Էլեն Արթուր
Էլեն Լյուիս Հյորնդոն Արթուր (օգոստոսի 30, 1837[1][2][3], Culpeper, Վիրջինիա, ԱՄՆ[4] - հունվարի 12, 1880[1][2][3], Օլբանի, ԱՄՆ[5]), ԱՄՆ նախագահ Չեսթեր Արթուրի կինը։
Էլեն Արթուր անգլ.՝ Ellen Lewis Herndon Arthur | |
---|---|
![]() | |
Ծնվել է | օգոստոսի 30, 1837[1][2][3] |
Ծննդավայր | Culpeper, Վիրջինիա, ԱՄՆ[4] |
Մահացել է | հունվարի 12, 1880[1][2][3] (42 տարեկան) |
Մահվան վայր | Օլբանի, ԱՄՆ[5] |
Գերեզման | Albany Rural Cemetery |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ |
Ամուսին | Չեսթեր Ա. Արթուր |
Ծնողներ | հայր՝ William Lewis Herndon?, մայր՝ Frances Elizabeth Hansbrough?[6] |
Զբաղեցրած պաշտոններ | Միացյալ Նահանգների առաջին տիկին |
Երեխաներ | Chester Alan Arthur II?, Ellen Herndon Arthur?[2] և William Lewis Herndon Arthur?[2] |
![]() |
Կենսագրություն
Էլեն Հյորնդոնը ծնվել է Կալպեպեր քաղաքում՝ ռազմածովային սպա Վիլյամ Լյուիս Հյորնդոնի ընտանիքում, ով հայտնի է դարձել 1857 թվականին, երբ փոթորիկի ժամանակ նա փրկել է «Կենտրոնական Ամերիկա» նավի անձնակազմին և ուղևորներին, ինչպես նաև Ֆրենսիս Էլիզաբեթ Հանսբորո Հյորնդոնինн[7]։ Էլենը նաև ԱՄՆ-ի ռազմածովայի ուժերի կոմանդեր Մեթյու Ֆոնտեյն Մորիի զարհունի էր[8]։
Սիրավեպ և հարսանիք
Էլեն Հյորնդենը Չեսթեր Արթուրի հետ ծանոթացել է 1856 թվականին Նյու Յորքում՝ իր զարմիկ Դեբնի Հյորնդոնի միջոցով։ Կարճ սիրահետումից հետո Արթուրը Նյու Յորքի Սարատովա Սփրինգս հյուրանոցում առաջարկություն է արել նրան։
1859 թվականի հոկտեմբերի 25-ին Նյու Յորքի Կելվերի եպիսկոպոսական եկեղեցում տեղի ունեցավ Էլեն Հյորնդոնի և Չեսթեր Արթուրի հարսանիքը։ Հարսանիքը եղել է Էլենի հոր՝ Վիլյամ Լյուիսի ծննդյան օրը[8]։
Ունենալով սոպրանո՝ Էլեն Արթուրը երգել է Նյու Յորքի Մենդելսոն-Գլի ակումբում։ Ամուսինների ամուր ամուսնությունը լարված էր Չեսթերի քաղաքական կյանքով և քաղաքացիական պատերազմով։ Այն ժամանակ, երբ ամուսինը Նյու Յորքի աշխարհազորում էր հակամարտության ժամանակ, Էլենը գաղտնի ցավակցել է Համադաշնությանը, որի կողմից կռվել են նրա հարազատներից շատերը[9]։
Երեխաներ
Չեսթեր Արթուրը և Էլեն Հյորնդոնը ունեցան երկու զավակ և դուստր[10]՝
- Վիլյամ Լյուիս Հյորնդոն Արթուր (1860-1863)
- Չեսթեր Ալան Արթուր II (1864-1937)`1885 թվականին նա ավարտել է Փրինսթոնի համալսարանը և այնուհետև ընդունվել Կոլումբիայի իրավաբանական դպրոց։ Մահվան օրը նախագահ Արթուրը որդուն զգուշացրել է չզբաղվել քաղաքականությամբ։ 1900 թվականին ամուսնացավ Մայրա Թաունսենդի հետ։ 1927 թվականին զույգը բաժանվում է։ Ի վերջո, նա բնակություն է հաստատում Կոլորադո Սպրինգսում։ 1934 թվականին ամուսնացել է Ռովենա Գրեյվսի հետ, ով զբաղվում էր անշարժ գույքի և ապահովագրական գործերով։
- Էլեն Հենսբորո Հյորնդոն Արթուր (1871—1915) - նա ամուսնացավ Չարլզ Պինկերտոնի հետ և բնակվեց Նյու Յորքում։
Մահ
1880 թվականի հունվարին Էլեն Արթուրը, ով վատառողջ էր, համերգի ուղևորվելուց հետո մրսեց[11]։ Նրա մոտ զարգացավ թոքաբորբը և երկու օր անց՝ 1880 թվականի հունվարի 12-ին, տիկին Արթուրը մահացավ։ Նրան թաղել են Նյու Յորքի Օլբանի նահանգում գտնվող ընտանեկան դամբարանում[12]։
Նախագահի քույրը՝ Մերի Մաքելրոյը, ծառայել է որպես Առաջին տիկին և հոգ է տարել հանգուցյալի երեխաների մասին[11]։
Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էլեն Արթուր» հոդվածին։ |