Դորրիգո

Դորրիգո (անգլ.՝ Dorrigo), փոքր քաղաք Ավստրալիայում։ Գտնվում է Նոր Հարավային Ուելս նահանգի հյուսիս-արևելքում՝ Խաղաղ օվկիանոսի ափից 60 կմ հեռավորության վրա։ Մոտակա բնակավայրը Քոֆս Հարբոր ափամերձ քաղաքն է։

Բնակավայր
Դորրիգո
ԵրկիրԱվստրալիա Ավստրալիա
ԲԾՄ756 մետր
Բնակչություն1214 մարդ (օգոստոսի 10, 2021)[1]
Փոստային դասիչ2453
Դորրիգո (Ավստրալիա)##
Դորրիգո (Ավստրալիա)

Դորիգոն գտնվում է նույնանուն սարահարթի վրա, որը Մեծ Ջրբաժան լեռնաշղթաի մի մասն է և գտնվում է ծովի մակերևույթից 730 մ բարձրության վրա[2][3]։ Մարդահամարի տվյալների համաձայն՝ 2011 թվականին քաղաքում բնակվել է 1072 մարդ[4]։

1910 թվականին քաղաքում առաջին անգամ հրապարակվել է Don Dorrigo Gazette թերթը։ Ենթադրվում է, որ այն Ավստրալիայում վերջին թերթն է, որը տպագրվել է տաքացված մետաղի կիրառմամբ[5]։

Պատմություն

Նախքան եվրոպացիների կողմից բնակեցումը տարածքը պատկանել է տեղի աբորիգենների Գումբավնգիր ցեղին (ռուս.՝ Gumbaynggirr)։ Քաղաքի անունը ծագում է աբորիգենների լեզվի դոնգդորրիգո բառից, որը նշանակում է «ձգվող կեղև»[6]։

1841 թվականին անտառահատներն ավստրալիական կարմիր մայրի (Toona ciliata) որոնելիս հասել են Բելլինգեր գետին։ Նրանք անտառի մեջ խորանալուն զուգահեռ նրանք ճանապարհին կազմակերպել են փոքր բնակավայրեր (ճամբարներ)[2]։ Ենթադրվում է, որ մշտական բնակչությունը ժամանակակից Դորրինգոյի տարածքում հայտնվել ոչ շուտ, քան 1860-ական թվականներին։ Տեղական տնտեսության հիմքը դարձել է կաթի արտադրությունը։ Դորրիգոյի ժամանակակից պատմության մեջ մեծ դեր է խաղում արագ տեմպերով զարգացող զբոսաշրջությունը։

Երկաթուղու թանգարան

Քաղաքում գործում է երկաթուղային թանգարան, որի հավաքածուն համարվում է ամենահարուստն աշխարհում։ Նրա ամենահին ցուցանմուշները թվագրվում են 1855 թվականով։

Դորրիգոյից մոտ 1,2 կմ հեռավորության վրա Բիլսդաուն գետի վրա գտնվում է հայտնի Դանգար ջրվեժը։

Կլիմա

Դորրիգոի կլիմայական տվյալները
ԱմիսհունվփետմարտապրմայհունհուլօգոսսեպհոկնոյդեկՏարի
Ռեկորդային բարձր °C (°F)36.3
(97.3)
38.0
(100.4)
34.1
(93.4)
28.0
(82.4)
25.0
(77)
25.0
(77)
22.8
(73)
29.5
(85.1)
32.0
(89.6)
34.6
(94.3)
36.3
(97.3)
34.5
(94.1)
38.0
(100.4)
Միջին բարձր °C (°F)24.5
(76.1)
23.9
(75)
22.5
(72.5)
19.8
(67.6)
17.2
(63)
14.9
(58.8)
14.6
(58.3)
16.2
(61.2)
19.3
(66.7)
21.2
(70.2)
22.3
(72.1)
23.9
(75)
20.0
(68)
Միջին ցածր °C (°F)15.1
(59.2)
15.1
(59.2)
13.7
(56.7)
10.7
(51.3)
7.4
(45.3)
5.5
(41.9)
4.4
(39.9)
4.8
(40.6)
7.6
(45.7)
9.9
(49.8)
12.1
(53.8)
13.9
(57)
10.0
(50)
Ռեկորդային ցածր °C (°F)7.5
(45.5)
8.5
(47.3)
6.0
(42.8)
1.0
(33.8)
−3.0
(26.6)
−3.5
(25.7)
−3.0
(26.6)
−3.2
(26.2)
−0.4
(31.3)
−0.7
(30.7)
3.9
(39)
3.6
(38.5)
−3.5
(25.7)
Անձրևի տեղումներ մմ (դյույմ)264.5
(10.413)
261.6
(10.299)
309.0
(12.165)
138.9
(5.469)
87.9
(3.461)
134.0
(5.276)
55.0
(2.165)
99.9
(3.933)
76.7
(3.02)
119.9
(4.72)
179.5
(7.067)
179.5
(7.067)
1922,4
(75,685)
Միջ. անձրևոտ օրեր 14.815.818.014.610.810.59.07.39.012.215.516.5154.0
% խոնավություն73757573686560555761707067
աղբյուր: {{{աղբյուր 1}}}

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դորրիգո» հոդվածին։