Եվրոպական շպրոտ

Եվրոպական շպրոտ (լատին․՝ Sprattus sprattus), տառեխակերպերի կարգի տառեխայինների ընտանիքի շպրոտների կամ կիլկաների ցեղին պատկանող ձկնատեսակ։ Եվրոպական ձկան տիպիկ օրինակ։

Եվրոպական շպրոտ
Եվրոպական շպրոտ
Գիտական դասակարգում
ԹագավորությունԿենդանիներ
ՏիպՔորդավորներ
ԴասՃառագայթալողակներ
ԿարգՏառեխակերպեր
ԸնտանիքՀարինգներ
ՑեղՇպրոտներ
ՏեսակԵվրոպական շպրոտ
Լատիներեն անվանում
Sprattus sprattus
Linnaeus, 1758
Հատուկ պահպանություն


[{{fullurl:wikispecies:{{{wikispecies}}}|uselang=hy}} Դասակարգումը
Վիքիցեղերում]


Պատկերներ
Վիքիպահեստում




Ունի արդյունագործածական կարևոր նշանակություն, քանի որ կուտակում է մեծ քանակությամբ ճարպ։ Համարվում է ինտենսիվ արդյունահանվող ձկնատեսակ։ Եվրոպական շպրոտից պատրաստում են «Շպրոտ» և «Սարդինա» պիտակներով պահածոներ։

Տարածվածություն

Համարվում է եվրոպական ձկի տիպիկ օրինակ։ Տարածված են Եվրոպա աշխարհամասի արևմուտքի և հարավի ջրատարածություններում, հիմնականում՝ ծովերում։

Գլխավորապես տարածված է Հյուսիսային ծովում և այստեղ էլ առաջացնում է կուտակումներ՝ վտառների կարգավիճակով։

Հանդիպում է Նորվեգիայի, Բելգիայի, Նիդերլանդների, ինչպես նաև Մեծ Բրիտանիա կղզու ափերի մոտ, որտեղից էլ արդյունահանվում է։

Նկարագրություն

Մարմնի երկարությունը կազմում է 9-12 սմ (կյանքի երկրորդ տարում)։ Մարմնում կուտակում է 7-8 %-ից ավելի ճարպ։

Ապրում է սովորաբար 3-4 տարի[1]։ Շնչառությունը կատարվում է խռիկների միջոցով։ Ունի լողափամփուշտ։

Ծանոթագրություններ

Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Եվրոպական շպրոտ» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Եվրոպական շպրոտ» հոդվածին։