Թբիլիսիի հայ գրողների և հասարակական գործիչների Խոջիվանք պանթեոն

Թբիլիսիի հայ գրողների և հասարակական գործիչների Խոջիվանք պանթեոն, Թբիլիսիի հայկական պանթեոն կամ Թբիլիսիի հայ մշակույթի գործիչների պանթեոն, (վրաց.՝ ხოჯივანქის პანთეონში სომეხ მწერალთა და საზოგადო მოღვაწეთა), հայկական գերեզմանատուն Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիի Հավլաբար թաղամասի հյուսիս-արևելքում՝ Սուրբ Երրորդության մայր տաճարի ետնամասում[1]։

Թբիլիսիի հայ գրողների և հասարակական գործիչների Խոջիվանք պանթեոն
վրաց.՝ ხოჯივანქის პანთეონში სომეხ მწერალთა და საზოგადო მოღვაწეთა
ՏեսակՊանթեոն
ԵրկիրՎրաստան Վրաստան
Հիմնման տարիՄարտի 17 1962թ.

Պատմություն

1962 թվականի մարտի 17-ից նախկին ընդարձակ Խոջիվանքի հայկական գերեզմանատան տարածքից շուրջ 32 շիրմաքար մեկ վայրում հավաքելու միջոցով հիմնվեց այսպես կոչված «Հայ մշակույթի գործիչների պանթեոնը»։ Իրականում պանթեոնի տապանաքարերի մեծ մասը տեղադրված են առանց հողի տակ գտնվող աճյունների[1]։

Պանթեոնի տապանաքարեր ու գերեզմանաքարեր

Պանթեոնում տեղադրվել են մի շարք հայ գործիչների տապանաքարեր[2]։

ԱԱՀԾննդյան և մահվան վայր, թվականԿենսագրական համառոտ տվյալներՊատկեր
Ալեքսանդր Երիցյան1841-1902պատմաբան, հնագետ
Ալեքսանդր Ծատուրյան1865-1917բանաստեղծ, թարգմանիչ
Գաբրիել Սունդուկյան1825-1912դրամատուրգ, հասարակական գործիչ
Գևորգ Ախվերդյան1818-1 861բանասեր, բժիշկ, տնտեսագետ, հասարակական գործիչ, Սայաթ-Նովայի երգերի հայտնաբերողն ու հրատարակողը
Գրիգոր Արծրունի1845-1892հրապարակախոս, քննադատ, գրական-հասարակական գործիչ, «Մշակ» թերթի խմբագիր
Ծերենց1822-1888արձակագիր, հրապարակախոս
Հակոբ Հակոբյան1866-1937բանաստեղծ, թարգմանիչ
Հակոբ Աղաբաբ1875-1926մանկավարժ, գրող
Հարություն Շամշինյան1856-1914նկարիչ
Հովհաննես Թումանյան1869-1923բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ, գրական-հասարակական գործիչ
Ղազարոս Աղայան1840-1911բանաստեղծ, արձակագիր, հրապարակախոս, մանկավարժ
Մակար Եկմալյան1856-1905կոմպոզիտոր, խմրավար, մանկավարժ
Մկրտում Հովնաթանյան1779-1845նկարիչ Հովնաթանյան տոհմից
Մուրացան1854-1908արձակագիր, դրամատուրգ
Նար-Դոս1867-1933արձակագիր
Պերճ Պռոշյան1837-1907արձակագիր, մանկավարժ
Ջիվանի1846-1909գուսան, ժողովրդական երգիչ
Ստեփանոս Ներսիսյան1815-1884նկարիչ
Վանո Խոջաբեկյան1875-1922նկարիչ
Րաֆֆի1835-1888արձակագիր, բանաստեղծ, հրապարակախոս
Օլգա Մայսուրյան1871-1931դերասանուհի, Վրացական ԽՍՀ վաստակավոր արտիստուհի

Պատկերասրահ

Ծանոթագրություններ