Դրապետոմանիա

Դրապետոմանիա՝ ենթադրյալ հոգեկան խանգարում, որը, ըստ ամերիկացի բժիշկ Սամուել Ա. Քարթրայթի 1851թ․ ձևակերպման, ստրկացված աֆրիկացիների գերությունից փախչելու պատճառն էր[1][2]։ Ըստ այս վարկածի՝ ստրկությունը այնպիսի բարելավում էր ստրուկի կյանքում, որ փախչելու ցանկություն կունենար միայն նա, ով կտառապեր հոգեկան հիվանդությամբ[3][4]։

Սամուել Քարթրայթ (1793–1863)

Քարթրայթը հատկապես ընդգծել է ստրուկների փախչելու հակվածությունը այն պլանտացիաներից, որտեղ նրանց պահում էին։ Քանի որ իրենց կարգավիճակից գոհ ստրուկները չէին ցանկանա հեռանալ, նա եզրակացրեց, որ այդպիսի մարդիկ ունեն հիվանդություն, այդ պատճառով էլ չեն ցանկանում ենթարկվել կյանքի բնական պայմաններին։ Նա «De Bow's Review» ամսագրում հոդված է հրապարակել սևամորթ ստրուկների հիվանդությունների և յուրահատկությունների մասին[5][6]։ Հետագայում Քարթրայթի հոդվածը հարավում վերահրատարակվելով, Միացյալ Նահանգների հյուսիսում լայնորեն ծաղրի ու երգիծանքի արժանացավ։ Այդ ժամանակից ի վեր հայեցակարգը անվանարկվել է որպես կեղծ գիտություն[7] և ցույց է տրվել, որ այն գիտական ​​ռասիզմի համակարգի մի մասն է։ Ստրուկի ազատության ձգտումը պաթոլոգիա չէ[8]։

Տերմինը ծագել է հունարեն «δραπέτης» (drapetēs, «փախուստի դիմած ստրուկ») և «μανία» (մոլուցք, «խելագարություն, կատաղություն») բառերից[9]։

Դեռևս 1914 թվականին Թոմաս Լաթրոպ Ստեդմանի գործնական բժշկական բառարանի երրորդ հրատարակությունը ներառում էր դրապետոմանիայի բառահոդվածը, որը սահմանվում էր որպես «թափառականություն, դրոմոմանիա. թափառելու անկառավարելի կամ խելագարության հասնող մղում»[10]։

Նկարագիր

Փախուստի դիմած ստրուկի քանդակ, 1837թ․

Քարթրայթը Լուիզիանայի Բժշկական Ասոցիացիայի[7] կողմից տրված փաստաթղթում, որը լայնորեն վերատպվել է, նկարագրել է խանգարումը, որը, նրա խոսքերով, «անհայտ է մեր բժշկական փորձագետներին, թեև դրան բնորոշ ախտանիշը` ծառայությունից փախչելը, լավ հայտնի է մեր տնկադաշտի տերերին և վերակացուներին»[9]։

Ըստ Քարթրայթի՝ դրապետոմանիան դրսևորվում է այն ժամանակ, երբ ստրկատերերը ստրուկներին համարում են իրենց հավասար[11]։

Եթե ​​նրանց հետ բարյացակամ վարվեն, լավ կերակրեն, հագուստով ապահովեն, տրամադրեն այնքան վառելիք, որ կրակը չմարի ամբողջ գիշեր, բաժանեն ըստ ընտանիքների, յուրաքանչյուր ընտանիք ունենա իր տունը, չթույլատրեն գիշերը այցելել հարևաններին, արգելեն հյուրընկալել հարևաններ կամ օգտագործել ալկոհոլային խմիչքներ, չծանրաբեռնեն և չստիպեն աշխատել վատ եղանակային պայմաններում, նրանց կառավարելը շատ հեշտ կլինի՝ ավելի հեշտ, քան աշխարհի ցանկացած այլ ժողովրդի։ Եթե ​​նրանցից որևէ մեկը կամ մի քանիսը, ցանկացած պահի, իրենց գլուխները բարձրացնեն իրենց տիրոջ կամ մարդկության ուղղությամբ, նրանք պետք է պատժվեն այնքան ժամանակ, մինչև դառնան այնքան հնազանդ, որքան իրենցից պահանջվում է։ Փախուստը կանխելու համար նրանց պետք է պահել նմանատիպ վիճակում և վերաբերվել երեխաների պես[12]։

