Ելենա Դոբրոնրավովա

Ելենա Բորիսովնա Դոբրոնրավովա (ռուս.՝ Елена Борисовна Добронра́вова, հուլիսի 21, 1932(1932-07-21)[1][2], Մոսկվա, ԽՍՀՄ - հունվարի 24, 1999(1999-01-24)[1][2], Մոսկվա, Ռուսաստան), խորհրդային դրամատիկական թատրոնի դերասանուհի։ ՌԽՖՍՀ վաստակավոր արտիստ (1968)։

Ելենա Դոբրոնրավովա
Ծնվել էհուլիսի 21, 1932(1932-07-21)[1][2]
ԾննդավայրՄոսկվա, ԽՍՀՄ
Մահացել էհունվարի 24, 1999(1999-01-24)[1][2] (66 տարեկան)
Մահվան վայրՄոսկվա, Ռուսաստան
ԳերեզմանՆովոդեվիչյան գերեզմանոց
ԿրթությունԲորիս Շչուկինի անվան թատերական ինստիտուտ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
Մասնագիտությունթատրոնի դերասանուհի և կինոդերասանուհի
Պարգևներ և մրցանակներ
«Մոսկվայի 850-ամյակի հիշատակի» մեդալ
և ՌԽՖՍՀ վաստակավոր արտիստ

Կենսագրություն

Ելենա Դոբրոնրավովան ծնվել է 1932 թվականի հուլիսի 21-ին Մոսկվա քաղաքում։ Ծնողները՝ Բորիս Դոբրոնրավովը (1896-1949) և Մարիա Դոբրոնրավովան (1900-1964) եղել են Մոսկվայի գեղարվեստական ակադեմիական թատրոնի դերասաններ։ Դրամատիկական թատրոնի դերասանուհի է եղել նաև մորաքույրը՝ Ելիզավետա Ալեքսեևան, որն աշխատել է Ե. Վախթանգովի անվան թատրոնում։

Հետևելով ընտանեկան ավանդույթին՝ երիտասարդ Ելենան դառնում է դրամատիկական թատրոնի դերասանուհի։ 1950 թվականին՝ դպրոցը ոսկե մեդալով ավարտելուց հետո[3], ընդունվում է Մոսկվայի գեղարվեստական ակադեմիական թատրոնին կից գործող Վ. Նեմիրովիչ-Դանչենկոյի անվան դպրոց-ստուդիա, որտեղ սովորում է երկու տարի (1950-1952)։ Այնուհետև տեղափոխվում է Ե. Վախթանգովի թատրոնին կից գործող Բ. Շչուկինի անվան թատերական ուսումնարան, որն ավարտում է 1954 թվականին (դասախոս՝ Աննա Օրոչկո)։ Ելենա Դոբրոնրավովայի միևնույն կուրսում սովորել են Գրիգորի Աբրիկոսովը, Յուլիան Պանիչը, Լեոնիդ Սատանովսկին, Անտոնինա Դմիտրիևան և Ալեքսանդր Շվորինը։

Ուսումնարանն ավարտելուց հետո ընդունվում է Ե. Վախթանգովի անվան թատրոն, որտեղ աշխատում էր հարազատ մորաքույրը՝ Ելիզավետա Ալեքսեևան։ Նրանք հաճախ էին հանդես գալիս միասին։ Թատրոնում դերասանուհուն անմիջապես ընդգրկում են մի շարք ներկայացումներում։ Բացի այդ, նրան միանգամից նկատում են կինոռեժիսորները, և նա սկսում է նկարահանվել ֆիլմերում։ Ե. Վախթանգովի անվան թատրոնում դերասանուհին աշխատում է 1954 թվականից մինչև կյանքի վերջ։

Ելենա Դոբրոնրավովան մահացել է 1999 թվականի հունվարի 24-ին Մոսկվայում։ Թաղված է Նովոդևիչյան գերեզմանատանը (հողակտոր №2)՝ ծնողների կողքին[4]։

Ընտանիք

Հայրը՝ Բորիս Դոբրոնրավովը (1896-1949) եղել է Մոսկվայի գեղարվեստական ակադեմիական թատրոնի դերասան։

Մայրը՝ Մարիա Դոբրոնրավովան (1900-1964), եղել է Մոսկվայի գեղարվեստական ակադեմիական թատրոնի դերասանուհի։

