Թեյք աութ

Թեյք աութ (անգլ.՝ take out), պատրաստի կամ այլ տեսակի սնունդ է, որը պատրաստվում է ռեստորաններում կամ արագ սննդի կետում այլ վայրում ուտելու մտադրությամբ։ Հայեցակարգը, որը հայտնաբերվել է շատ հին մշակույթներում, տարածված է ամբողջ աշխարհում` տալով լայն հնարավորություն պատվիրելու տարբեր խոհանոցների այս կամ այն ուտեստները։

Այլ անվանումներ

Նման սնունդը կարելի է անվանել նաև carry-out (Միացյալ Նահանգներում, Կանադայում և Ֆիլիպիններում); a to-go (Շոտլանդիայում, ինչպես նաև Միացյալ Նահանգների որոշ բարբառներում, Կանադայում);[1] a takeaway (Անգլիայում, Ուելսում, Ավստրալյայում, Լիբանանում, Հարավային Աֆրիկայում, Հյուսիսային Իռլանդիայում, Իռլանդիայի հանրապետությունում, և, երբեմն, Հյուսիսային Ամերիկայում);[1] takeaways (, Նոր Զելանդիայում); grab 'n go (Կանադայում); a pack (Նեպալում); կամ parcel (Բանգլադեշում, Պակիստանում).[2]

Պատմություն

Թերմոպոլիում Հերկուլանում

Դրսում որևէ տեղ ուտելու համար նախատեսված սննդի գաղափարը սկիզբ է առել դեռևս հնագույն ժամանակներում։ Հին Հունաստանում և հռոմում սովորական էին դարձել շուկաներն ու ճամփեզրի խանութները, որոնք արագ սնունդ էին վաճառում[3]:Պոմպեյում հնագետները հայտնաբերել են մի քանի վաճառասեղաններ, որոնք ուղղված էին ճաշասենյակից և խոհանոցից, ինչը վկայում է այն մասին, որ տեղացիների համար տանը ուտելը կամ ուտելիք պատրաստելը անսովոր բան էր։ Պոմպպեյի ավերակներում հայտաբերվել է ավելի քան 200 նմանատիպ վաճառասեղաններ[4]։

Միջնադարյան Եվրոպայի քաղաքներում փողոցային վաճառականներից շատերը զբաղվում էին հենց սննդի վաճառքով։ Միջնադարյան Լոնդոնում փողոցային առևտրականները մսով տաք կարկանդակներ, սագեր ոչխարի ոտքեր և ֆրանսիական գինի իսկ Փարիզում` տապակած միս, կաղամար, կարկանդակներ և ֆլաններ, պանիր և ձու:Հասարակության գերակշիռ մասը ապրանքները գնում է նմանատիպ վաճառականներից բայց դա հատկապես տարածված էր քաղաքի առավել աղքատ շրջաններում, նրանց մոտ, ովքեր չունեին խոհանոց իրենց կերակուրը պատրաստելու համար[5]։ Այնուամենայնիվ,այս վաճառականները շատ հաճախ վատ համբավ էին վայելում` խնդիրներ ունենալով քաղաքային իշխանությունների հետ, որոնք նրանց նկատողություն էին անում աղտոտված միս կամ մի քանի անգամ տաքացված սնունդ վաճառելու համար։ Նորվիչի խոհարարները դատարանում հաճախ պաշտպանում էին իրենց, չընդունելով այն փաստը, որ նրանք վաճառում են այնպիսի բաներ, ինչպիսիքն են (Պոկկի կարկանդակները և գարշահոտ սկումբիան)[6]:10-րդ 11-րդ դարերի Չինաստանում Կայֆենգի և Հանչժոուի նման քաղաքներում բնակիչները կարող էին գնել տորթեր կամ փքաբլիթներ:13-րդ դարի սկզբում Կայֆենի երկու ամենահաջողակ խանութներն ունեին ավելի քան հիսուն վառարան[7]։ 14-րդ դարի վերջին ճանապարհորդող մի ֆլորենտացի հաղորդեց, որ Կահիրեում մարդիկ իրենց հետ վերցնում են անմշակ կաշվե սփռոցներ, որպեսզի դրանք փռեն փողոցներում և ուտեն գառան միս, բրինձ և նրբաբլիթներ, որոնք գնում էին փողոցային վաճառակններից[8]։ Թուրքիայում վերածննդի ժամանակաշրջանում շատ ու շատ խաչմերուկներում առևտրականները վաճառում էին "տաք մսի անուշաբույր կտորներ", այդ թվում` հավի և գառան միս, որոնք տապակում էին շամփուրների վրա[9]։ Ացտեկները շուկաներում վաճառում էին այնպիսի ըմպելիքներ, ինչպիսիք են ատոլլին (պատրաստված եգիպտացորենից), գրեթե 50 տեսակի Տամալե ( բաղադրիչներով, որոնք ներառում էին հնդկահավ, նապաստակ, գորտ և ձկնեղեն, մրգեր, ձու և եգիպտացորենի փաթիլներ[10], ինչպես նաև շոգեխաշված միջատներ[11]։ Պերուի իսպանական գաղութացումից և Եվրոպական աննդի (ներառյալ ցորենը, շաքարեղեգը և կենդանիները) պաշարների ներմուծումից հետո, հասարակ բաղադրիչների մեծ մասը շարունակում էր ուտել իրենց ավանդական կերակուրները, սակայն դա նրանց չէր խանգարում ճաշացանկին ավելացնել տապակած տավարի սիրտ, որը նույնպես վաճառվում էր վաճառականների կողմից[12]։ 19-րդ դարի Լիմայի փողոցային առևտրականներից մի քանիսը, ինչպիսիքն են էրասմոն, սևամորթ վաճառական ( Նա Ագուեդիտան) մինչ այսօր մնում են պատմության էջերում[13]։

