարդություններն են[9]։

Սահմանում

Ինչպես արդեն նշվեց, ԱՀԿ-ն սահմանում է պատանեկությունը 10-19 տարեկան հասակը[2]։

Մոր տարիքը որոշվում է, հեշտ ստուգվող՝ հղիության ավարտով, և ոչ թե բեղմնավորման ենթադրվող ամսաթվով[13]։ Հետևաբար, վիճակագրության մեջ չեն մտնում 19 տարեկանում սկսված և 20 տարեկանում կամ բարձր ավարտված հղիությունները։ Պետք է նշել նաև, որ կնոջ ընտանեկան կարգավիճակի մասին գրանցվում է հղիության վերջում, այլ ոչ թե բեղմնավորման ժամանակ[14]։

Պատմություն

Դեռահասային հղիությունը՝ սովորաբար 16-19 տարեկանում բեղմնավորված, նախորդ դարերում եղել է առավել տարածված և 20-րդ դարում սովորական երևույթ է եղել զարգացած երկրներում[15][16]։ Նորվեգիացի կանանց շրջանում, ովքեր ծնվել են 1950 թվականի սկզբներին, 1970 թվականին արդեն նրանց քառորդ մասը դարձել են դեռահաս հղիներ։ Դրանից հետո վիճակագրությունը զգալի փոփոխություն է կրել և այժմ դեռահաս հղիների քանակը բավականին նվազել է[17]։

Ազդեցություն

Միացյալ ազգերի ազգաբնակչության ֆոնդի տվյալների համաձայն՝

մինչև 18 տարեկան աղջիկների հղիությունը ունի անդառնալի հետևանքներ։ Այն խախտում է կանանց իրավունքները, վնաս է հասցնում սեռական առողջությանը և կնոջ վերարտադրողական ֆունկցիային՝ հատկապես սոցիալապես անապահով կանաց շրջանում, այդպիսով ստեղծելով արատավոր օղակ։
Սեռական կրթությունը կարևոր է

[18] Այդ տարիքի հղիության ժամանակ բարձրանում է բարդությունների զարգացման վտանգը, ինչպես նաև լինում է թերսնուցում, քանի որ այդ կանանց զգալի մասը, ինչպես նշվեց, ունեն ոչ բավարար սոցիալ-տնտեսական պայմաններ։ Մայրական մահացության ռիսկը բարձրանում է մինչև 15 տարեկան հասակի հղիների դեպքում, քան եթե հղիությունը լինի 20 տարեկանում։ Վաղ տարիքում հղիանալը նաև ազդում է այդ աղջիկների կրթության և սոցիալապես ապահովվածության վրա, քանի որ հղիանալուց հետո շատերը ստիպված են լինում թողնել կրթությունը, ինչը բացասաբար է ազդում նրանց տնտեսական հեռանկարի վրա[19]։

Որոշ հետազոտություններ ուսումնասիրել են դեռահաս մայրերի և իրենց երեխաների սոցիալ-տնտեսական, բժշկական և հոգեբանական հետևանքները։ Այն դեպքերում, երբ դեռահասը ունի աջակցություն ընտաիքի կամ այլ մարդկանց կողմից, ավելի հավանական է, որ կշարունակի ուսումը և հետագայում ավելի բարձր վարձատրություն ունեցող աշխատանք կունենա[20][21]։

Այս խնդրի լուծման համար անհրաժեշտ է բազմակողմանի մոտեցում։ Օրինակ, պետք չէ փորձել փոխել աղջիկների վարքը, այլ պետք է կենտրոնանալ արմատային պատճառների, օրինակ՝ աղքատության, սեռային անհավասարության և հասարակական ճնշումների վրա։ Այս մոտեցումը պետք է ներառի՝

տարիքին համապատասխան սեռական կրթություն պատանեական հասակում, ներդրումներ աղջիկների կրթության մեջ, մանկահասակ ամուսնությունների և սեռական բռնության կանխարգելում։ Փորձել կառուցել այնպիսի հասարակություն, որտեղ տարբեր սեռի մարդիկ կունենան հավասար իրավունքներ, նաև կարևոր է տղաներ ընդգրկումը և լուսաբանումը այս գործընթացների մեջ, և սեռական ու հոգեբանական ազատ մթնոլորտի ստեղծումը, որպեսզի դեռահասները լինեն տեղեկացված և հետևաբար առավել պաշտպանված[19]։

