Էգլ

Էգլ (ֆր.՝  Aigle, գերմ. Älen), քաղաք Շվեյցարիայում, ֆրանսախոս Վո կանտոնի արևելքում, նույնանուն (Էգլ) շրջանի վարչական կենտրոնը։ Այստեղ է գտնվում Հեծանվորդների համաշխարհային կենտրոնը (World Cycling Centre (UCI)):

Բնակավայր
Էգլ
ֆր.՝ Aigle
Զինանշան

ԵրկիրՇվեյցարիա Շվեյցարիա
Մակերես16,41 կմ²
ԲԾՄ415 մետր, 418 մետր
Պաշտոնական լեզուֆրանսերեն
Բնակչություն10 134 մարդ (դեկտեմբերի 31, 2018)[1]
Ժամային գոտիUTC+1 և UTC+2
Հեռախոսային կոդ024
Փոստային դասիչ1860
Ավտոմոբիլային կոդVD
Պաշտոնական կայքaigle.ch(ֆր.)
Էգլ (Շվեյցարիա)##
Էգլ (Շվեյցարիա)

Աշխարհագրություն

Էգլ քաղաքն ընկած է Շվեյցարիայի հարավ-արևմուտքում, Մոնտրյոյից 13 կիլոմետր դեպի հարավ-արևելք, Ռոն գետի հովտի արևլյան հատվածում։ Զբաղեցնում է 16,4 կմ² տարածք՝ ընդգրկելով Ռոնի գետահովտի ցածրադիր շրջանն ու Ալպերի հարակից լեռնափեշերը։ Տարածքի 24 %-ը զբաղեցնում են բնակավայրի շենքերը, փողոցներն ու հրապարակները, 38 %-ը՝ անտառները, 35 %-ը՝ մշակովի հողերը[2]։

Բնակչությունը

2017 թվականի դեկտեմբերի տվյալներով՝ Էգլում ապրում էր 10.131 մարդ, որոնց 37 տոկոսը օտարերկրացիներ էին[3]։

Քաղաքի բնակչության թվաքանակը ժամանակի ընթացքում կրել է հետևյալ փոփոխությունները[4]

Պատմություն

Հնագիտական պեղումների արդյունքում պարզվել է, որ Էգլի ներկայիս տարածքում ու մերձակայքում մարդիկ ապրել են՝ սկսած բրոնզեդարյան ժամանակներից։ Հին Հռոմի տիրապետության շրջանից պահպանվել են մի շարք դամբարանադաշտեր; 1076 թվականին Հռոմեական սրբազան կայսրության միապետ Հենրիխ Չորրորդը Էգլի շրջական հանձնել է Սավոյական ազնվականական տոհմին։ Էգլն ինքը պատմական փաստաթղթերում առաջին անգամ հիշատակվել է 1152 թվականին՝ որպես Aleo: XI դարի վերջերին այստեղ արդեն իշխել է ազնվականական դ՛Էգլ (d’Aigle) տոհմը, որն էլ ձեռնարկել է ամրոցի շինարարությունը։ Միջին դարերում Էգլը եղել է առևտրական հարուստ քաղաք Իտալիա-Ֆրանսիա ճանապարհին։

Պատմամշակութային հուշարձաններ

Էգլի ամրոցը, De La Vigne թանգարանը, շվեյցարական ռեֆորմիստական Սեն Մորիս եկեղեցին և De la Dîme House-ը ընդգրկված են Շվեյցարիայի համազգային նշանակության պատմամշակութային ժառանգության ցանկում։ Ինքը՝ Էգլ քաղաքն ամբողջությամբ և նրա միջնադարյան ամրոցը ներառված են Շվեյցարական ժառանգության գույքացանկում[5]

Անվանի էգլցիներ

Գուստավ Դորե
  • Գուստավ Դորե (1866 – 1943) - շվեյցարացի կոմպոզիտոր և դիրիժոր
  • Շառլ Էմիլ Էգլի (1877 – 1937) - ծնունդով շվեյցարացի նկարիչ
  • Ֆաննի Սմիթ (ծնվ. 1992 թ., Էգլում) - շվեյցարացի ֆրիսթայլ ոճի դահուկորդուհի, մասնակցել է 2010, 2014 and 2018 թվականների ձմեռային օլիմպիական խաղերին, նվաճել բրոնզե մեդալ

Քույր քաղաքներ

Էգլի քույր քաղաքներն են[6]՝

Էգլ, Ֆրանսիա, 1964-ից

Բասսերսդորֆ, Շվեյցարիա, 1969-ից

Տյուբինգեն, Գերմանիա, 1973-ից

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էգլ» հոդվածին։