Էլ-ուսուցում

E-learning-ը կամ Է-ուսուցումը ընդգրկում է էլեկտրոնիկայով աջակցվող ուսման և դասավանդման բոլոր ձևերը։ Ինֆորմացիան և կապի համակարգերը, անկախ նրանից ցանցային ուսուցում է, թե ոչ, ծառայում են որպես հատուկ միջոցներ իրականացնելու ուսուցման գործընթացը[1]։

Շուկա

Համաշխարհային e-learning ինդուստրիան ամենահամեստ հաշվարկներով գնահատվում է ավելի քան $48 բիլիոն դոլար[2]։ Համացանցի և մուլտիմեդիա տեխնոլոգիաների զարգացումը է-ուսուցման հիմնական հնարավորություն ընձեռնողներն են էլեկտրոնային ուսուցման հինգ առանցքային սեկտորների՝ խորհրդատվություն, բովանդակություն, տեխնոլոգիաներ, ծառայություններ և աջակցություն, համար [3]:

Բարձրագույն կրթություն

Արդեն 2006 թ Միացյալ Նահանգների բարձրագույն ուսումնական հաստատություններում 3.5 միլիոն ուսանող մասնակցում էր on-line ուսուցմանը[4]։ Այսպիսով կարելի է ասել, որ e-learning-ը արագորեն զարգանում է և դառնում գերակշռող ձև բարձրագույն կրթության ոլորտում, գոնե Միացյալ Նահանգներում։

Համաձայն Sloan հիմնադրամի զեկույցների[5][6], նրանց թիվը տարեկան աճում էր մոտ 12–14 տոկոսով։

K–12 ուսում

E-learning-ը օգտագործվում է նաև Միացյալ Նահանգների պետական K–12 դպրոցներում։ Մի քանի նահանգներում կիբեր և վիրտուալ դպրոց սկզբունքները E-learning-ի համար կիրառվում են համատարած։

Կորպորատիվ

E-Learning-ից այժմ օգտվում են տարբեր ձեռնարկություններ, իրենց աշխատակիցներին և հաճախորդներին տեղեկացնելու և ուսուցանելու համար։ Էլեկտրոնային ուսուցումը հատկապես արդյունավետ է ձեռնարկությունների մեծ շղթա ունեցող ընկերությունների համար։

Պատմություն

1960ականների սկզբում Ստենֆորդի համալսարանի հոգեբանության պրոֆեսորներ Պատրիկ Սապիսը և Ռիչարդ Ատկինսոնը Իստ Պալո Ալտո, Կալիֆորնիա տարրական դպրոցում փորձեցին կոմպյուտերների օգնությամբ երեխաներին մաթեմատիկա և ընթերցանություն ուսուցանել։ Ստենֆորդի Կրթական ծրագիր օժտված պատանիների համար սկիզբ է առել այդ վաղ փորձերից։

E-Learning 2.0

Վաղ էլ-ուսուցման համակարգերը հիմնված կոմպյուտերային ուսուցողական ծրագրերի վրա ավտոլիտար էին, ի տարբերություն ավելի ուշ մշակված միասնական կոմպյուտերային ուսուցման, որը խրախուսում է գիտելիքի համատեղ զարգացումը։Ավանդական Էլ-ուսուցում 2.0 համակարգերը հիմնված են հրահանգների վրա։ Ի հակադրություն նոր էլ-ուսուցման համակարգերը կարևորում են սոցիալական ուսուցումը, սոցիալական մանկավարժությունը և օգտագործում են սոցիալական ծրագրային փաթեթները, ինչպիսիք են՝ բլոգերը, վիքիները։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