ԱՄՆ-ում ավագ դպրոցի աշակերտների մեկ երորրդը հայտնել են, որ ունեն սեռական կյանք։ 2011-2013 թվականների համաձայն 79% կանայք օգատգործում են հակաբեղմնավորիչ միջոցներ[22][23]։

Դեռահաս

14 տարեկանում ամուսնացած Օյրիայը

Դեռահաս տարիքում հղիանալը ունենում է մեծ ազդեցություն հատկապես կրթության վրա, քանի որ աղջիները չեն շարունակում իրենց ուսումը[24]։ Ըստ վիճակագրական տվյալների, դեռահաս հղի աղջիկները կամ դեռահաս մայրերը 7 անգամ ավելի հաճախ են ինքնասպանություն գործում, քան մնացած դեռահասները[25][26]։

Դեռահասային հղիության կանխարգելման ազգային կենտրոնը հայտնում է, որ ամեն 4րդ դեռահաս-մայրը կրկինի հղիանում է առաջին հղիությունից հետո 2 տարվա ընթացքում[27]։ Ինչպես նշվեց, հղիանալուց հետո շատերը ստիպված դադարեցնում են ուսումը, և հետագայում ստանում են օժանդակ օգնություն պետության կողմից[28]։ Նաև շատերը չեն ունենում ինտելեկտուալ կամ էմոցիոնալ զարգացվածության այն մակարդակը, որը անհրաժեշտ է լինում ծնողավարության համար։ Որոշ դեպքերում առաջին ամսիների ընթացքում դեռահասը չի հայտնում հղիության մասին, և այդպիսով դուրս է մնում բժշկական հսկողությունից և նախածննդային պատրաստությունից, ինչը կարող է հանգեցնել հղիի և երեխայի համար վտանգավոր բարդությունների[28]։ Գործոնները, ըստ որոնց կարելի է հասականալ, թե արդյոք կարճ ժամանակ անց դեռահասի մոտ կրկին հղիություն կլինի թե ոչ, ներառում են կրթվածության մակարդակը և ընտանեկան կարգավիճակը։ Ռիսկը նվազում է կրթվածության բարձրացման հետ և մեծանում է, եթե դեռահասը ամուսնանում է կամ արդեն ամուսնացած է[29]։

Երեխա

Դեռահաս մայրերի երեխաները առավել հակված են սոցիալ-հոգեբանական զարգացման խանգարումների[30]։ Այդ մայրերի երեխաները հաճախ ծնվում են անհաս, ինչը ևս նախատրամադրում է ինտելեկտուալ, լեզվական և սոցիալ- էմոցիոնալ հապաղմանը։ Այն երեխաները, ովքեր ունեցել են դեռահաս մայրեր հակված են զարգացման և վարքային խանգարումների[28][31][32]։ Հետազոտությունները ցույց են տվել նաև, որ դեռահաս մայրերը ավելի քիչ են քնքշություն ցուցաբերում իրենց երեխաների նկատմամբ, իսկ այն մայրերը, ովքեր ունեն որոշակի աջակցության ծնողավարման շրջանակներում նման խնդիր չեն ունենում, և ավելի քիչ են հակված ագրեսիայի իրենց երեխաների նկատմամբ[33]։

Նաև դեռահաս մայրերի երեխաները դպրոցում ցուցաբերում են ավելի ցածր առաջադիմություն և ստանում են ավելի ցածր գնահատականներ։ Դեռահաս մայրերի աղջիկները, իրենց հերթին, մեծ հավանականությամբ դառնում են դեռահաս մայրեր։ Իսկ տղաները 3 անգամ ավելի հաճախ են հայտնվում կալանավայրերում[24][34][35]։

Բժշկություն

Մայրական և նախածննդային խնամքը առավել մեծ ուշադրության է արժանի դեռակաս հղիների և մայրերի շրջանում[6][24][36]։ Ամբողջ աշխարհում նկատվում է հստակ կորելյացիա տարիքի, վաղաժամ ծննդաբերության և երեխայի անհասության վիճակագրության մեջ[30][37]։