Փողոցային սննդի վաճառողները 20-րդ դարի սկզբին Նյու Յորքում։

Ամերիկյան գաղութային ժամանակաշրջանում փողոցային վաճառականները վաճառում էին (պղպեղով ապուր, ոստրենի, բոված եգիպտացորենի հասկեր, մրգեր և քաղցրավենիք) իսկ ոստրեները էժան ապրանքներ էին մինչև 1910-ական թվականները, երբ ավելորդ ձկնորսությունը հանգեցրեց գների բարձրացման[14]։ 1707 թվականին, փողոցային վաճառականների աշխատանքային ժամերի սահմանափակումից հետո, Նյու Յորքում արգելվեց փողոցային սննդի վաճառքը[15]։ Աֆրիկյան ծագում ունեցող շատ կանայք իրենց ապրուստը վաստակում էին 18-րդ և 19-րդ դարերում Ամերիկայում փողոցային սնունդ վաճառելով, ինչը տարբեր տարածաշրձաններում ներառում էր տարբեր սննդամթերքներ` Վրաստանում և Սավաննայում մրգեր, տորթեր և ընկույզներ, Նոր Օռլեանում` սուրճ, թխվածքաբլիթներ և այլ քաղցրավենիքներ[16]:19-րդ դարում Տրանսլիվանյայում փողոցային սննդի առևտրականները վաճառում էին կոճապղպեղի բլիթներ, ընկույզ, եգիպտացորենի հետ խառնված սերուցք, ինչպես նաև բեկոն և այլ տեսակի միս, որը տապակում էին կերամիկական անոթների կափարիչների վրա տաք ածուխով[17]։

Արդյունաբերական փոփոխությունները հանգեցրեց սննդի հեշտ հասանելիության։ 20-րդ դարի սկզբին չիպսն ու ձուկը Բրիտանյայում իրենց ուրույն տեղն էին զբաղեցնում։ Մոտավորապես հենց այդ ժամանակ համբուրգերը ներմուծվեց Ամերիկա։ Արդյունաբերական աշխատողների սննդակարգը բավականին աղքատիկ էր, և այդ ուտեստները կազմում էին նրանց սննդի (կարևոր բաղադրիչը)[18]։ Հնդկաստանում տեղական ձեռնարկություններն ու կոպերատիվները 19-րդ դարի վերջին սկսեցին Բոմբեյ քաղաքում (այժմ` Մումբայ) աշխատողներին ապահովել առաքման տուփերով[19]։

COVID-19 համաճարակը պատճառ դարձավ, որ շատ ռեստորաններ փակեն իրենց ճաշասենյակները և առաջարկեն հաճախորդներին միայն սնունդն իրենց հետ վերցնելու տարբերակը[20][21]։

Բիզնես գործունեություն

Հաճախորդները հերթ են կանգնում Անգլիայի ձկան և չիպսի խանութում։

Նմանատիպ սնունդ կարելի է ձեռք բերել ռեստորաններում, որոնք ունեն տեղում սնունդն ուտելու հնարավորություն, կամ այնպիսի հաստատություններում, որոնք մասնագիտանում են միայն վերցնել սնունդն իրենց հետ[22]։ Այսպիսի ծառայությունն ունի իր լավ կողմը, այն խնայում է պատառաքաղների, սպասքի, ինչպես նաև վճարվող մատուցողների և աշխատողների ծախսերը։ Այն նաև թույլ է տալիս շատ հաճախորդների սպասարկվել շատ արագ` չսահմանափակելով վաճառքը` ստիպելով նրանց մնալ և ուտել իրենց սնունդը[23]։

