Թայգր Շրոֆ

Թայգր Շրոֆ (հինդի՝ टाइगर श्रॉफ, անգլ.՝ Tiger Shroff, մարտի 2, 1990(1990-03-02), Մումբայ, Հնդկաստան[1]), հնդիկ դերասան և մարտական արվեստների վարպետ։ Հայտնի կինոդերասան Ջեքի Շրոֆի և պրոդյուսեր Այեշա Դաթի[en] որդին է։

Թայգր Շրոֆ
հինդի՝ टाइगर श्रॉफ
Դիմանկար
Ծնվել էմարտի 2, 1990(1990-03-02) (34 տարեկան)
ԾննդավայրՄումբայ, Հնդկաստան[1]
Քաղաքացիություն Հնդկաստան
Մայրենի լեզուհինդի
ԵրկերBaaghi? և Baaghi 3?
Մասնագիտությունդերասան, թեքվանդոյի մարզիկ, պարող և կասկադյոր
Ծնողներհայր՝ Ջեքի Շրոֆ[2], մայր՝ Այեշա Դատ
 Tiger Shroff Վիքիպահեստում

Կենսագրություն

Թայգրը ծնվել է 1990 թվականի մարտի 2-ին՝ Մումբայում, հայտնի դերասան Ջեքի Շրոֆի և նրա կնոջ՝ պրոդյուսեր, նախկին մոդել և դերասանուհի Այեշայի ընտանիքում[3][4][5]։ Ունի կրտսեր քույր՝ Կրիշնա[6][7]։ Նա գործադիր պրոդյուսեր է և ռեժիսորի օգնական։ Ունի խառը ծագում՝ հայրական գծով գուջարաթցի և ույղուր է, իսկ մայրական գծով՝ բելգիացի և բենգալացի է[8][9][10][11]։ Ավարտել է Բոմբեյի Ամերիկական դպրոցը[en]: Աամիր Խանին «Բայքերներ 3» ֆիլմում նկարահանվելու համար օգնել է հասնել անհրաժեշտ ֆիզիկական կեցվածքի։ Ունի թեկվոնդոյի սև գոտու հինգերորդ աստիճան։

2009 թվականի սեպտեմբերին, իր խոսքերով, նա մերժեց «Նորակոչիկ» հեռուստասերիալի գլխավոր դերը[12][13]։ 2011 թվականի մայիսին լուրեր տարածվեցին, որ Աամիր Խանը ցանկանում է նկարահանել նրան նոր նախագծում, սակայն պարզվեց, որ լուրը կեղծ է[14][15]։

2012 թվականի հունիսին նա վերջապես պայմանագիր կնքեց և առաջնաելույթ կատարեց «Սիրո իրավունքը»[en] ֆիլմում[16][17] մոդել և դերասանուհի Կրիտի Սանոնի հետ միասին, որն այդ ժամանակ արդեն ուներ մեկ նկարահանված ֆիլմ։ Ֆիլմը թողարկվեց 2014 թվականին և կոմերցիոն հաջողություն ունեցավ՝ չնայած քննադատների տարբեր արձագանքներին։ Իր դերի համար Թայգրը դրական արձագանքներ է ստացել քննադատների կողմից, որոնք հիմնականում գովաբանում էին նրա պարային հմտություններն ու հնարքներ կատարելու ունակությունը[18][19][20]։ Այս դերը նրան նաև արժանացրել է մի քանի տարբեր կինոմրցանակների։

2016 թվականին Թայգրը Շրադհա Կապուրի հետ նկարահանվել է «Բունտարար»[en] մարտ-դրամա ֆիլմում, որը կոմերցիոն հաջողություն ուներ[21]։ Նույն թվականին թողարկվեց սուպերհերոսական «Թռչող Ջաթ»[en] ֆիլմը, որը տապալվեց տոմսարկղերում, ի տարբերություն Թայգրի նախորդ երկու ֆիլմերի, և դարձավ նրա կարիերայի առաջին անհաջողությունը[22]։