Հետազոտությունները պարզել են, որ դեռահաս հղիները առավել հազվադեպ են դիմում նախածննդային օգնության մինչև երրորդ եռամսյակը, հաճախ նույնիսկ այդ ժամանակ չեն դիում և դուրս են մնում հսկողությունից[38]։ Իրենց երեխաները ավելի հաճախ են ունենում առողջական խնդիրեր և հաճախ են հոսպիտալացվում։ ԱՄՆ-ում լատինոամերիկյան ծագում ունեցող դեռահաս հղիները ավելի դժվար են ստանում բուժ օգնություն՝ կապված առողջապահական ապահովագրման խնդիրների հետ[39]։ Ստանալով նախածննդային բժշկական օգնություն, այդ հղիների երեխաները ունենում են ավելի քիչ խնդիրներ[40]։

Շատ դեռահաս հղիներ թերսնուցվում են՝ պայմանավորված տարիքային առանձնահատկությունների հետ, փորձելով հետևել որոշակի սննդակարգերի՝ նիհարելու նպատակով, կամ, օրինակ, օգատագործում են մեծ քանակությամբ անառողջ սնունդ[41]։ Անբավարար սնուցումը առավել ցայտուն է զարգացող երկրներում, ամեն օր պատճառ հանդիսանալով 70,000 դեռահաս հղիների մահվան համար[42][43]։ Երտասարդ մայրերը և իրենց երեխաները առավել հաճախ են հիվանդանում ՄԻԱՎ վարակով։ Ըստ ԱՀԿ-ի տվյալների, 15-19 տարեկան հղիի համար ծննդաբերության ժամանակ մահանալը 2 անգամ ավելի հավանական է, քանի 20-24 տարեկան հղիների շրջանում[5]։ Իսկ մայրական մահացության հավանականությունը բարձրանում է 5 անգամ, եթե հղին 10-14 տարեկան է։ Մայրական բարձր մահացության մեջ մեծ դեր է խաղում նաև հղիության արհեստական ընդհատումները, հատկապես Աֆրիկական շատ երկրներում[44]։

Ռիսկը ավելի մեծ է մինչև տարեկան հղիների համար, պայմանավորված դեռևս չձևավորված կոնքոսկրի հետ, որը ծննդաբերության ժամանակ հանգեցնում է տարբեր բարդությունների։ Զարգացած երկրներում այս հղիներին ծննդալուծում են հիմանականում կեսարյան հատման եղանակով։ Իսկ զարգացող երկրներում այս հղիների մոտ կարող է զարգանալ էկլամպսիա, պտղի մոտ կոտրվածքներ, ինչպես նաև մայրական կամ նորածնային մահացություն[5][6][19]։

Ծախսեր

Տարբեր երկրներում ծախսերը կապված դեռահասների հղիության հետ կազմում են ՀՆԱ-ի 1%-ից մինչև 30%-ը (30%-ը Ուգանդայի վիճակագրությունն է)[45]։ ԱՄՆ-ում դեռահաս հղիության համար ծախսերը տարեկան կազմում են 9.4 և 28 միլիարդ դոլար՝ ամեն տարի[46]։ Դեռահաս հղիությունների կանխարգելումը կարող է Բրազիալիայի և Հնդկաստանի տնտեսության համար բերել հավելյալ 3,5 և 7,7 միլիարդ դոլար, համապատասխանաբար[45]։

Մոտավորապես մեկ երորրդ դեռահաս մայրերը ստանում են որոշակի օգնությանւոն պետությունից, ինչը կարող է նպաստել, որպեսզի նրանք դիմեն օգնության համար[45]։ Շատ դեռահասներ չեն շարունակում իրենց ուսումը հղիությունից հետո, ինչը նվազեցնում է նրանց բարեկեցիկ ապագայի հեռանկարի հնարավորությունը[46][47]։ Հետազոտություն կա, ըստ որի 1988 թվականին ծննդաբերած դեռահասների 50% եղել են աղքատ[48]։ Իսկ մեկ այլ հետազոտություն պարզել է, որն Բրիտանիայում դեռահաս մայրերի միայն 11%-ն է ստացել աշխատավարձ, մինչդեռ մնացածը եղել են գործազուրկ[45]։

