Ընդհանուր պրակտիկայի բժիշկ

Ընդհանուր պրակտիկայի բժիշկ, ընդհանուր բժշկության ոլորտի մասնագետ։ Ընդհանուր պրակտիկայի բժիշկ կարող է համարվել ընտանեկան բժիշկը։ Բժշկի խնդիրը հանդիսանում է առաջին բժշկական օգնության ցուցաբերումը[1][2]։

Ընդհանուր պրակտիկայի բժիշկ
Դիմանկար
 General practitioners Վիքիպահեստում

Ասիա

Հնդկաստան և Բանգլադեշ

Հնդկաստանում և Բանգլադեշում բժշկական հիմնական աստիճաններն են` բժշկության բակալավր, վիրաբուժության բակալավր, Այուրվեդի (հնդկական ավանդական բժշկության համակարգ) բակալավր, բժշկության և վիրաբուժության բակալավր, ՀԲՎԲ (հոմեոպաթիկ բժշկության ու վիրաբուժության բակալավր) և ՅԲՎԲ (Յունանի (պարսկական-արաբական ավանդական բժշկություն) բժշկական և վիրաբուժության բակալավր)։ Որպես կանոն, սրանք բաղկացած են չորս և կես տարի կուրսերից, որին հաջորդում է մեկ պարտադիր ռոտացիոն ստաժավորում Հնդկաստանում։ Բանգլադեշում այն տևում է հինգ տարի, որին հաջորդում է մեկ պարտադիր ռոտացիոն ստաժավորում։ Պրակտիկան թեկնածուից պահանջում է նախապես պայմանավորված ժամկետում աշխատել բոլոր բաժանմունքներում, հիվանդների բուժման պրակտիկա անցնել։

Բժիշկների գրանցումը սովորաբար իրականացվում է բժշկական պետական խորհուրդների կողմից։ Գրանցված պրակտիկա անցնող բժիշկների անընդհատ գրանցումը թույլատրվում է միայն պարտադիր պրակտիկայի բավարար ավարտից հետո։

Հնդկաստանի ընտանեկան բժիշկների ասոցիացիայի ֆեդերացիան հանդիսանում է մի կազմակերպություն, որը կապ ունի պրակտիկայի անդամ ավելի քան 8000 բժիշկների հետ[3]։

Պակիստան

Պակիստանում հնգամյա բժշկության բակալավր (վիրաբույժի մասնագիտությամբ) ստանալուն հաջորդում է մեկ տարի տարբեր մասնագիտություններով ստաժավորումը։ Պակիստանի բժշկական և ատամնաբուժական խորհուրդը հետագայում տրամադրում է մշտական գրանցում, ինչից հետո թեկնածուն կարող է որպես ընդհանուր պրակտիկայի բժիշկ ընտրել իր ցանկալի պրակտիկան, կամ ընտրել մասնագիտական պատրաստվածություն[4]։

Ընտանեկան բժշկության առաջին ուսումնական ծրագիրը հաստատվել է 1992 թվականին Պակիստանի Բժիշկների և վիրաբույժների կոլեգիայի և 1993 թվականին Պակիստանի Ագա Հանա համալսարանի Բժշկական գիտությունների ընդհանուր ֆակուլտետի ընտանեկան բծշկության բաժնի կողմից։

Զիաուդին համալսարանի ընտանեկան բժշկության օրդինատուրայի պատրաստական ծրագիրը հաստատվել է Ընտանեկան բժշկության խմբակցության կողմից[5]։

Ռուսաստան

Սովետական Ռուսաստանում «ընդհանուր պրակտիկայի բժշկի» մասնագիտություն գոյություն չուներ, վերլուծական գործառույթներն իրականացնում էր բժիշկը (տեղամասային թերապևտը)։ 1970-ական թվականներին Սեմաշկոյի առողջապահական համակարգի կողմից խորը ուսումնասիրություններից հետո բժշկի դերը զգալիորեն նվազեցվեց և բժշկի պաշտոնի պարտականություները սովետական առողջապահական համակարգում մնացել են նույնը[6]։ Ռուսաստանի Դաշնությունում ընդհանուր պրակտիկայի բժշկի դիրքը գործի է դրվել 1992 թվականին, ինչից հետո բժշկական բարձրագույն ուսումնական հաստատություններում սկսեցին պատրաստել համապատասխան մասնագիտությամբ բժիշկներ։

Ընդհանուր պրակտիկայի բժիշկն իրավունք ունի համապատասխան որակավորմամբ հավաստագիր ստանալ։ Ընդհանուր բժշկական պրակտիկան կարող է իրականացվել ինչպես անհատական, այնպես էլ խմբային, այդ թվում նաև նեղ մասնագետների մասնակցությամբ։ Ընդհանուր պրակտիկայի բժշկի աշխատանքը թույլատրվում է ինչպես բժշկական հաստատություններում, այնպես էլ մասնավոր ձեռնարկություններում։

Ընդհանուր պրակտիկայի բժիշկն ունի փաստաբանական իրավունքներ։ Նա կարող է ղեկավարել բժշկական փոքր անձնակազմ, ծառայություններ մատուցել ըստ բժշկական ապահովագրության, հիմնական պայմանագրի մեջ կնքել լրացուցիչ համաձայնագրեր, անցկացնել բժշկական ծառայությունների փորձագիտական աշխատանքներ։ Ինքնուրույն կայացված որոշումների համար բժիշկն ըստ համապատասխան օրենսդրության կրում է պատասխանատվություն։

Ընդհանուր պրակտիկայի բժշկի պարտականություններն են`

  • պրոֆիլակտիկ աշխատանքներ, լայն տարածում ստացած հիվանդությունների ախտորոշում և բուժում
  • արտակարգ և անհետաձգելի բժշկական օգնության ցուցաբերում
  • բժշկական մանիպուլյացիաների (բարդ գործողությունների) կատարում։

Մեծ Բրիտանիա

Մեծ Բրիտանիայի Ազգային առողջապահական ծառայությունում ընդհանուր պրակտիկայի բժիշկը կարևոր դերակատարում ունի։ Բացի հազվագյուտ այնպիսի իրավիճակներում, ինչպիսիք են պոդիաթոլոգը (կրունկների բժիշկ) կամ ֆիզիոթերապևտը, ընդհանուր պրակտիկայի բժիշկը հանդիսանում է միակ ու առաջին բժիշկը, ում դիմում է հիվանդը, որպեսզի հաճախ ստանա նախնական անալիզներ անցնելու ուղղություն բժիշկ-մասնագետի մոտ։

ԱՄՆ

ԱՄՆ-ի առողջապահական համակարգում ընդհանուր պրակտիկայի բժշկին պատկանում է հիվանդներին բուժելու հիմնական դերը, հենց նա է հետևում հիվանդության ընթացքին, հիվանդին ամբողջությամբ հետազոտում է։ Երբեմն բժշկին առաջին անգամ դիմած հիվանդի վիճակի գնահատումը, հիվանդության լրջությունը հասկանալը բավականին դժվար է, քան այս կամ այն բուժման գծագիրը նշանակելը, երբ հիվանդն արդեն ամբողջությամբ հետազոտված է։ Այդ կերպ, բժշկի տարբերակիչ հատկությունը հանդիսանում է ինչպես փորձի, գործընկերների հետ զրույցների ընդհանուր գիտելիքը, այնպես էլ բժշկական գրականության գիտելիքը։ Ընդհանուր բժշկի իրավունք ստանալու համար պետք է քննություն հանձնել։

Ծանոթագրություններ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ընդհանուր պրակտիկայի բժիշկ» հոդվածին։