Դյուրեքս

Դյուրեքս, պահպանակների ապրանքանիշ, որը ստեղծվել է Ֆրանսիաում՝ SSL International կազմակերպության կողմից։ Այս ընկերությունը 2010 թվականի հուլիսին վաճառվել է Ռեքիթ Բենքիսերին։

Ապրանքի տեսակապրանքային նշան և բիզնես ձեռնարկություն
Օգտագոտծման սկիզբհուլիսի 14, 2002, փետրվարի 20, 2005 և մարտի 1, 2006
ՍեփականատերReckitt?
ԱրտադրողReckitt?
Ծագման երկիր Միացյալ Թագավորություն
Կայքdurex.com(անգլ.)

Durex-ը պահպանակների և անձնական քսանյութերի ապրանքանիշ է, որը պատկանում է Reckitt Benckiser-ին։ Պահպանակներն առաջին անգամ արտադրվել են Փարիզում 1908 թվականին, նախքան գնվել են այժմ չգործող բրիտանական Colman’s ընկերության կողմից։ Այնուհետև այն մշակվել է Լոնդոնում London Rubber Company-ի և British Latex Products Ltd-ի իրավասության ներքո, որտեղ այն արտադրվել է 1932-1994 թվականներին։ The London Rubber Company-ն ձևավորվել է 1915 թվականին և Durex ապրանքանիշի անվանումը («Durability, reliability, and գերազանցություն») գործարկվել է 1929 թվականին, չնայած London Rubber-ը սկսել է արտադրել սեփական ապրանքանիշի պահպանակներ մինչև 1932 թվականը՝ համագործակցելով Լեհաստանից ռետինե տեխնոլոգիայի մի ուսանողի հետ՝ Լուսիան Լանդաուին։ The London Rubber Company-ի և Durex պահպանակների պատմության մասին առաջին գիրքը, որը գրվել է Ջեսիկա Բորջի կողմից, հրատարակվել է 2020 թվականի սեպտեմբերին McGill-Queen's University Press-ի կողմից։

Դյուրեքսի շարքը ներառում է ինը տարբեր տեսակի լատեքս պահպանակներ[1]՝ ներառելով Հյուսիսային Ամերիկայի Sheik և Ramses բրենդները և Avanti պահպանակը։ 2006 թվականին Դյուրեքս պահպանակները համարվել են Ամերիկայի Միացյալ Նահանգներում ամենաշատ վաճառվող պահպանակների բրենդը, իսկ Trojan պահպանակները համար առաջինն են[2]։

Դյուրեքսը նաև Օլիմպիական խաղերի պաշտոնական հովհանավորն է։ Այն տրամադրել է 150,000 անվճար պահպանակներ, ավելի քան 10,000 ատլետների, ովքեր մրցել են 2012 թվականի Լոնդոնի ամառային Օլիմպիական խաղերում[3]։

2007 թվականին Մեծ Բրիտանիայում Դյուրեքս պահպանակներ արտադրող վերջին գործարանը դադարեցրել է պահպանակների արտադրությունը։ Արտադրությունը այնուհետև տեղափոխվել է Չինաստան, Հնդկաստան և Թաիլանդ[4]։

Բացի պահպանակներից, Դյուրեքսը նաև արտադրում է մի շարք քսուքներ և սեռական բնույթի խաղալիքներ։

Ծանոթագրություններ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դյուրեքս» հոդվածին։