Փողոցային սնունդ

Թալիանդում շուկայի կրպակ, որտեղ վաճառում են սննդամթերք։

Չնայած փողոցային սնունդը ժամանակին տարածված էր Եվրոպայում և Ամերիկայում[5], 20-րդ դարում վերջինիս արդյունավետությունը զգալիորեն նվազել է։ Դա մասամբ կարելի է բացատրել մասնագիտացված ռեստորանների տարածման և առողջության, ինչպես նաև անվտանգության օրենսդրության համադրությամբ[5]:Փողոցային սննդի վաճառականները մինչ օրս էլ լայն տարածում ունեն Ասիայի, Աֆրիկայի և Մերձավոր Արևելքի որոշ տարածքներում[24]։ Ընդ որում, Բանգլադեշում և Թաիլանդում փողոցային սննդի վաճառականների տարեկան շրջանառությունը բնութագրվում է, որպես հատկապես էական գործոն տեղական տնտեսության համար[25]։

Գնել սնունդ` դուրս չգալով մեքենայից

Միացյալ Նահանգներում շատ ռեստորաններ և հաստատություններ առաջարկում են սննդի վաճառքի այնպիսի կետեր[26] որոնք թույլ են տալիս հաճախորդներին պատվիրել, վճարել և սնունդ ստանալ առանց մեքենայից դուրս գալու։ Այս գաղափարն առաջին անգամ առաջ է քաշվել 1931 թվականին Կալիֆորնիայի արագ սննդի կետերից մեկում։ 1988 թվականին McDonald's -ի շրջանառության 51% բաժին էր ընկնում նմանատիպ սննդի կետերին, իսկ 1990 թվականին արդեն վերջինիս բաժին էր ընկնում ամբողջ Միացյալ Նահանգների շրջանառության 31%-ը[27]։

Սննդի առաքում

Արագ սննդի պատրաստման որոշ ընկերություններ առաջարկում են պատրաստի սնունդ առաքման համար, ինչը սովորաբար տեղի է ունենում ռեստորան կատարած զանգի կամ էլ առցանց դիմում լրացման միջոցով։ Այնպիսի երկրներում, ինչպիսիք են Ավստրալիան, Կանադան, Հնդկաստանը, Բրազիլիան, Ճապոնիան, Եվրամիության մեծ մասը և Միացյալ նահանգները, սնունդը կարող է պատվիրվել առցանց ընտրացանկից, այսուհետև վերցվել հաճախորդի կողմից կամ առաքվել ռեստորանի կամ այլ առաքման ծառայության կողմից[28]։ 1980-ականներից ի վեր արդյունաբերությունը հետևում է տեխնոլոգիական զարգացմանը` սկսած անհատական համակարգիչների ստեղծումից, հասնելով մինչև բջջային սարքեր և առցանց առաքման հավելվածներ։ Սննդի առաքման մասնագիտացված համակարգչային ծրագրակազմն օգնում է որոծել փոխադրողների համար ամենարդյունավետ երթուղիները, հետևել պատվերներին և առաքման ժամկետներին, կառավարել զանգերն ու պատվերները PoS (ՓՈՍ)ծրագրակազմի և այլ գործառույթների միջոցով։ 2008 թվականից նավիգացիայի տեխնոլոգիան օգտագործվում է հաճախորդների կողմից ինտերնետի միջոցով իրական ժամանակում առաքման տրանսպորտային միջոցների մոնիտորինգի համար[29]։

Սկուտեր որն օգտագործվում է Հոնկոնգում պիցցայի առաքման համար։

Ռեստորանը կարող է կամ ունենալ իր սեփական առաքման անձնակազմը, կամ օգտագործել երրորդ անձանց, ովքեր պայմանագրեր են կնքում ռեստորանների հետ ոչ միայն սննդի պատվերներ առաքելու, այլ նաև շուկայավորման և պատվերների ընդունման տեխնոլոգիաներ տրամադրելու համար։ Այս ոլորտում արագ աչ է գրանցվել 2000-ականների վերջից սմարթֆոնների և հավելվածների տարածմամբ,որոնք թույլ են տալիս հաճախորդներին պատվերներ կատարել իրենց հեռախոսների միջոցով[30]: Ըստ New York Times[31],[32] 2019 թվականի դրությամբ ԱՄՆ ռեստորանային սննդի առաքման շուկայի գրեթե 80 տոկոսը բաժին է ընկնումերեք ընկերությունների` GrubHub, Uber Eats և DoorDash. Շուկայի մասնաբաժնի համար մրցակցությունը կատաղի էր,[33] և փոքր մրցակիցները կամ մղվում էին հետին պլան, կամ էլ ընդհանրապես փակվում էին։ Amazon Restaurants -ը 2019 թվականի հունիսին հայտարարեց, որ փակում է իր ռեստորանային սննդի առաքման ծառայությունը` կենտրոնանալու մթերային ապրանքների առաքման վրա[32]։