Ռիսկի գործոններ

Մշակույթ

Դեռահասային հղիության ցուցանիշը առավել բարձր է այն հասարակություններում, որտեղ ավանդորեն աղջիկները ավելի շուտ պետք է ամուսնանան և երեխա ունենալը խրախուսվում է շրջապատի կողմից[44]։ Օրինակ, Աֆրիկայի որոշ երկրներում՝ Սահարայից հարավ, վաղ տարիքում հղիությունը դիտվում է, որպես օրհնություն, քանի որ դա վկայում է կնոջ պտղաբերության մասին[49]։ Շատ դեռահասների չի տրվում վարքային դրսևորման համապատասխան ինֆորմացիան, օրինակ, թե ինչպես պետք է իրենք իրենց դրսևորեն, երբ իրենց հարկադրում են սեռական հարաբերություն ունենալ, այն պարագայում, երբ նրանք դեռ պատրաստ չեն։ Դեռահաս հղիների մեծամասնությունը չի տիրապետում սեռական կյանքի հիմնական փաստերին[50]։

Վաղ տարիքում երեխա ունենալու ևս մեկ պատճառ է տնտեսական օգուտը, այն դեպքում, երբ վաղ տարիքից երեխաներին օգտագործում են որպես աշխատանքային ռեսուրս։ Այս հանգամանքը նաև շատ դեպքերում հիմք է հանդիսանում բազմազավակ ծնողների ի հայտ գալու համար[51]։

Այն երկրներում, որտեղ վաղ տարիքի ամուսնությունները առավել հազվադեպ հանդիպվող երևույթ են, օրինակ՝ շատ զարգացած երկրներում, պատանեկային հղիության պատճառը հանդիսանում է հիմնականում վաղ տարիքում սեռական ակտ ունենալը առանց հակաբեղմնավորիչ միջոցառումների, կամ հակաբեղմնավորիչների սխալ կիրառումը[52]։ Այդ երկրներում նման դեպքերի գերակշռող մասի մոտ հղիությունը եղել է չպլանավորված[52][53]։ Արևմտյան շատ երկրներ ներմուծել են սեռական կրթությունը տարբեր նախագծերի շրջանակներում, նպատակ ունենալով նվազեցնել պատանեկային հղիությունը և սեռավարակների տարածումը։ Դեռահասների հղիության ցուցանիշ ունեցող երկրներում հասարակության կողմից ընդունվում է դեռահասների կյանքում սեքսի առկայությունը, և դրան ի պատասխան կատարվում են համապատասխան միջոցառումներ, զինելով դեռահասներին գիտելիքներով[54][55]։

Ընտանիքի անդամներ

Պատանեկային հղիությունը կարող է ազդել հղիի փոքր քրոջ կամ եղբոր վրա[56]։ Հետազոտությունը ցույց է տվել, որ դեռահաս հղիների փոքր քույրերը ավելի մեծ հաճախականությամբ են դրսևորում անուրջ վերաբերմունք կրթությանը և հակված են ընդօրինակելու սեռական կյաքով ապրելու, երեխա և ընտանիք ունենաու մեծ քրոջ օրինակին։ Պարզ է դարձել նաև, որ փորքր եղբայրները եղել են հադուրժող իրավիճակի հանդեպ, սակայն հաճախ հակված են եղել որոշակի ռիսկային վարքի[57]։ Եթե փոքր քույրը ակտիվ մասնակցություն է ունենում դեռահաս մայրիկի երեխայի խնամքի գործում, ապա մեծ է հավանականությունը, որ նա ևս շուտ կհղիանա։ Նորվեգական մի հետազոտություն, կատարված 2011 թվականին հայտնում է, որ դեռահաս հղի մեծ քույր ունեցած աղջիկների մոտ հավանականությունը, որ իրենք ևս կդառնան դեռահաս հղի աճում է 1։5-ից մինչև 2։5։ Ծղները այս իրավիճակին դառնում են առավել հանդուրժող ժամանակի ընթացքում[58][59]։

Սեռականություն

Երկրների մեծամասնությունում տղաների գերակշռող մասը ունենում է առաջին սեռական ակտը մինչև 20 տարեկանը[60]։ Արևմտյան զարգացած երկրներում տղաները ունենում են առաջին սեռական ակտը ավելի վաղ, քան չզարգացած կամ պահպանողական արժեքներ կրող երկրներում[60]։

