Էլ Ֆաշիր

Էլ Ֆաշիր[1], նախկինում՝ Էլ Ֆաշեր[2],քաղաք Սուդանի արևմտյան մասում։

Բնակավայր
Էլ Ֆաշիր
ԵրկիրՍուդան Սուդան
Բնակչություն286 277 մարդ (2009)
Էլ Ֆաշիր (Սուդան)##
Էլ Ֆաշիր (Սուդան)

Պատմություն

18֊րդ դարի վերջին Դարֆուրի սուլթան Աբդ ալ–Ռահման ալ–Ռաշիդը մայրաքաղաքը տեղափոխել է Էլ Ֆաշիր։ Քաղաքը կառուցվել և ծաղկել է սուլթանի պալատի շուրջ։ Պատմական քաղաքը համարվել է կարևոր կետ քարավանների ճանապարհի վրա[3]

Այս պահին քաղաքում գտնվում է ՄԱԿ֊ի խաղաղար ուժերը Յունամիդ առաքելության ներքո։ Քաղաքից ոչ հեռու գտնվում են փախստականների մի քանի ճամբարներ։ 1990թվականին նախագահ Օմար ալ–Բաշիրի հրամանով Ֆաշիրում հիմադրվել է համալսարան, որի պաշտոնական բացումը տեղի է ունեցել 1991թվականի փետրվարին[4]։

Էլ Ֆաշիրը այն քաղաքներից է, որտեղ այցելել է հայտնի օդաչու Ամելիա Էլխարտը՝ աշխարհով մեկ թռչելու փորձի ժամանակ[5]։

Աշխարհագրություն

Քաղաքը գտնվում է Էլ Ֆաշիր օազիսի կենտրոնում և հանդիսանում է Հյուսային Դարֆուր քաղաքի վարչական կենտրոնը։ Այն գտնվում է ծովի մակարդակից 752մ բարձրության վրա՝ Նիալա քաղաքից 195կմ հյուսիս–արևելք[6]

Կլիմա

Ցուցանիշհունվ.փետ.մարտապրիլ.մայիսհունիսհուլիսօգոս.սեպ.հոկտ.նոյ.դեկտ.տարի
միջին առավելագույնը, °C29,831,935,637,838,938,435,433,935,736,032,739,034,7
միջին ջերմաստիճանը, °C19,721,725,528,130,130,728,927,928,527,523,020,126,0
միջին նվազագույնը, °C9,511,415,518,321,323,022,521,821,218,913,610,317,3
տեղումների քանակը, мм0,00,00,31,97,014,659,187,035,57,10,00,0212,5

Տնտեսություն

Էլ Ֆաշիրը հանդիսանում է հարևանությամբ աճեցված գյուղմթերքների (հացահատիկային,մրգերի) առևտրի կենտրոն։ Քաղաքը կապված է Էլ Գենինա և Ում Քեդդադ քաղաքների ճանապարհներով։

Բնակչություն

2009թվականի դրությամբ Էլ Ֆաշերի բնակչությունը կազմում է 286 277մարդ։ Քաղաքի բնակչության դինամիկան ըստ տարիների՝

1973198319932009
51 93284 298141 884286 277

Ծանոթագրություններ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էլ Ֆաշիր» հոդվածին։