Ես սպանեցի մորս

«Ես սպանեցի մորս» (ֆր.՝ J'ai tué ma mère), կանադացի ռեժիսոր Քսավյե Դոլանի դեբյուտային կիսակենսագրական ֆիլմը, որտեղ նա կատարել է գլխավոր դերը։ Ֆիլմի պրեմիերան Քվեբեկում կայացել է 2009 թվականի հունիսի 5-ին, իսկ Ֆրանսիայում՝ նույն թվականի հուլիսի 15-ին։

Ես սպանեցի մորս
ֆր.՝ J'ai tué ma mère
Երկիր Կանադա[1]
Ժանրդրամա[2][3][4], պատմություն հասունացման մասին, ԼԳԲՏ թեմայով ֆիլմ և կենսագրական ֆիլմ
Թվական2009[5] և փետրվարի 3, 2011[6]
Լեզուֆրանսերեն
ՌեժիսորՔսավյե Դոլան[7][8][9][…]
ՊրոդյուսերՔսավյե Դոլան[9][1] և Դանիել Մորեն[10][5]
Սցենարի հեղինակՔսավյե Դոլան[1]
ԴերակատարներՔսավյե Դոլան[7][8][11][…], Էնն Դորվալ[7][8][11][…], Ֆրանսուա Առնո[7][8][11][…], Նիլս Շնայդեր[7][11][12][…], Սյուզան Կլեման[7][11][12][…], Մանուել Տադրո[11][12][1], Մոնիկա Սպացիանի[11][12][1], Պատրիցիա Տուլասնե[7][11][12][…], Պիեռ Շանիոն[11][12][1], Բիանկա Ջերվիս[1], Բենուա Գուեն[1], Ֆրենսիս Դյուշարմ[1], Ջոաննա Մարի Թրեմբլե[1], Էմիլ Մայո[1], Laurent-Christophe De Ruelle?[1] և Հյուգոլին Շևրե-Լանդեսք[1]
ՕպերատորՍտեֆանի Վեբեր Բիրոն և Nicolas Canniccioni?
ԵրաժշտությունNicholas Savard L'Herbier?
ՄոնտաժԷլեն Ժիրար[5][1]
Պատմվածքի վայրՄոնրեալ, Մոնտերեժի, Montmagny? և Coaticook?
Նկարահանման վայրՄոնրեալ, Saint-Lambert?, Լոնգյոյ և Montmagny?
Տևողություն100 րոպե[5]
Պաշտոնական կայքէջ

Սյուժե

16-ամյա Յուբերը ապրում է իր մոր հետ Մոնրեալի արվարձանում։ Ֆիլմում պատմվում է մոր և որդու միջև տեղի ունեցող բազմաթիվ կոնֆլիկտների մասին, որոնք հասնում են հիվանդագին մակարդակի։ Ֆիլմն այն մասին է, թե ինչպես հարազատ մարդիկ կարող են պարադոքսալ հեռու լինել միմյանցից։

Այս ֆոնին դեռահասի կյանքում ի հայտ են գալիս առաջին սերը, հարկադրական քամինգ աութը, թմրանյութերը, կյանքում իր իրական տեղը գտնելու փորձերը…

Դերերում

Արտադրություն

Քսավյե Դոլանը գրել է իր ֆիլմի սցենարը, երբ եղել է 16 տարեկան[13]։ «Le Soleil» թերթի հարցազրույցում Դոլանը ասել է, որ ֆիլմը մասնակիորեն հիմնված է իր կենսագրության վրա[14]։

Նկարահանումների մի մասը Դոլնը ֆինասավորել է ինքնուրույն, իր կողմից ներդրումը կազմել է մոտ 175 հազար դոլար[13]։ Ֆիլմը ավարտելու համար նա ֆինանսական աջակցության նպատակով ստիպված է եղել դիմել երկու պետական ընկերությունների՝ Telefilm Canada և Société de développement des entreprises culturelles։ Սկզբում նա մերժվեց երկու ընկերությունների կողմից էլ, սակայն 2008 թվականի դեկտեմբերին SODEC-ը դրամական օժանդակություն տրամադրեց[14]։ Ֆիլմի ընդհանուր բյուջեն կազմել է 800 հազար դոլար[13]։

Մի քանի դրվագներում ֆիլմը ունի ընդհանրություններ Ֆրանսուա Տրյուֆոյի (նույնպես դեբյուտային) «400 զարկ» ֆիլմի հետ։ Այդ ֆիլմի պաստառը կարճ ժամանակով հայտնվում է «Ես սպանեցի մորս» ֆիլմի մի դրվագում։

Մրցանակներ

Էնն Դորվալը, Քսավյե Դոլանը, Ֆրանսուա Արնոն 2009 թվականի Տորոնտոյի կինոփառատոնի ընթացքում

Քսավյե Դոլանը 2009 թվականի Կաննի կինոփառատոնում ստացել է երեք մրցանակ․

  • «Երիտասարդների հայացք» լավագույն ֆիլմի համար «Ռեժիսորների երկշաբաթյակ» նախագծում,
  • Art Cinema Award մրցանակ Միջազգային եվրոպական կոնֆեդերացիայի արտհաուսային կինոթատրոնների կողմից,
  • Մրցանակ լավագույն ֆրանսալեզու ֆիլմի համար SACD դրամատիկ հեղինակների և կոմպոզիտորների հասարակության կողմից։

Ֆիլմը նաև պարգևատրվել է հետևյալ մրցանակներով․

  • Ոսկե մրրկահավ, Միջազգային կինոփառատոն Ռեյկյավիկում
  • Մոսկվայի 2MORROW փառատոնի Գրան պրի
  • Ֆրանսուա Արնոն, ով խաղացել էր Անտոնինի՝ Յուբերի սիրեկանի դերը, 2010 թվականին Տորոնտոյում ստացավ VFCC Award մրցանակ երկրորդ պլանի լավագույն դերի համար։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