Էմու ջայլամ

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Էմու (այլ կիրառումներ)

Էմու (լատին․՝ Dromaius novaehollandiae), թռչունների դասի ողնաշարավոր կենդանի։ Էմու ջայլամը համարվում է երկրագնդի երկրորդ ամենախոշոր թռչունը՝ ըստ հասակի։ Այս ցուցանիշով ավստրալիական էմուն զիջում է միայն իր ցեղակից աֆրիկյան ջայլամին։

Էմու ջայլամ
Էմու ջայլամ
Գիտական դասակարգում
ԹագավորությունԿենդանիներ
ՏեսակD. novaehollandiae
Լատիներեն անվանում
Dromaius novaehollandiae
Հատուկ պահպանություն
Արեալ
պատկեր


Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերների որոնում
Վիքիպահեստում




egg of Dromaius novaehollandiae

Էմու ջայլամը Ավստրալիա մայրցամաքի էնդեմիկ կենդանատեսակ է (ազատության մեջ ապրում է միայն Ավստրալիայում և ժամանակի ընթացքում հարմարվել է Ավստրալիայի կենսապայմաններին)։ Բացի այդ, էմուն համարվում է նաև «Ավստրալիայի ամենամեծ հայրենի թռչունը» և էմուների ցեղի միակ պահպանված տեսակը։

Էմու ջայլամների բնակության արեալը տարածվում է գրեթե ամբողջ Ավստրալիայով։ Մինչ եվրոպացիների ներխուժումը Ավստրալիա էմու ջայլամների երկու տեսակները՝ թասմանյան էմուն և սև էմուն, տարածված էին ամբողջ Թասմանիայով ։ Եվրոպացիների Ավստրալիա արշավանքից հետո այս տեսակները ոչնչացան։

Արդեն 1788 թվականին Բնության պահպանության միջազգային միությունը այս կենդանիներին գնահատեց որպես խոցելի տեսակ։

Էմուների փափուկ փետուրներով, շագանակագույն, չթռչող թռչուններ են՝ երկար վզով և ոտքերով։ Էմուները հասնում են մինչև 1,9 մետրի։ Էմուները կարող են անցնել երկար ճանապարհներ, իսկ անհրաժեշտության դեպքում սահմանել մինչև 50 կմ/ժ արագություն։

Էմուների համար անասնակեր են ծառայում մի շարք բուսատեսակներ և բազմատեսակ միջատներ։ Էմուները նաև կարող են առանց սննդի դիմանալ մոտ մեկ շաբաթ։ Էմուները կարող են ջուր խմել ոչ հաճախակի, սակայն հնարավորության դեպում ընդունում են բավականին մեծ քանակությամբ ջուր։

Բազմացումը տեղի է ունենում մայիս-հունիս ամիսներին։ Այս ամիսներին էգերի շրջանում կռիվը արուի համար դառնում է տարածված երևույթ։ Էգերը կարող են բեղմնավորվել և սեզոնի ընթացքում ձվադրել մի քանի անգամ։ Արուն թխսում է։ Այս գործընթացների ընթացքում էգերը թերի են սնվում և կորցնում են զգալի քանակությամբ քաշ։

Էմուն կարևոր նշանակություն ունի Ավստրալիայի մշակույթում։ Այն ոչ միայն պատկերված է Ավստրալիայի զինանշանի վրա, այլ նաև նրա պատկերով հատվում են մետաղադրամներ։ Թռչունները առանձնահատուկ դեր ունեն նաև ավստրալիական դիցաբանության մեջ։

Հայտնաբերման պատմություն

Էմու ջայլամները առաջին թռչուններից էին, որոնց տեսան եվրոպացիները Ավստրալիայում, երբ եվրոպացի նվաճողները 1696 թվականին գրավեցին Ավստրալիայի արևմտյան ափերը։

Հոլանդացի կապիտան Վիլհեմ դե Վլամինգի ղեկավարած արշավախումբը, ով Ավստրալիայում փնտրում էր մի նավ, որով երկու տարի առաջ Ավստրալիա էին մեկնել հոլանդական մեկ այլ արշավախումբ և անհետացել երկու տարով[5]։ Թռչունները մեծ քանակությամբ տարածված էին Ավստրալիայում 1788 թվականին, երբ այստեղ բնակության նպատակով հաստատվեցին առաջին եվրոպացիները։

Թռչունների մասին առաջին հիշատակումը տվել է հոլանդացի ճանապարհորդ Արթուրթ Ֆիլիպը, իր «Նոր Հոլանդիա կտրագոտի» աշխատության մեջ։ Այդ գիրքը տպագրվել է 1789 թվականին[6][7]։

Այս տեսակի ջայլամներին իր անվանումը տվել է բրիտանացի կենդանաբան Ջոն Լետեմը 1790 թվականին։ Նա այդպես անվանեց Ավստրալիայի Սիդնեյ քաղաքում ապրող երկարավիզ թռչուններին*: Ջոնը համագործակցում էր կենդանիների նախկին ուսումնասիրող Արթուր Ֆիլիպի հետ։ Բացի էմու ջայլամի մասին տեղեկություններից, Ջոնը Արթուրին տրամադրել է նաև տարբեր նկարագրություններ և անվանումներ ավստրալիական զանազան այլ թռչունների վերաբերյալ։