2005 թվականին կատարված ամերիկական հետազոտությունը ցույց է տվել, որ դեռահասների 29%-ը նշել է, որ զգում են հոգեբանական ճնշվածություն սեռական ակտ ունենալու հարցում, 33% արդեն սեռական կյանք վարողները նշել են, որ գտնվել են այնպիսի հարաբերությունների մեջ զուգընկերոջ հետ, որտեղ սեռական պլանով ամեն ինչ ավելի արագ է ընթանում, իսկ 24%-ը նշել է, որ իրենց կյանքում կատարել են սեռական բնույթի որևէ գործողություն, որին պատրաստ չեն եղել[61]։ Բազմաթիվ այլ հետազոտություններ պարզել են նաև, որ հասակակիցների ճնշումները մեծ դեր են խաղացել աղջիկների և տղաների համար սեռական ակտ ունենալու հարցում[62][63]։ Սեռական կյանքի ակտիվության բարձրացման հետ մեծանում է նաև դեռահասային հղիության առաջացումը և սեռավարարակների փոխանցումը[62][63]։

Հոգեխթանիչ դեղերը և ալկոհոլը կարող են մեծացնել սեռական ակտիվությունը։ Սակայն դժվար է ապացուցել արդյոք սեռական ակտիվության բարձրացումը կապված է հենց այդ նյութերի օգտագործման հետ, թե դրանից անկախ նմանօրինակ միջոցներ օգտագործող անձիք առավել ակտիվ սեռական կյանք ունեն։ Որևէ պատճառ-հետևանքային կապ չի հայտնաբերվել։ Առավել հիմնավոր են ալկոհոլի, կանաբիսի, էքստազիի և որոշ այլ ամֆետամինների կապը դեռահասային հղիության հետ։ Իսկ առավել պակաս կապ նկատվում է օփիոդների կապը՝ օրինակ հերոին, մորֆի և օքսիկոդոն, քանի որ դրանք նպաստում են լիբիդոյի նվազմանը[61][64][65]։

Վաղաժամ սեռահասունություն

Այն աղջիկները, ում մոտ լինում է վաղաժամ սեռահասունություն հակված են առավել վաղ տարիքում սեռական կյանք ունենալ, հետևաբար նաև առավել հաճախ են դեռահասային հղիության դեպքերը այս աղջիկների շրջանում[66]։

Հակաբեղմնավորիչների բացակայություն

Ներարգանդային պարույրի օրինակ

Հակաբեղմնավորիչների օգտագործումը կամ բեղմնականխումը, այն մեթոդներն ու միջոցներն են, որոնք ուղղված են անցանկալի հղիությունը կանխելուն[67]։ Բեղմնականխումը ուղղակի առնչություն ունի ծնելիության կարգավորման և ընտանիքի պլանավորման խնդիրների հետ[68][69]։ Բեղմնականխման մեթոդները կիրառվել են դեռ հին ժամանակներում, սակայն արդյունավետ և ապահով մեթոդներն ի հայտ են եկել 20-րդ դարում[70]։ Որոշ մշակույթներում բեղմնականխումը համարվում է անընդունելի՝ անբարոյականություն, կրոնական և քաղաքական առումով անարգանքի արժանի գործողություն[70]։

Հղիության հավանականությունը օգտագործման առաջին տարում[71][72]։
ՄեթոդՏիպական կիրառումՃիշտ կիրառում
Բեղմնականխման որևէ մեթոդ չկիրառելու դեպքում85%85%
Հորմոնային հաբեր9%0.3%
Միայն պրոգեստոգեն պարունակող հաբեր13%1.1%
Կնոջ ամլացում (արգանդափողերի կապում)0.5%0.5%
Տղամարդու ամլացում (վազէկտոմիա)0.15%0.10%
Կանացի պահպանակ21%5%
Տղամարդու պահպանակ18%2%
Պղնձե ՆԱՊ0.8%0.6%
Հորմոնային ՆԱՊ0.2%0.2%
Պատչ9%0.3%
Հեշտոցային օղ9%0.3%
Դեպո պրովերա6%0.2%
Ենթամաշկային իմպլանտ0.05%0.05%
Դիաֆրագմա (խտրոց) և սերմնասպաններ12%6%
Օրացուցային մեթոդ24%0.4–5%
Կանոնավոր ժուժկալություն22%4%
Լակտացիոն ամենորեա
0-7.5%[73]<2%[74]

