Եղեգ (Սյունիքի մարզ)

գյուղ ՀՀ Սյունիքի մարզում
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Եղեգ (այլ կիրառումներ)

Եղեգ, գյուղ Հայաստանի Սյունիքի մարզի Կապան համայնքում[1]։

Գյուղ
Եղեգ
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզՍյունիքի մարզ
ՇրջանԿապանի շրջան
Համայնք Կապան համայնք[1]
Այլ անվանումներԵղինգ, Շաբադին
Մակերես10.12 կմ²
ԲԾՄ1350 մ
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն121[2] մարդ (2011)
Խտություն11 մարդ/կմ²
Ազգային կազմՀայեր,
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի Հայ Առաքելական եկեղեցի
Տեղաբնականունեղեգցի
Ժամային գոտիUTC+4
Հեռախոսային կոդ+374 (285)
Եղեգ (Սյունիքի մարզ) (Հայաստան)##
Եղեգ (Սյունիքի մարզ) (Հայաստան)
Եղեգ (Սյունիքի մարզ) (Սյունիքի մարզ)##
Եղեգ (Սյունիքի մարզ) (Սյունիքի մարզ)

Անուն

Գյուղի պաշտոնական անունը Եղեգ է[1]։ Ռուսական կայսրության ժամանակաշրջանում հայտնի է եղել Շաբադին անունով[3]։ Եղեգ է վերանվանվել 1991 թվականի ապրիլի 3-ինբ։

Աշխարհագրություն

Գտնվում է Բարգուշատի լեռնաճյուղերից մեկի լանջին՝ Սևաքար գետակի ակունքի շրջանում, ծովի մակարդակից 1380-1460 մ բարձրության վրա։ Սյունիքի մարզի մարզկենտրոն Կապան քաղաքից հեռու է մոտ 9 կմ դեպի հյուսիս։

Պատմություն

Պատմամշակութային հուշարձաններ

Բնակչություն

Համաձայն 2011 թվականին Հայաստանում անցկացված մարդահամարի արդյունքների՝ Եղեգի մշտական բնակչությունը կազմել է 121, առկա բնակչությունը՝ 104 մարդ[2]։ Ռուսական կայսրության և Խորհրդային Միության ժամանակաշրջաններում մինչև 1989 թվականը գյուղը բնակեցված է եղել ադրբեջանցիներով[4], որոնց հեռանալուց հետո այնտեղ են վերաբնակվել հայեր։ Ստորև ներկայացված է Եղեգ գյուղի բնակչության թվային փոփոխությունն ըստ տարիների[5].

Տարի18311873189719261939195919701979198920012011
Բնակիչ51198316175267291437444114166[6]121[2]

Տնտեսություն

Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ։

Արտաքին հղումներ

Ծանոթագրություններ