Եթովպական բարձրավանդակ

Եթովպական բարձրավանդակ, բարձրավանդակ Եթովպիայում, Աֆրիկայի հյուսիս–արևելքում։ Բաղկացած է տարբեր բարձրությունների վրա գտնվող և միմյանցից խոր կիրճերով անջատված մի շարք սարահարթերից և լեռնազանգվածներից։ Բարձրությունը 2000 մ–ից մինչև 3000 մ։ Առավելագույն բարձրությունը 4550 մ է (Ռաս Դաշան լեռնագագաթ)[1]։ Զբաղեցրած մեծ տարածքն ու բարձրությունը նկատի առնելով՝ երբեմն անվանում են Աֆրիկայի տանիք[2]։

Եթովպական բարձրավանդակ

Միջնադարում Եթովպական բարձրավանդակի հարավային մասում գոյություն է ունեցել Կաֆա անունով թագավորություն, որտեղից սուրճն արտահանվել է Արաբական թերակղզի։ «Կոֆե» եզրույթը ծագել է հենց այդ թագավորության արաբերեն անվանումից՝ qahwah (արաբ․՝ قهوة‎‎)[3][4]:

Եթովպական բարձրավանդակը սրճենու, ինչպես նաև ցորենի ու աշորայի մի շարք տեսակների հայրենիքն է։ Բնակլիմայական պայմաններն այստեղ նպաստավոր են տարեկան երեք բերք ստանալու համար։ Բարձրավանդակը հարուստ է ոսկու, պլատինի, ծծմբի,երկաթի, գորշ ածխի, գիպսի, կրաքարի պաշարներով։

Ծանոթագրություններ

Գրականություն

Արտաքին հղումներ


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 489