Ամուսինը՝ Էդուարդ Շիմը (1930-2006), գրող է եղել։ Ամուսնալուծվել են։ Երեխաներ չի ունեցել։

Դերերը թատրոնում

ՏարիՀեղինակՌեժիսորՆերկայացումԴեր
1952Ուիլյամ ՇեքսպիրԵվգենի ՍիմոնովՎերոնացի երկու ազնվականՈւրսուլա
1954Նիկոլայ ՊոգոդինՀրացանավոր մարդըԿատերինա
1956Մաքսիմ ԳորկիՌուբեն ՍիմոնովՖոմա ԳորդեևՍաշա
1957Ալեքսեյ ԱրբուզովԵվգենի ՍիմոնովՔաղաքն արշալույսիներգչախումբ
1958Ուիլյամ ՇեքսպիրՀամլետՕֆելյա
1962Լև ՏոլստոյՌուբեն ՍիմոնովԿենդանի դիակՍաշա
1963Կառլո ԳոցցիՌուբեն ՍիմոնովԱրքայադուստր Տուրանդոտստրկուհի
1965Լեոնիդ ՄալյուգինԱլեքսանդրա Ռեմիզովա
Յուրի Լաուֆեր
Ծաղրական իմ երջանկությունըՕլգա Կնիպպեր-Չեխովա
1968Մաքսիմ ԳորկիԵվգենի ՍիմոնովԱրևի երեխաներըԵլենա Նիկոլաևնա
1971Ուիլյամ ՇեքսպիրԵվգենի ՍիմոնովԱնտոնիոս և ԿլեոպատրաՕկտավիա
1975Միրոսլավ ԿռլեժաՄիրոսլավ ԲելովիչՊարոնայք Գլեմբայներըբարոնուհի Շառլոտա Կաստելլի-Գլեմբայ
1976Յարոսլավ ԻվաշկևիչԱուգուստ ԿովալչիկԱմառը Նոանումմադմուազել դը Ռոզիեր
1980Էդուարդո դե ՖիլիպոԱլեքսեյ ԿուզնեցովՄեծ մոգությունՌոզա
1983Լև ՏոլստոյՌոման ՎիկտյուկԱննա Կարենինաիշխանուհի Բեթսի Տվերսկայա

Ֆիլմագրություն

ՏարիՖիլմԴեր
1954Մեծ ընտանիքԿատյա Տրավնիկովա
1956Երեք հարյուր տարի...Սոլոմիա
1958Քաղաքը վառում է լույսերըՎալյա Օստրոգորսկայա
1959Ոսկե էշելոնՆադյա
1962Վաղվա հոգսերըԱգնիա
1965Աշխատավորների գյուղըՖրոսյա Մեխոտնյովա
1966Նրանց ճանաչում էին միայն դեմքովՎիլմա Մարտինելլի
1967Կրեմլի սուրհանդակըՄարիա Շապորինա
1968Դորիան Գրեյի դիմանկարըդքսուհի
1968Վահան և սուրխուլ ու համր կին շնով
1969Մեղադրվում են սպանության մեջԱնատոլի Վասինի մայր
1969Պատմություն չեկիստի մասինՆինա Սավինա
1970Առաքելություն Քաբուլումօրիորդ Ելենա Ֆլեթչեր-Ժդանովա
1972Երջանիկ «Շչուկա»-ի հրամանատարըՍվետլանա Վեդենինա
1974Մոսկվա՛, սե՛ր իմԵլենա Նիկոլաևնա
1975Ծաղրական իմ երջանկությունըՕլգա Կնիպպեր-Չեխովա
1976Այստեղ է իմ հանգրվանըԱննա Սերգեևնա
1978Ամառը Նոանումմադմուազել դը Ռոզիեր
1979Այս ֆանտաստիկ աշխարհը (երկրորդ թողարկում)թագուհի
1980Անտոնիոս և ԿլեոպատրաՕկտավիա
1980Մեծ մոգությունՌոզա
1980Մեղեդի երկու ձայնի համարՔԿԱԳ-ի աշխատակցուհի
1980Թեհրան-43մադմուազել Էրալ

Մրցանակներ

  • Կաննի կինոփառատոնի դափնեկիր «Լավագույն դերասանական անսամբլ» անվանակարգում «Մեծ ընտանիք» ֆիլմի համար (1955)
  • ՌԽՖՍՀ վաստակավոր արտիստ (1968)
  • Մեդալ «Մոսկվայի 850-ամյակի կապակցությամբ»

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