Որոշ ընկերություններ առաջարկում են առաքման երաշխիք նախապես սահմանված ժամկետներում սնունդը պատվիրատուին հասցնելու համար[34]։ Օրինակ 1980-ականներին և 1990-ականների սկզբին Domino's Pizza -ն գովազդային արշավ անցկացրեց իր պիցցայի առաքման ծառայության համար, որը խոստացավ "30 րոպե կամ անվճար": Այն դադարեցվել է Միացյալ Նահանգներում 1993 թ,-ին մի շարք դատական հայցերի պատճառով, որոնք առաջացել են առաքիչների հետ տեղի ունեցած դժբախտ պատահարներից[35]։

Փաթեթավորում

Արագ սնունդը փաթեթավորում է թղթե, ստվարաթղթե, հաստ ստվարաթղթե, կարտոնե, պլաստմասե, կամ պենոպլաստե տարաների մեջ։ Շատ տարածված փաթեթավորման եղանակներից մեկը թղթե տարաններն են` որոնք պատված են մոմով կամ պլաստե ծածկույթով։ Փաթեթավորման այս տարբերակը շատ արագ ընդունվեց ու տարածվեց, հատկապես Արևմուտքում, որպես " չինական սննդի" փաթեփավորման միջոց.[36]:

Մեծ Բրիտանիայում հին թերթերն ավանդաբար օգտագործվում էին ձուկ կամ չիպս փաթեթավորվելու համար, մինչև 1980-ականներին դա արգելված էր սանատարահիգենիկ պատճառներով[37]։ Շատերը դեռևս հիշում ավանդական այս փաթեթավորման մասին։ Ձկան ու չիպսի որոշ ժամանակակից խանութներ իրենց սնունդը փաթաթում են արհեստական թերթի մեջ` սննդամթերքի համար անվտանգ թուղթ, որը տպված է այնպես, որ այն թղթերի տեսք ունենա[38]։

Ալյումինե տարաները նույնպես մեծ տարածում ունեն փաթեթավորման համար` իրենց ցածր գնի պատճառով։ Նմանատիպ տարաները հաճախ օգտագործվում են տաք խմիչքներ պահելու համար, քանի որ դրանք ջերմամեկուսիչ են[39]։

Բոլոր տեսակի փաթեթավորման տարաները կարող են պատրաստվել մատակարարի ցանկությամբ և դիզայնով կորպորատիվ ինքնություն ստեղծելու համար[40]։

Մեկանգամյա օգտագործման համար նախատեսված տարաների թափոններ

Մեկանգամյա օգտագործման ձողիկներՃապոնիայի համալսարանական ճաշարանի աղբարկղում;

Արագ սննդի փաթեթավորումը անհրաժեշտ է հաճախորդների համար, սակայն նաև ներառում է զգալի քանակությամբ նյութ, ինչը այնուամենայնիվ հայտնվում է աղբանոցներում[41]։ Պենոպլաստե տարաները թիրախավորվել են ԱՄՆ-ի բնապահպանների կողմից և ռեստորանային խոշոր ցանցերում հիմնականում փոխարինվել են թղթե տոպրակներով[42]։

2002 թվականին Թայվանը սկսեց միջոցներ ձեռնարկել հաստատություններում և ձեռնարկություններում մեկանգամյա օգտագործման սպասքի օգտագործումը նվազեցնելու, ինչպես նաև պլաստիկ տոպրակների օգտագործումը նվազեցնելու համար։ 17.7 միլիոն բնակչություն ունեցող երկիրն արտադրում էր 59,000 տոննա մեկանգամյա օգտագործման սպասքի թափոններ և 105,000 տոննա պլաստիկ տոպրակների թափոններ, և այդ ժամանակից ի վեր ավելի ու ավելի միջոցներ են ձեռնարկվել թափոնները նվազեցնելու համար[43]։ 2013 թվականին Թայվանի շրջակա միջավայրի պահպանության վարչությունը (EPA) ամբողջությամբ արգելեց մեկանգամյա օգտագործման սպասքի օգտագործումը երկրի 968 դպրոցներում, կառավարական գրասենյակներում և հիվանդանոցներում։ Ակնկալվում էր, որ արգելքը կհանգեցնի տարեկան 2,600 տոննա թափոնների ոչնչացման[44]։

