Էսեյսա միջազգային օդանավակայան

Էսեյսա միջազգային օդանավակայան (իսպ.՝ Aeropuerto Internacional Ministro Pistarini), կոմերցիոն օգտագործման համար նախատեսված օդանավակայան, որը գտնվում է Մեծ Բուենոս Այրեսի գոտում՝ Էսեյսա քաղաքի մերձակայքում։ Համարվում է Արգենտինայի խոշորագույն միջազգային օդանավակայանը և որպես օդանավափոխության հանգույց է ծառայում Aeropuerto Internacional Ministro Pistarini և LAN Argentina ավիափոխադրողների համար։

Էսեյսա միջազգային օդանավակայան
Տեսակմիջազգային օդակայան, օդակայան և commercial traffic aerodrome?
Երկիր Արգենտինա
ՎարչատարածքEzeiza?
ԲԾՄ21 մետր և 20,5 մետր[1]
Ձևավորում1949
Քարտեզ
Քարտեզ

Պատմություն

Կոչվում է Արգենտինայի նախկին նախարարներից մեկի՝ գեներալ Խուան Պիստարինիի (իսպ.՝ Juan Pistarini, 1882—1956 թթ.) անունով։ Օդանավակայանն ամբողջությամբ նախագծվել և կառուցվել է արգենտինացի ճարտարապետների ու ինժեներների ջանքերով[2], 1945-1949 թվականներին։ Դրա շինարարությունը Խուան Պերոնի նախագահական առաջին ժամկետի ընթացքում կազմված և ընդունված հնգամյա պլանի կարևորագույն նախագիծն էր համարվում։

Օդանավակայանը ծառայում է թե՛ քաղաքացիական և թե՛ ռազմական նպատակների։ Առաջին քաղաքացիական ինքնաթիռն այստեղից օդ է բարձրացել 1946 թվականին՝ ուղղություն վերցնելով դեպի Լոնդոն։

1973 թվականի հունիսի 23-ին Էսեյսա օդանավակայանում զինված բախում է տեղի ունեցել[3] պերոնականների աջ և ձախ խմբավորումների ներկայացուցիչների միջև։ Արյունալի այդ բախման հետևանքով զոհվել է 13 և տարբեր աստիճանի ծանրության վերքեր ստացել 380 մարդ[4]։

Սպասասրահներից մեկը

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էսեյսա միջազգային օդանավակայան» հոդվածին։