Էլևսինյան միստերիաներ

Էլևսինյան միստերիաներ, Հին Հունաստանի ամենահայտնի գաղտնի ծիսակարգերն էին, որոնք տեղի էին ունենում Աթենքի մոտ գտնվող Էլևսին քաղաքում[1]։

Էլևսինյան միստերիաներ պատկերող ափսե (մ.թ.ա. 4–րդ դար)

Էլևսինյան միստերիաների ծագումը

Իրենց խորհրդով Էլեվսինյան միսթերիաները կապվում էին Դեմետրա աստվածուհու և իր դստեր Պերսեփոնեի անհետացման հետ։ Համաձայն Հոմերոսի, Դեմետրա աստվածուհին փնտրելով իր դստերը հասնում է Էլեվսին քաղաք, որտեղ նա դառնում է քաղաքի թագաժառանգի դայակը։ Թագուհու միջամտության հետևանքով Դեմետրային չի հաջողվում թագաժառանգին անմահություն պարգևել։ Դեմետրան բացահայտում է իր իրական ինքնությունը և հրահանգում է, որպեսզի իր համար տաճար կառուցեն, որտեղ նա կհանգրվանի։

Համաձայն Հոմերոսի, միսթերիաների ծագման պատմությունը ունի երկու շերտ, որոնցից առաջինը դա Դեմետրայի և Պերսեփոնեի վերամիավորման պատմությունն է, իսկ երկրորդը՝ թագուհու որդուն անմահություն պարգևելու չստացված փորձը։ Էլեվսինի և Աթենքի միավորումից հետո, աթենական իշխանություններն իրենց վրա են վերցնում միսթերիաների անցկացման ծիսակարգային պարտականությունները։

Էլևսինյան միստերիաների արարողակարգը

Էլեվսինյան միսթերիաները տարաբաժանվում էին Մեծ էլեվսինյան միսթերիաների և Փոքր Էլեվսինյան միսթերիաների, որոնք սկսվում էին Աթենքից Էլեվսին ձգվող հանդիսավոր շքերթով։ Փոքր միսթերիաներն իրականացվում էին Աթենքից դուրս գտնվող Իլիսոս գետի Ագրայ վտակի մոտ, փետրվար֊մարտ ամիսներին։ Մեծ միսթերիաները սկսվում էին հոկտեմբեր֊սեմպտեմբեր ամսիներին և իրենց մեջ ներառում էին ծիսակարգային լոգանք, ծոմապահություն և մեզ անհայտ մի քանի այլ արարողություններ։

Էլեևինյան միստերիաների խորհուրդը

Ենթադրաբար դրանք խոստանում էին որոշակի առավելություններ հետմահու կյանքում։

Ծանոթագրություններ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էլևսինյան միստերիաներ» հոդվածին։