Գերմանիայում, Ավստրիայում և Շվեյցարիայում ընդունվել են օրենքներ, որոնք արգելվում են մեկանգամյա օգտագործման սննդի և խմիչքի տարաների օգտագործումը լայնածավալ միջոցառումների ժամանակ։ Նման արգելքը գործում է Մյունխենում (Գերմանիա) 1991թվականից և վերաբերում է քաղաքային բոլոր միջոցառումներին։ Սա ներառում է բոլոր չափերի միջոցառումներ, ներառյալ ( Սուրբ Ծննդյան տոնավաճառ, Auer-Dult տոնավաճառ, Oktoberfest և Մյուխենի քաղաքային մարաթոն)։ Փոքր միջոցառումների համար, որոնք նախատեսված էին մի քանի մարդու համար, քաղաքը կազմակերպեց մի կորպորացիա, որն առաջարկում էր սպասքի և աման լվացող մեքենաների վարձույթ։ Մասամբ այս առաջարկի շնորհիվ Մյուխենը նվազեցրեց միլիոնավոր մարդկանց գրավող Oktoberfest-ում առաջացած թափոնների քանակը[45]՝ 1990 թվականին 11,000 տոննայից մինչև 1999թվականին 550 տոննա[46]։

Չինաստանը, իր բնակչության չափի և սննդի առաքման հավելվածների աճող ժողովրդականության շնորհիվ, ինչպիսիքն են Meituan-ը և Ele.me, կանգնած է սննդամթերքի փաթեթավորման թափոնների հեռացման կամ վերամշակման զգալի մարտահրավերների առջև[47]։ Ըստ Resources, Conservation and Recycling, ամսագրում հրապարակված 2018 թվականի ուսումնասիրության,2017 թվականի առաջին կիսամյակում չինացի սպառողները պատվիրել են 4.6 միլիարդ սնունդ, ինչը առաջացրել է (զգալի բնապահպանական խնդիրներ)։ Հետազոտության հեղինակները գնահատել են, որ սննդամթերքի առաքումից փաթեթավորման թափոնները 2015 թվականին 20,000 տոննայից 2017 թվականին աճել են մինչև 1.5 միլիոն տոննա[48]։ 2018 թվականին Meituan -ը հաղորդել է ավելի քան 6.4 միլիարդի սննդի մատակարարման մասին՝ նախորդ տարվա 4 միլիարդից ցածր[49]։

Քանի որ Չինաստանում սնունդն իրենց հետ վերցնելը և առաքումը ներառում են մեկանգամյա օգտագործման ձողիկներ, որոնք պատրաստված են փայտից կամ բամբուկից, սննդի առաքման աճը նույնպես ազդում է Չինաստանի անտառների վրա[50]։ Չինաստանը տարեկան արտադրում է 80 միլիարդ զույգ մեկանգամյա օգտագործման ձողիկներ ինչը համարժեք է 20 միլիոն 20 տարեկան ծառերի[51]։ Մոտ 45 տոկոսը պատրաստված է ծառերից՝ հիմնականում բարդից, կեչուց, մնացածը՝ բամբուկից։ Ճապոնիան տարեկան օգտագործում է այս մեկանգամյա օգտագործման իրերի շուրջ 24 միլիարդ զույգ, իսկ ամբողջ աշխարհում շուրջ 80 միլիարդ զույգ է նետվում մոտավորապես 1.4 միլիարդ մարդու կողմից։ 2013-ին Ճապոնիայում մեկանգամյա օգտագործման ձողիկների մեկ զույգը արժեր 0.02 ԱՄՆ դոլար։ Մեկ զույգի բազմակի օգտագործման ձողիկների արժեքը1.17 ԱՄՆ դոլար էր, և յուրաքանչյուր զույգ կարող էր օգտագործվել 130 անգամ։ Մեկ զույգի համար 1.17 ԱՄՆ դոլար արժեքը, որը բաժանված է 130 օգտագործողի, կազմում է 0.9 դոլար մեկ կտորի համար, ինչը մեկ օգտագործման արժեքի կեսից պակաս է։ Մի քանի երկրներում այդ թափոնները նվազեցնելու արշավները սկսումեն որոշակի ազդեցություն ունենալ[52][53]։

Տես նաև

Ծանոթագրություն