Դուշան Անջելկովիչ

Դուշան Անջելկովիչ (սերբ.՝ Душан Анђелковић; Dušan Anđelković, հունիսի 15, 1982(1982-06-15)[1], Կրալևո, ՀՍՖՀ), սերբ ֆուտբոլիստ։ Խաղացել է պաշտպանի դիրքում։ Սերբիայի քառակի չեմպիոն և Սերբիայի գավաթակիր։

Դուշան Անջելկովիչ
Քաղաքացիությունը Սերբիա և Չեռնոգորիա և  Սերբիա
Ծննդյան ամսաթիվհունիսի 15, 1982(1982-06-15)[1] (41 տարեկան)
ԾննդավայրԿրալևո, ՀՍՖՀ
Հասակ172 սանտիմետր
Քաշ69 կիլոգրամ
Դիրքպաշտպան
Մասնագիտական կարիերա*
ՏարիԱկումբԽաղ(Գոլ)
2001—2002Հարավսլավիա Սլոգա (Կրալևո)15 (4)
2002—2003Հարավսլավիա Մլադոստ (Լուչանի)]]29 (16)
2004 Սերբիա և Չեռնոգորիա Ռադնիչկի Յուգոպետրոլ29 (5)
2005Սերբիա և Չեռնոգորիա Վոժդովաց17 (1)
2005—2006Սերբիա և Չեռնոգորիա Ցրվենա Զվեզդա3 (0)
2006—2008Սերբիա Ցրվենա Զվեզդա50 (1)
2008Թուրքիա Քոջաելիսփոր5 (0)
2009—2010Ռուսաստան Ռոստով51 (1)
2011—2014Ռուսաստան Կրասնոդար66 (1)
2015—2018Սերբիա Ցրվենա Զվեզդա53 (5)
2001—2018Ընդամենը356 (35)
Ազգային հավաքական
2007Սերբիա Սերբիա1 (0)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Կարիերա

Դուշան Անժելկովիչը ռուսական «Կրասնոդարի» կազմում

Ակումբային

«Սլոգա»

Պրոֆեսիոնալ ֆուտբոլային կարիերան Դուշան Անջելկովիչը սկսել է 2001 թվականին «Սլոգա» ակումբում, որը հանդես էր գալիս Հարավսլավիայի առաջնության ցածր դիվիզիոններից մեկում[2]։

«Ցրվենա Զդեզդա»

2005 թվականին տեղափոխվել է «Ցրվենա Զվեզդա», որում երեք մրցաշրջանում անցկացրել է 50-ից ավելի հանդիպում, իսկ 2007 թվականին դարձել է Սերբիայի չեմպիոն[2]։

«Քոջաելիսփոր»

2008 թվականն անցկացրել է որպես թուրքական «Քոջաելիսփոր» ակումբի խաղացող, սակայն ֆինանսական ճգնաժամի պատճառով ակումբը սնանկացել է, դադարեցրել ֆուտբոլիստներին աշխատավարձ վճարել, ինչի հետևանքով պայմանագիրը խզելու խնդրանքով Դուշանը դիմել է ՖԻՖԱ-ին[2]։

«Ռոստով»

2009 թվականին տեղափոխվել է ռուսական «Ռոստով» ակումբ։ 2009 թվականի մրցաշրջանի արդյունքներով «Սպորտ-Էքսպրեսի» վարկածով Դուշանը ճանաչվել է Ռուսաստանի առաջնության լավագույն ձախ պաշտպան[2]։

«Կրասնոդար»

2011 թվականին խաղացողը եռամյա պայմանագիր է կնքել «Կրասնոդարի» հետ[2][3]։

«Ցրվենա Զվեզդա»

2014 թվականի դեկտեմբերի 29-ին Դուշան Անջելկովիչը պայմանագիր է կնքել «Ցրվենա Զվեզդայի» հետ։ Պայմանագիրը նախատեսված էր մինչև 2016 թվականի ամառ[4]։ 2018 թվականի ապրիլին Անջելկովիչը հայտարարեց, որ այդ մրցաշրջանը լինելու է վերջինը իր կարիերայում[5]։

Ազգային հավաքական

2007 թվականին Դուշան Անջելկովիչը մեկ հանդիպում է անցկացրել Սերբիայի ազգային հավաքականում[2]՝ Եվրո-2008-ի որակավորման փուլի շրջանակներում մրցելով Ղազախստանի հավաքականի դեմ (նոյեմբերի 24, 1-0)[6]։

Նվաճումներ

Ակումբային

«Ցրվենա Զվեզդա»
  •  Ոսկի. Սերբիայի չեմպիոն (3)՝ 2006/07, 2015/16, 2017/18
  •  Ոսկի. Սերբիայի և Չեռնոգորիայի չեմպիոն (1)՝ 2005/06
  • Սերբիայի և Չեռնոգորիայի գավաթակիր՝ 2005/06
  • Սերբիայի գավաթակիր՝ 2006/07

Անհատական

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դուշան Անջելկովիչ» հոդվածին։