Դմիտրի Պոպով

ռուս ֆուտբոլիստ

Դմիտրի Լվովիչ Պոպով (փետրվարի 27, 1967(1967-02-27), Յարոսլավլ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս ֆուտբոլիստ, պաշտպան և կիսապաշտպան։ Սպորտի վարպետ (1990 թվական)։ Ռուսաստանի հավաքականի ֆուտբոլիստը 21 խաղ է անցկացրել նրա կազմում, խփել է 4 գնդակ։ Մասնակցել է ԱՄՆ-ում 1994 թվականի աշխարհի առաջնությանը։

Դմիտրի Պոպով
ռուս.՝ Дмитрий Попов
Քաղաքացիությունը ԽՍՀՄ և  Ռուսաստան
Ծննդյան ամսաթիվփետրվարի 27, 1967(1967-02-27) (57 տարեկան)
ԾննդավայրՅարոսլավլ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Հասակ174 սանտիմետր
Դիրքկիսապաշտպան
Պատանեկան կարիերա
Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ՍԴՅՈՒՍՇՈՐ Յարոսլավեց
Մասնագիտական կարիերա*
ՏարիԱկումբԽաղ(Գոլ)
1984-1989Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Շիննիկ126 (10)
1989-1991Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Սպարտակ (Մոսկվա)42 (5)
1992-1993Ռուսաստան Սպարտակ (Մոսկվա)36 (2)
1992-1993ֆարմ ակումբՌուսաստան Սպարտակ դ7 (2)
1993-1996Իսպանիա Ռասինգ (Սանտանդեր)130 (21)
1996-1999Իսպանիա Կոմպոստելա75 (4)
1999Իսրայել Մակկաբ (Թել Ավիվ)4 (0)
2000Իսպանիա Տոլեդո6 (0)
Ազգային հավաքական
1992-1998Ռուսաստան Ռուսաստան21 (4)
2005Ռուսաստան Ռուսաստան (լողափ.)? (?)
Մարզչական կարիերա
2003Իսպանիա դպրոց Ռասինգ (Սանտանդեր)մարզիչ
2007-2008Ռուսաստան Սպարտակ (Մոսկվա)
2008-2016Ռուսաստան Սպարտակ (Մոսկվա)սպորտային տնօրեն
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Կարիերա

Սկսել է խաղալ 15 տարեկանում։ Չնայած նման մեծ տարիքին՝ բնական տվյալները թույլ են տվել իրենց դրսևորել և հայտնվել «Շիննիկում»։ 1984-ից խաղում էր դուբլերների կազմում՝ հաճախ փոխարինման դուրս գալով հիմնական թիմում։ 1987-ից սկսած՝ կայուն կերպով հանդես է եկել հարձակվողի դիրքում։

Մոսկվայի «Սպարտակը» հայտնվել է Օրջոնիկիձեի «Սպարտակի» դեմ «Շիննիկի» գավաթային խաղից հետո։ Այդ խաղին ներկա էր Օլեգ Ռոմանցևը, որը դիտում էր «Սպարտակի» ֆուտբոլիստներին։ Այդ խաղում Պոպովը գոլային փոխանցում կատարեց, իսկ դրանից հետո հրավեր ստացավ տեղափոխվել Մոսկվա։

1989 թվականի հուլիսից հանդես է եկել դուբլերների, 1990-ից՝ հիմքում։ Վերջնականապես ամրապնդվեց թիմում «Սպարտայի» դեմ արտագնա խաղից հետո, որին «Սպարտակը» հաղթեց 2:0 հաշվով։ Սկզբում խաղացել դեռ հարձակման, սակայն 1991 թվականին, ԲԿՄԱ-ի դեմ խաղից հետո, որտեղ հաջողությամբ չեզոքացրեց Միխայիլ Կոլեսնիկովին, տեղափոխվեց որպես ձախ կիսապաշտպան։

1993-ի հուլիսին 3 տարվա պայմանագիր է կնքել իսպանական «Ռասինգի» հետ, որն այդ մրցաշրջանում դուրս է եկել Պրիմերայում։ Ակումբում խաղացել է մինչև 1996 թվականի հունիսը։

1992-ին կոտրել է ոտքը, իսկ 1996-ի մայիսին ստացել է մենիսկի և աջ ծնկի խաչաձև կապանների պատռվածք, ինչի պատճառով բաց է թողել 1996-ի Եվրոպայի առաջնությունը[1]։

Ավելի ուշ խաղացել է «Կոմպոստելա» ակումբներում Սանտյագո դե Կոմպոստելա, Իսպանիա (1996-Հունիս 1999), «Մաքաբի»Թել Ավիվ, Իսրայել (1999 թվականի օգոստոս-դեկտեմբեր), «Տոլեդո» Իսպանիա (2000)։

Խաղային կարիերայի ավարտից հետո մշտապես բնակվում է Իսպանիայում։ Մարզել է Սանթանդերում գտնվող մանկապատանեկան թիմը, աշխատել է նաև տեղի «Ռասինգ» ակումբի պատանեկան թիմի հետ։

2002 թվականից զբաղվում է գործակալական գործունեությամբ։

2005 թվականին եղել է լողափնյա ֆուտբոլի Ռուսաստանի հավաքականի խաղացող[2]։

2006 թվականի դեկտեմբերից մտնում էր Մոսկվայի «Սպարտակի» սելեկցիոն շտաբ։ 2008թ. սեպտեմբերից աշխատել է «Սպարտակի» մարզական տնօրեն[3]։ 2016 թվականի օգոստոսին հեռացվել է սեփական դիրքից։

Ձեռքբերումներ

  • ԽՍՀՄ չեմպիոն - 1989
ԽՍՀՄ առաջնության արծաթե մեդալակիր - 1991
  • Ռուսաստանի չեմպիոն (2) - 1992, 1993
  • Ռուսաստանի Գավաթի դափնեկիր - 1992/93
  • ՈւԵՖԱ Գավաթի չեմպիոնների կիսաեզրափակչի մասնակից - 1990/91

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