2017 թվականին թողարկվեց Munna Michael[en] ֆիլմը, որը պատմում էր մի մարդու մասին, ով Մայքլ Ջեքսոնի մեծ երկրպագուն էր։ Իրական կյանքում՝ 2014 թվականին Թայգրը տեսահոլովակ նկարեց, որտեղ նա կատարում էր Ջեքսոնի պարը, և նույն ելույթներով հանդես եկավ նաև մի քանի կինոմրցանակաբաշխություններում[23]։ Նրա գործընկերը Նիդհի Ագերվալն էր՝ ֆոտոմոդել և փորձառու պարուհի, որի համար այս ֆիլմը դարձավ կինոնկարի դեբյուտ[24]։ Ֆիլմը քննադատների կողմից բացասական արձագանք ստացավ և ձախողվեց վարձույթում[25]։

2018 թվականին թողարկվեց «Բունտարար 2» ֆիլմը, որտեղ Թայգրը կրկին նկարահանվեց Դիշա Պատանիի հետ, և չնայած քննադատների բացասական արձագանքներին, ֆիլմը մի քանի օրվա ընթացքում դարձավ բլոկբաստեր[26][27]։ 2019 թվականին Թայգրը նկարահանվեց «Տարվա ուսանող 2» ֆիլմում, որը 2012 թվականի համանուն ֆիլմի շարունակությունն էր, որտեղ իրենց դեբյուտը կատարեցին հայտնի պարուհի, երգչուհի և հեռուստատեսային դերասանուհի Թարա Սութարիան և սկսնակ դերասանուհի Անանյա Պանդին՝ հայտնի դերասան Չանկի Պանդեյի դուստրը։ Ֆիլմը վաստակեց կոմերցիոն հաջողություն և դրական գնահատականների արժանացավ քննադատների կողմից։ Այժմ Թայգրը Հրիթիկ Ռոշանի հետ նկարահանվում է Fighters ֆիլմում։ Նա նաև ստորագրել է Ռեմբո հնդկական ֆիլմի պայմանագրի մեջ, որի առաջին պաստառը թողարկվել է 2017 թվականին, բայց գլխավոր դերակատարի զբաղվածության պատճառով ֆիլմը հետաձգվել է մինչև 2019 թվականը[28][29]։

Անձնական կյանքը

2016 թվականից հանդիպում է դերասանուհի Դիշա Պատանիի հետ[30][31]։ Բուսակեր է և առողջ ապրելակերպի կողմնակից[32]։

Ֆիլմագրությունը

ԹվականԱնվանումԲնօրինակ անվանումԿերպար
2014Սիրո իրավունքHeropantiԲաբլու
2016ԲունտարարBaaghiՌոնի
2016Թռչող ՋաթA Flying JattԱման (Թռչող Ջաթ)
2017Մուննա ՄայքլMunna MichaelՄուննա
2018Բունտարար 2Baaghi 2Ռոնի
2019Տարվա ուսանող 2Student of the Year 2Rohan Sachdev
2020Բունտարար 3Baaghi 3Ռոնի

Որպես դերասան տեսահոլովակներում

ՏարիՏեսահոլովակԿատարող
2015Zindagi Aa Raha Hoon MainԱտիֆ Ասլամ[en]
Chal Wahan Jaate Hain (Կրիտի Սանոնի հետ)Արաջիտ Սինգհ[en]
2016Befikra (Դիշա Պատանիի հետ)Meet Bros, Aditi Singh Sharma

Մրցանակներ և անվանակարգեր

Մրցանակներ և անվանակարգեր
ՏարիՄրցանակԿատեգորիաՖիլմԱրդյունքՀղումներ
2014Stardust AwardsՀաջորդ օրվա տղամարդ սուպերաստղՍիրո իրավունքՀաղթանակ[33]
Star Guild AwardsԼավագույն դեբյուտային տղամարդու դերՀաղթանակ[34][35]
2015Հնդկական կինոյի միջազգային ակադեմիայի մրցանակՏարվա աստղային տղամարդ դեբյուտՀաղթանակ[36]
Life Ok Screen AwardsԱմենախոստումնալից նորեկ տղամարդՀաղթանակ[37]
Filmfare AwardsFilmfare Award լավագույն դեբյուտային տղամարդ դերի համարԱռաջադրված[38]

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թայգր Շրոֆ» հոդվածին։