Բեղմնականխման առավել արդյունավետ մեթոդներից են՝ ամլացումը, բեղմնականխման ներարգանդային միջոցները, իմպլանտային բեղմնականխումը, այդ թվում՝ հորմոնային բեղմնականխիչ հաբերը։ Նվազ արդյունավետ մեթոդներ են համարվում բեղմնականխման պատնեշային մեթոդները՝ պահպանակները, արգանդի պարանոցակալը, բեղմնականխիչ սպունգերը, ինչպես նաև բեղմնականխման օրացուցային մեթոդները։ Իսկ առավել ցածր արդյունավետություն ունեցող մեթոդներից են՝ սերմնասպաններն ու ընդհատված սեռական հարաբերությունը։ Ամլացումից բացի, բեղմնականխման բոլոր մյուս մեթոդները դարձելի են՝ բեղմանվորման ունակությունը վերականգնվում է մեթոդի կիրառումը դադարեցնելուց հետո։ Մինչդեռ ամլացումը միշտ չէ, որ դարձելի է[75]։

Համակողմանի սեռական դաստիարակությունը և բեղմնականխման միջոցների հասանելիությունը զգալիորեն նվազեցնում են անցանկալի հղիության ցուցանիշը դեռահասների շրջանում[76][77]։ Թեպետ երիտասարդները կարող են օգտագործել բեղմնականխման բոլոր մեթոդներն, այնուամենայնիվ[78], երկարատև ազդեցության և դարձելի այնպիսի մեթոդները, ինչպիսիք են, օրինակ, ներարգանդային պարույրը և բեղմնականխիչ հաբերը, առավել արդյունավետ են դեռահասների շրջանում անցանկալի հղիության ցուցանիշը նվազեցնելու առումով[77]։

Մանկություն

Այն աղջիկները, ովքեր ենթարկվում են ընտանեկան բռնության առավել հակված են դառնալ դեռահաս հղի, իսկ եթե սա համակցված է նաև սոցիալապես անապովվածության հետ, ապա ռիսկը ավելի է մեծանում[79]։ 2004 թվականին կատարված հետազոտության համաձայն դեռահաս հղիությունների մեկ երորրդ մասը կարելի կլիներ կանխել, եթե կանխվեր ընտանեկան բռնությունը և դաժան վերաբերմունքը[80]։ Հայտնի է, որ ընտանեկան բռնությունը հանգեցնում է մեծ թվով առողջական և հոգեբանական խնդիրների աղջիկների մոտ[81]։ Իսկ այն դեպքում, երբ դեռահաս հղին չի ենթարկվել որևէ բռնության, հոգեբանական և ռեպրոդուկտիվ կարգավիճակը ավելի քիչ է տուժում[82]։

Նաև ապացուցվել է, որ այն աղջիկները, ում հայրերը լքել են ընտանիքը վաղ տարիքում, ավելի հավանական է որ կսկսեն սեռական կյանքը ավելի վաղ և կդառնան դեռահաս հղի[34][57][62][83]։ Իսկ այն աղջիկների դեպքում, երբ հայրը լքել է ավելի ուշ նման կապ չի դիտվում։ Հետազոտողները փորձել են կապել նման օրինաչափությունները այլ գործոնների հետ ևս, սակայն հստակ է, որ երբ հայրը լքում է վաղ տարքում ապա դեռահաս հղիության ռիսկը մեծանում է 5 անգամ[34][81][84]։

Ծանոթագրություններ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դեռահասային հղիություն» հոդվածին։
🔥 Top keywords: Գլխավոր էջԲյուրականի աստղադիտարանՍպասարկող:ՈրոնելՀայաստանի գետերի ցանկՀիդրա (կենդանի)ՄակաբուծությունՊալադիումՋերմաստիճանային ինվերսիաԱրյան շրջանառությունՍպիտակուցներԻդիոադապտացիաՊարույր ՍևակՋուրՕվկիանոսային հոսանքներԼուսային տարիՋոուի ԱնսաԷրիթրոցիտներԱրփի լճի ջրամբարՖոտոսինթեզՖուտբոլի Եվրոպայի առաջնություն 2024ԵրկրակեղևԿատեգորիա:Վիքիպեդիա:Վիքիդատայի հայերեն չթարգմանված տարրեր պարունակող հոդվածներԻրանՁկներՍեռական հարաբերությունՋրծաղիկՀրաբխային ապարՓոփոխականություն (կենսաբանություն)ՀայաստանԿաթնասուններՍունկԵրիկամԷկոլոգիական գործոններՍուրբ Հովհաննես մատուռ (Հարթագյուղ)Սահմանադրական միապետությունԹելոֆազՎարդավառՌիբոսոմԴանիա