«Նեգրոիդ ռասայի հիվանդությունները և առանձնահատկությունները» աշխատության մեջ Քարթրայթն ասում է, որ Աստվածաշունչը կոչ է անում ստրուկին հնազանդվել իր տիրոջը, և դրանով իսկ ստրուկը փախչելու ցանկություն չի ունենա[9]։

Կանխարգելում և բուժում

Ի հավելումն դրապետոմանիայի նույնականացման, այն առաջացնում է այնպիսի զգացողություն, որ «պատշաճ բժշկական խորհրդատվությանը խստորեն հետևելու դեպքում, շատ նեգրերի մոտ հանդիպող և անհանգստություն պատճառող այս խնդիրը՝ փախչելը, կարող է գրեթե ամբողջությամբ կանխվել»[9]։ Ստրուկների դեպքում «առանց պատճառի մռայլ և դժգոհ լինելը» մոտալուտ փախուստի նախազգուշական նշան է։ Քարթրայթը որպես «կանխարգելիչ միջոց» առաջարկում է «մտրակելու միջոցով սատանային մարմնից հանելը»[7][12][13]։

Ժամանակակից քննադատություն

Մինչ Քարթրայթի հոդվածը վերատպվում էր հարավում[14], Միացյալ Նահանգների հյուսիսում այն ​​լայնորեն ծաղրի արժանացավ։ Հոդվածի երգիծական վերլուծությունը 1855 թվականին հայտնվեց «Buffalo Medical Journal»-ի խմբագրականում[15]։ Հանրահայտ լանդշաֆտային ճարտարապետ Ֆրեդերիկ Լո Օլմսթեդը «Ճամփորդություն ծովափնյա ստրկատիրական նահանգներում» (1856 թ.) աշխատության մեջ նկատեց, որ սպիտակամորթ պայմանագարային ծառայողները նույնպես հաճախ էին փախչում, ուստի նա ներկայացրեց երգիծական հիպոթեզ, ըստ որի ենթադրյալ հիվանդությունն իրականում եվրոպական ծագում ունի, տարածված է սպիտակամորթների շրջանում, և Աֆրիկա ներմուծվել է վաճառականների կողմից[16]։

Հարավային ժամանակակից մտավորականությունը Քարթրայթին համարում էր ծայրահեղական գործիչ[17]։ Սթիվեն Ջեյ Գուլդը Քարթրայթին ճանաչեց որպես «նշանավոր հարավային բժիշկ»՝ զգուշացնելով, որ ստրկության մասին Քարթրայթի պատկերացումը «գիտական ​​փաստարկների շրջանակում» «ծայրահեղ է», իրականությանը չի համապատասխանում և, հավանաբար, քիչ ուշադրություն է գրավել «խելացի շատ հարավցիների» կողմից[18]։

Տես նաև

  • Dysaesthesia aethiopica, another novel diagnosis of Cartwright's regarding what was seen as a mental illness that was the cause of laziness among slaves.
  • The Protest Psychosis: How Schizophrenia Became a Black Disease
  • Depression
  • Dromomania
  • Political abuse of psychiatry
  • Fugitive slave
  • Classification of mental disorders
  • Sluggish schizophrenia
  • Biology of depression

Ծանոթագրություններ

Աղբյուրներ

  • Samuel A. Cartwright, "Report on the Diseases and Physical Peculiarities of the Negro Race", The New Orleans Medical and Surgical Journal 1851:691–715 (May).
    • Reprinted in DeBow's Review XI (1851). Available at Google Books and excerpted at PBS.org.
    • Reprinted in Arthur Caplan, H. Tristram Engelhardt, Jr., and James McCartney, eds, Concepts of Health and Disease in Medicine: Interdisciplinary Perspectives (Boston: Addison-Wesley, 1980).
    • Reprinted in Arthur L. Caplan, James J. McCartney, Dominic A. Sisti, eds, Health, Disease, and Illness: Concepts in Medicine (Washington, D.C.: Georgetown University Press, 2004) 1-58901-014-0

Արտաքին հղումներ

Մատենագիտություն

  • Katherine Bankole, Slavery and Medicine: Enslavement and Medical Practices in Antebellum Louisiana, New York: Taylor and Francis Group, 1998.
  • Bob Myers, "Drapetomania": Rebellion, Defiance and Free Black Insanity in the Antebellum United States, phD thesis, 2014.