Ընկուզենի Զիբոլդի

բույսերի տեսակ
Ընկուզենի զիբոլդի
Ընկուզենի զիբոլդի
Ընկուզենի զիբոլդի
Դասակարգում
Թագավորություն Բույսեր (Plantae)
ՎերնաբաժինԲարձրակարգ բույսեր (Embryophyta)
Տիպ/ԲաժինԱնոթավոր բույսեր (Tracheophyta)
ԵնթատիպՍերմնավոր բույսեր (Spermatophytes)
ԿարգՀաճարածաղկավորներ (Fagales)
ԸնտանիքԸնկուզազգիներ (Juglandaceae)
ՑեղԸնկուզենի (Juglans)
ՏեսակԸնկուզենի զիբոլդի (J. ailantifolia)
Միջազգային անվանում
Juglans ailantifolia
Carrière, 1878

Ընկուզենի Զիբոլդի (լատին․՝ Juglans sieboldiana Maxim), ընկուզազգիների ընտանիքի, ընկուզենի ցեղի բույս։

Նկարագրություն

Տերևաթափ ծառ է՝ մինչև 18-20 մ բարձրությամբ, վրանաձև և ցանցառ սաղարթով։ Բնի և ճյուղերի կեղևը մոխրավուն է։ Տերևները կենտ-փետրաձև են՝ 40-100 սմ երկարությամբ, 11-15 (երբեմն՝ մինչև 19) ձվաձև կամ երկարավուն-ձվաձև տերևիկներով։ Տերևի առանցքը ծածկված է կարճ, շիկավուն աղվամազով։ Բացվում են ապրիլի վերջին, մայիսի սկգբին։ Պտղաբերում է 5-7 տարեկանից։ Առէջային կատվիկները հավաքված են փնջերում՝ 2-5-ական հատ, 15-30 սմ երկարությամբ, 9-15 առէջներով։ Վարսանդային ծաղիկները հավաքված են ողկույզներում, 20-ական հատ։ Կեղծ կորիզապտուղը գնդաձև է կամ երկարավուն-ձվաձև, սրածայր, 4-5 սմ երկարությամբ, աղվամազապատ։

Ընկույզը մուգ պղտոր դարչնավուն է, կլորավուն, ձվաձև կամ էլիպսաձև, սուր գագաթով։ Պտուղը հասունանում է հոկտեմբերին։ Բնական պայմաններում տարածված է Ճապոնիայում։

Տարածվածություն

Հայաստանում հանդիպում է միայն բուսաբանական այգիներում ու դենդրարիներում։

Կիրառություն

Ամենուրեք հավասարապես լավ է աճում և առատորեն պտղաբերում է։ Կարելի է առաջարկել բոլոր, այդ թվում նաև բարձրլեռնային շրջաններում մշակելու համար (բացառապես որպես պարկային և անտառային կուլտուրա)։ Ընկույզները մեծ քանակությամբ ճարպեր են պարունակում և աչքի են ընկնում հրաշալի համով։ Բնափայտը նույնպես ամուր է և արժեքավոր։ Սերմերի ցանքից բացի կարելի է աճեցնել նաև կտրոնավորմամբ։

Մշակում

Էկոլոգիական խումբը Xllp: Մշակության հավանական շրջանները 1-32[1]։

Ծանոթագրություններ

Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ընկուզենի Զիբոլդի» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ընկուզենի Զիբոլդի» հոդվածին։