Դունկան Լոուրենս

Դունկան դե Մուր (հոլ.՝ Duncan De Moor), ինչպես նաև հայտնի որպես Դունկան Լոուրենս (անգլ.՝ Duncan Laurence, ապրիլի 11, 1994(1994-04-11), Սպեյկենիսե, Հարավային Հոլանդիա, Նիդերլանդներ), հոլանդացի փոփ երգիչ, Իսրայելի մայրաքաղաք Թել Ավիվում անցկացվող Եվրատեսիլ 2019 երգի մրցույթի հաղթող[7][8]։ Մրցույթում հաղթել է՝ կատարելով «Arcade»[9] երգը։

Դունկան Լոուրենս
Ի ծնե անունհոլ.՝ Duncan de Moor
Նաև հայտնի է որպեսDuncan Laurence[1][2][3]
Ծնվել էապրիլի 11, 1994(1994-04-11) (30 տարեկան)
Սպեյկենիսե, Հարավային Հոլանդիա, Նիդերլանդներ
Երկիր Նիդերլանդների Թագավորություն
Ժանրերփոփ
Մասնագիտություներգիչ, երաժիշտ և հեղինակ-կատարող
Գործիքներվոկալ և դաշնամուր
ԼեյբլUniversal Music Group
Պարգևներ
Կայքduncanlaurence.nl
 Duncan Laurence Վիքիպահեստում

Կենսագրություն

2012 թվականին հաղթել է Բրիլե քաղաքում անցկացվող տաղանդների քաղաքային մրցույթում։ Հաղթանակից մեկ տարի անց՝ 2013 թվականին, հիմնել է սեփական խումբը՝ «The Slick and Suited»-ը։ Խմբի հետ միասին նա սկսեց իր երաժշտական կարիերան Թիլբուրգում գտնվող Ռոք ակադեմիայում և 2013 թվականին ելույթ ունեցավ Գրոնինգենի «Eurosonic Noorderslag» փառատոնում։ Ելույթներով հանդես է եկել նաև ակադեմիայի մի քանի այլ կոլեկտիվների հետ։ Ակադեմիան ավարտել է 2017 թվականին[10]։ Դունկանը Իլզե դե Լանգեի[11] ղեկավարությամբ մասնակցել է «The Voice of Holland» երաժշտական մրցույթի հինգերորդ սեզոնին։ 2018 թվականին Ջիհադ Ռահմունիի հետ միասին գրեց «Closer» երգը, որը նախատեսված էր կորեական «Dong Bang Shin Ki» խմբի «New Chapter #1: The Chance of Love»[12] ալբոմի համար։

Եվրատեսիլ 2019

2019 թվականի մայիսի 19-ին հաղթել է Իսրայելի մայրաքաղաք Թել Ավիվում անցկացվող Եվրատեսիլ երգի մրցույթում՝ ստանալով ընդհանուր առմամբ 498 միավոր։ Քվեարկությանը մասնակցել են 41 երկրի միջազգային ժյուրիները և հանրությունը, ինչի արդյունքում ժյուրիները Դունկանին տվել են 237, իսկ հանրությունը՝ 261 միավոր։ Նրա միավորները երկրորդ հորիզոնականում հայտնված Իտալիայի ներկայացուցչի միավորներից 27-ով ավելին են եղել[13]։

Անձնական կյանք

Եվրատեսիլ 2019 երգի մրցույթի նախօրեին տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ Դունկանը հանդես է եկել այսպիսի հայտարարությամբ. «Ես ավելին եմ, քան ուղղակի արտիստը. ես անհատականություն եմ, ես կենդանի արարած եմ, ես բիսեքսուալ եմ, ես երաժիշտ եմ։ Ես հպարտ եմ, որ հնարավորություն ունեմ ի ցույց դնելու, թե ով եմ և ինչպիսին եմ ես[14]»: Սակայն երգիչն իր պրոդյուսերներին խստիվ արգելել է խոսել թեմայի մասին։ Նա նշել է, որ այս մասին բացահայտ կխոսի մրցույթի ավարտից հետո։

Տես նաև

Ծանոթագրություններ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դունկան Լոուրենս» հոդվածին։