Տեսակի լատիներեն անվանումը՝ Dromaius novaehollandiae, կազմված է երկու հիմնական արմատներից։ Dromaius բառը թարգմանաբար նշանակում է «ավազակ», իսկ novaehollandiae Նոր Հոլանդիա անվան լատիներեն ձևն է[8]։ Լատիներեն անվանումը թարգմանվում է որպես «նորհոլանդական ավազակ»[9]։

Ջոնի տված նկարագրությունների հիման վրա էմու ջայլամի մասին տեղեկություններ է ներկայացրել նաև ֆրանսիացի օրնիտոլոգ Լուի Ժամ Պիեռ Վիեիլոտը։ Իր աշխատությունում ֆրանսիացի կենդանաբանը օգտագործել է միաժամանակ առանձնյակի երկու անվանումները՝ Dromiceius, իսկ ավելի ուշ նաև Dromaius[10]:

Ջայլամի միջազգային անվանումը՝ «էմու», ենթադրվում է, որ ունի արաբական ծագում, և արաբերենից թարգմանաբար նշանակում է «մեծ թռչուն»։ Ավելի ուշ պորտուգալացիները էմու են անվանել Ավստրալիայում և Նոր Գվինեայում ապրող խոշոր թռչուններին՝ ջայլամներին և կռունկներին[11]։

Դասակարգում

Էմուի չափսերի համեմատությունը մարդու հետ

Երկար ժամանակ էմուն իր ամենամոտ ազգականների՝ կազուարների հետ դասակարգվում էր անողնուցավոր թռչունների ջայլամների ընտանիքի նույն խմբում[12]։ Այնուամենայնիվ, 2014 թվականին Միտչելի և այլոց կողմից առաջարկվում է նոր դասակարգում, որ հիմնված է միտոքոնդրիալ ԴՆԹ-ի անալիզի վրա։ Կազուարները բաժանվում են երկու խմբի՝ կազուարանմաններ, որ ընդգրկում է միայն կազուարների ընտանիքը, և էմուներ, որ համարվում են առանձին ընտանիք[13][14]։

Recent<br />paleognaths  

†Aepyornithidae (elephant birds)

Apterygidae (kiwi)

Dromaiidae (emus)

Casuariidae (cassowaries)

†Dinornithiformes (moa)

Tinamidae (tinamous)

Rheidae (rheas)

Struthionidae (ostriches)

Հայտնի են ժամանակակից Ավստրալիայում ապրող երկու տարբեր էմուների տեսակներ, ինչպես նաև ևս մեկ տեսակ, որը անհետացել է եվրոպական նվաճողների Ավստրալիա ժամանելուց հետո[15][16]։ Կան նաև էմուների մեկուսացված կղզիային ենթատեսակներ՝ կենգուրու կղզու էմու (լատին․՝ Dromaius baudinianus) և թագավորական կղզու էմու (լատին․՝ Dromaius novaehollandiae minor) տեսակներ, որոնք ևս ոչնչացել են, սակայն ժամանակին բնակվել են համապատասխանաբար Կենգուրու և Թագավոր կղզիներում։ Այս կղզիային տեսակները ևս ոչնչացվել են եվրոպացի նվաճողների կողմից, քանի որ կենդանիները խոչընդոտում էին Ավստրալիայում արդյունաբերական ձեռնարկությունների կառուցմանը։

Էմու ջայլամի մեկ այլ ենթատեսակ է նաև թասմանյան էմուն (լատին․՝ Dromaius novaehollandiae diemenensis)[17]: Դեռևս 1865 թվականից այս կենդանին ուներ ոչնչացած թռչնի կարգավիճակ։

Ըստ 2009 թվականի տվյալների, ամբողջ Ավստրալիայում ապրում է 630,000-725,000 գլուխ էմու։ Դրանց հիմնական մասը կենտրոնացված են Հարավային Ավստրալիայի Թասմանիա և Կենգուրու կղզիներում։

1912 թվականին ավստրալիացի թռչնաբան Գրեգորի Մետյուսը իր աշխատությունում նշել է, որ Ավստրալիայում ապրում են էմու ջայլամների երեք ենթատեսակ՝ D. n. novaehollandiae (Latham, 1790)[18], D. n. woodwardi Mathews, 1912[19] և D. n. rothschildi Mathews, 1912[20][21]:

Ի հակադրություն սրա, 2013 թվականին հրատարակված Handbook of the Birds of the World կենդանաբանական ձեռնարկը պնդում էր, որ էմուների ենթատեսակները երկուսն են[22]։ Սակայն ԴՆԹ հետազոտությունները ցույց են տվել, որ արքայական կղզու էմուն ևս համարվում է էմուի ենթատեսակ։

Ծանոթագրություններ

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 48
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էմու ջայլամ» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էմու ջայլամ» հոդվածին։