Զանգվածային սպանություններ Դարֆուրում (2020)

Զանգվածային սպանություններ Դարֆուրում, 2020 թվականի հուլիսի կեսերին Սուդանի արևմուտքում տեղի ունեցած հարձակումների շարքը։ Սուդանի ղեկավարությունը և Միավորված ազգերի կազմակերպության և Աֆրիկյան միության համատեղ առաքելությունը Դարֆուրում (ՅՈՒՆԱՄԻԴ) զանգվածային սպանությունները կապում են հողային հակամարտությունների հետ՝ գյուղական տնտեսությամբ զբաղվելու իրավունքների պատճառով, որոնք առաջացել են ոչ արաբական ցեղային ֆերմերների՝ մասալիտների և արաբ բեդուինների ցեղերի միջև[1], որոնց կառավարությունը պատասխանատու է համարում հարձակումների համար[2]։

Զանգվածային սպանություններ Դարֆուրում
Տեսակիրադարձություն
Երկիր Սուդան
ՏեղադրանքDarfur?
Տարեթիվհուլիս 2020

Նախապատմություն

2003 թվականից Սուդանի Արևմուտքում Դարֆուրում քաղաքացիական պատերազմ է ընթանում։ Ռազմական գործողությունների ընթացքում տարբեր էթնիկ խմբեր արտաքսվել են իրենց հողից։ Այլ տարածաշրջաններից մարդիկ տեղափոխվել են և գրավել լքված հողը, բայց 2010-ականներին հողատերերը վերադարձել են հայրենիք և սկսել վիճարկել սեփականության իրավունքը։

Ըստ «Ռադիո Դաբանգի» հաղորդումների՝ ենթադրաբար անկախ ռադիոկայանն ու նորությունների աղբյուրը[3]․ «1970 թվականի չգրանցված հողերի մասին օրենքը կառավարությանը թույլ տվեց ուժ կիրառել հողի պաշտպանության համար և խրախուսել փոքրամասնության կողմից հողի ձեռք բերումը հարուստ ներդրողների (տեղական կամ օտարերկրյա) կողմից, ինչը հանգեցրեց գյուղատնտեսների օտարմանը իրենց ավանդական հայրենիքից և որևէ ֆորմալ լեգիտիմության կամ իրավական կարգավիճակի մերժմանը սեփականության ավանդական իրավունքի նկատմամբ»[4]։

Տարածաշրջանում գյուղատնտեսությունը հիմնականում դադարել է հակամարտության ժամանակ, և 2020 թվականի սկզբին Սուդանի կառավարությունը միջամտել է, որպեսզի հողը վերադարձնի սկզբնական տերերին[4][5][6][7]։

Հարձակույ

Հուլիսի 12․ Կուտում, Հյուսիսային Դարֆուր

2020 թվականի հուլիսի 12-ին առնվազն 9 մարդ է զոհվել, 20-ը՝ վիրավորվել ցուցարարների վրա զինված հարձակման հետևանքով, որը տեղի է ունեցել անհայտ զինյալների կողմից մոտոցիկլետների, ուղտերի և ձիերի վրա՝ Ֆատա-Բորնոյի շրջանում, Հյուսիսային Դարֆուրի Կուտում քաղաքի մոտ։ Ի պատասխան՝ կառավարությունը որոշել է արտակարգ դրություն սահմանել նահանգի ամբողջ տարածքում։ Ականատեսները նաև հայտարարել են, որ գրոհայինները թեթև ու ծանր զենք են օգտագործել և թալանել են քաղաքային շուկան ոստիկանական ուժերի դուրսբերումից հետո[8]։

Հուլիսի 24․ Աբուդոս, Հարավային Դարֆուր

2020 թվականի հուլիսի 24-ին գրոհայինները ներխուժել են Հարավային Դարֆուրի Աբուդոս գյուղ, տեղի ցեղերի առաջնորդների խոսքով[5][9]։ Հարձակման հետևանքով զոհվել է առնվազն 20 մարդ, ևս 22-ը վիրավորվել են[6]։ Զոհերի թվում երեխաներ են եղել, ըստ վարչապետ Աբդալլահ Համդուկի։ Նա բռնությունը կապել է այն բանի հետ, որ ֆերմերները վերադառնում են իրենց դաշտեր և խոստացել զորքեր ուղարկել Դարֆուր, որպեսզի «պաշտպանեն քաղաքացիներին և գյուղատնտեսական սեզոնը»[10]։ Այդ զորքերը կբաժանվեն Դարֆուրի ողջ տարածաշրջանով և բաղկացած կլինեն ինչպես ոստիկանությունից, այնպես էլ ռազմական ստորաբաժանումներից[10]։

Հուլիսի 25-26․ Մաստերի, Արևմտյան Դարֆուր

2020 թվականի հուլիսի 25-ին և 26-ին Արևմտյան Դարֆուրում տեղի է ունեցել ևս մեկ սպանդ՝ մոտ 500 ապստամբների մասնակցությամբ, որոնք հարձակվել են մասալիտների համայնքի Բեյդայի մոտ գտնվող մաստերի գյուղի վրա, ինչի հետևանքով զոհվել է ավելի քան 60 մարդ[5]։ Մաստերին Չադի հետ սահմանին գտնվող գյուղ է[11]։ ՄԱԿ-ի ներկայացուցիչը հայտարարել է, որ ևս 60 մարդ վիրավորվել է հարձակման հետևանքով, և որ հարձակվողները ևս թալանել ու այրել են գյուղերը[12]։ ՄԱԿ-ի հայտարարության մեջ ասվում է, որ դա «անվտանգության խախտման վերջին միջադեպերից մեկն է, որոնց մասին հաղորդվել էր անցյալ շաբաթ», և որ տարածաշրջանի մյուս համայնքները ոչնչացվել են[5]։ Հաղորդվում է նաև 2020 թվականի հուլիսի 19-ից Արևմտյան Դարֆուրում առնվազն յոթ մահացու հարձակումների մասին[11]։ ՄԱԿ-ը ենթադրություն է հայտնել, որ հակամարտությունը կապված է հողի սեփականության շուրջ վեճերի հետ. Դարֆուրից տեղի բնակիչների հեռանալուց հետո 2000-ական թվականների սկզբին անձանց մյուս խմբերը զավթել են լքված հողերը։ Վերջին տարիներին տեղի բնակիչները փորձել են վերադառնալ իրենց երկիր։ Ոչ մի խմբավորում պատասխանատվություն չի ստանձնել հարձակումների համար[7]։

Ծանոթագրություններ