Եվգենի Միրոնով (լուսանկարիչ)

(Վերահղված է Եվգենի Միրոնովից)

Եվգենի Միրոնով (ռուս.՝ Евгений Викторович Миронов, 1988, Տվեր, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս լուսանկարիչ, նկարիչ։ Կանդինսկու անվան մրցանակի թեկնածու[1]։ Ընդգրկվել է 2017 թվականի Ռուսաստանի TOP 100 երիտասարդ նկարիչների վարկանիշային աղյուսակի առաջին տասնյակում[2]։ Ավելի քան 100 աշխատանք գտնվում է Մուլտիմեդիա արվեստի թանգարանի հավաքածուի մեջ։

Եվգենի Միրոնով
Դիմանկար
Ծնվել է1988
ԾննդավայրՏվեր, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Ռուսաստան
Մասնագիտությունլուսանկարիչ
Կայքarttaiga.com

Կենսագրություն

Ծնվել է Կալինինում (այժմ` Տվեր), ավարտել է Մոսկվայի մշակույթի պետական ինստիտուտի լուսանկարչության բաժինը։ Ռուսաստանի լուսանկարիչների միության անդամ է[3]։ Մոսկվայի մուլտիմեդիաի արվեստի թանգարանում և Մոսկվայի ժամանակակից արվեստի թանգարանում 2014 և 2016թվականներին մասնակցել է «Մոսկվայի ֆոտոբիենալե» լուսանկարների միջազգային ցուցահանդեսին[4]։ 2014 թվականին առաջադրվել է Կանդինսկու և 2012 թվականին՝ Պյոտր Կոնչալովսկու մրցանակներին։ Առաջադրվել է MAP Toulouse of Photography 2012 (Ֆրանսիա), Nord Art 2015 (Գերմանիա) և Blooom Award by WARSTEINER 2016 (Գերմանիա) մրցանակների։

Հեղինակի գործերը պահվում են Մոսկվայի Մուլտիմեդիա արվեստի թանգարանում, հայրենական և արտասահմանյան մասնավոր հավաքածուներում, մասնավորապես՝ RosAtom հավաքածուում, Մոսկվայում Դանիայի Թագավորության դեսպանատան հավաքածուում, Nord Art հավաքածուում (Գերմանիա), Ֆրանսիայում, ԱՄՆ-ում, Կանադայում։

Անհատական ցուցահանդեսներ (ըստ ցանկության)

  • 2017 թվական՝ Les Traversées du Marais փառատոն, Cité internationale des art. Փարիզ
  • 2016 թվական՝ «Կոպիտ մայրամուտ», Մոսկվայի ժամանակակից արվեստի թանգարան, Մոսկվա։
  • 2016 թվական՝ «Ճապոնական պլաստիկ», Մոսկվայի ժամանակակից արվեստի թանգարան, Մոսկվա։
  • 2016 թվական՝ «Փոխաբերությունների կառուցում 2.0», «Աչք» պատկերասրահ, Մոսկվա։
  • 2015 թվական՝ «Բենտոս», «Агентство Арт ру», Մոսկվա։
  • 2014 թվական՝ «Փոխաբերություն կառուռում», «Ատոմի բնույթը», Մուլտիմեդիա Արտ Թանգարան, Մոսկվա։
  • 2011 թվական՝ «Տարածքների դետոքսիզացիա», «Հագուստների մաքրում» պատկերասրահ, Մոսկվա։
  • 2011թվական՝ «Ներկայության նոր որակ», «Այլընտրանքային» պատկերասրահ, Կալինինգրադ։
  • 2010 թվական՝ «Ներկայության նոր որակ», «Հագուստների մաքրում» պատկերասրահ, Մոսկվա։

Պատկերասրահ

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