Դմիտրի Գոլուբև

ռուս ֆուտբոլիստ

Դմիտրի Վադիմովիչ Գոլուբև (ռուս.՝ Дмитрий Вадимович Голубев, մարտի 1, 1992(1992-03-01)[1][2], Տոցկոե (գյուղ, Տոցկի շրջան), Օրենբուրգի մարզ, Ռուսաստան), ռուս ֆուտբոլիստ, «Զենիթ-Իժևսկ» ակումբի պաշտպան։

Դմիտրի Գոլուբև
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը Ռուսաստան
Ծննդյան ամսաթիվմարտի 1, 1992(1992-03-01)[1][2] (32 տարեկան)
ԾննդավայրՏոցկոե (գյուղ, Տոցկի շրջան), Օրենբուրգի մարզ, Ռուսաստան
Դիրքպաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբՌուսաստան Զենիթ-Իժևսկ
Մասնագիտական կարիերա*
ՏարիԱկումբԽաղ(Գոլ)
2009-2011Ռուսաստան Ակադեմիա70 (4)
2012-2014Ռուսաստան Կռիլյա Սովետով16 (0)
2013 Ռուսաստան Մորդովիա1 (0)
2014 Ռուսաստան Ենիսեյ0 (0)
2015Ռուսաստան Զենիթ-Իժևսկ6 (1)
2015-2016Ռուսաստան Վոլգա-Օլիմպիեց13 (2)
2016-2017Ռուսաստան Լուչ Էներգիա6 (0)
2017—մ.հ.Ռուսաստան Զենիթ-Իժևսկ13 (0
Ազգային հավաքական
Ռուսաստան Ռուսաստան (մինչև 17)7 (1)
Ռուսաստան Ռուսաստան (մինչև 19)3 (0)
2012-2013Ռուսաստան Ռուսաստան (երիտ․)7 (0)
2013Ռուսաստան Ռուսաստան (ուս․)6 (0)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ 28.05.2018:

Կարիերա

Ակումբային

2009 թվականից հանդես է եկել Տոլյատիի «Ակադեմիա» ակումբում։ 2011 թվականի նոյեմբերին հայտարարվել է, որ Գոլուբևի հետ պայմանագիր է կնքել «Կռիլյա Սովետով» ակումբը[3]։ 2013 թվականի հունիսի 16-ին վարձավճարով տեղափոխվել է «Մորդվիա»[4], որի կազմում իր միակ հանդիպումն անցկացրել է հուլիսի 23-ին ընդդեմ «Ենիսեյի» (3:0)։ 2014 թվականին վարձավճարով տեղափոխվել է «Ենիսեյ»[5], բայց Կրասնոյարսկի թիմիում չի մասնակցել ոչ մի խաղի։ 2015 թվականին տեղափոխվել է «Զենիթ-Իժևսկ» ակումբ։ Նորամուտային խաղը եղել է ապրիլի 24-ին Կիրովի «Դինամո» ակումբի դեմ (2:1), որում Գոլուբևը կարողացել է աչքի ընկնել խփած գոլով, որը դարձել է հաղթական։ 2015/16 մրցաշրջանն անցկացրել է «Վոլգա-Օլիմպիեց» ակումբում։ 2016 թվականի հունիսի 26-ին հայտարարվել է «Լուչ Էներգիա» ակումբի հետ պայմանագիր կնքելու մասին[6]։

Հավաքականում

Հանդես է եկել Ռուսաստանի բոլոր պատանեկան հավաքականներում, ինչպես նաև երիտասարդական հավաքականում, որի կազմում դարձել է Համագործակցության գավաթի դափնեկիր։ 2013 թվականի հունիսի 23-ին ընդգրկվել է Ռուսաստանի ուսանողական հավաքականի վերջնական կազմում՝ մասնակցելու Համաշխարհային Ունիվերսիադային Կազանում[7]։

Ձեռքբերումներ

  • Համագործակցության գավաթի դափնեկիր – 2013
  • Ռուսաստանի երկրորդ դիվիզիոնի «Ուրալ-Պովոլժիե» տարածաշրջանի արծաթե մեդալակիր – 2014/15
  • Ռուսաստանի երկրորդ դիվիզիոնի «Ուրալ-Պովոլժիե» տարածաշրջանի բրոնզե մեդալակիր – 2015/16

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