Թերի Ռիչարդսոն

Թերենս «Թերի» Ռիչարդսոն (օգոստոսի 14, 1965(1965-08-14)[1][2], Նյու Յորք, Նյու Յորք), ամերիկացի նորաձևության և դիմանկարալին լուսանկարիչ, ով աշխատել է այնպիսի հայտնի ամսագրերի համար, ինչպիսիք են՝ Rolling Stone, GQ, Վոգ, Vanity Fair, Harper's Bazaar, i-D և Vice[3]։

Թերի Ռիչարդսոն
անգլ.՝ Terry Richardson
Դիմանկար
Ռիչարդսոնը 2012 թվականին
Ծնվել էօգոստոսի 14, 1965
ԾննդավայրՆյու Յորք քաղաք, Նյու Յորք, Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
Ազգությունամերիկացի
Կրթություն

Հոլիվուդի ավագ դպրոց

Նորդհոֆի ավագ դպրոց
Մասնագիտություննորաձևության լուսանկարիչ
Գործունեություն1993–ներկա
ԱմուսինՆիկի Ուբերտի (1996–1999)
ԾնողներԲոբ ՌիչարդսոնՆորմա Կեսլեր
Կայքterryrichardson.com
 Terry Richardson Վիքիպահեստում

Վաղ տարիներ

Թերի Ռիչարդսոնը ծնվել է Նյու Յորքում, Բոբ Ռիչարդսոնի (լուսանկարիչ) և Նորմա Կեսլերի (դերասանուհի)[4][5] զավակն է։ Նրա հայրը տառապել է շիզոֆրենիայով և թմրանյութերի չարաշահմամբ[6]։ Ծնողների բաժանվելու պատճառով նա, իր մայրիկի և իր խորթ հայրիկի՝ Ջեքի Լոմաքսի[4] հետ միասին տեղափոխվում են Վուդսթոք։ Շուտով Ռիչարդոսնը մեկնում է Լոս Անջելես, Հոլիվուդ և սովորում Հոլիվուդի ավագ դպրոցում[7]։ 16 տարեկան հասակում ծնողների հետ մեկնում է Օհայ, Կալիֆորնիա, որտեղ սովորում է Նորդհոֆի ավագ դպրոցում[8]։ Ռիչարդոսնը ցանկանում էր դառնալ փանկ ռոք երաժիշտ, քան լուսանկարչ[8]։ Նա չորս տարի եղել է բաս կիթառ նվագող The Invisible Government փանկ ռոք խմբում[9]։ Հարավային Կալիֆորնիայում նա նաև նվագել է Signal Street Alcoholics (SSA), Doggy Style, Baby Fist և Middle Finger խմբերի համար[4][10]։

Գործունեություն

1982 թվականին Ռիչարդսոնի մայրը նրան նվիրում է լուսանկարչական ֆոտոխցիկ[8]։ Նա դա օգտագործեց իր կյանքի դրվագները և փանկ ռոքի խմբում անցկացրած ժամանակները լուսանկարելու համար[8]։ Շուտով նա լքում է երաժշտությունն ու գնում Իսթ Վիլիջ՝ Նյու Յորքի հարևանությամբ, և սկսում նկարել երեկույթներին մասնակցող մարդկանց և գիշերային կյանքը։ 1994 թվականին տեղափոխվելով կրկին Նյու Յորք, նրա նորաձևության լուսանկարները տեղ գտան Vibe ամսագրում։ Նույն տարում նրա այդ լուսանկարները ցուցադրվեցին Փարիզի միջազգային փառատոնի՝ «de la Mode»–ի ժամանակ[10]։ 1995 թվականին նա լուսանկարեց Քեթրին Համնեթի գարուն հավաքածուն[10]։

Ռիչարդսոնը տեղափոխվում է Լոնդոն (Անգլիա) և աշխատում եվրոպական The Face, i-D և Arena ամսագրերի համար։

Նա աշխատել է նաև Diesel բրենդի համար և ստացել Cannes Lions International Festival of Creativity փառատոնի արծաթե մրցանակ[11]։ Նա լուսանկարել է որոշ անձնական դիմանկարներ Ռենցո Ռոսոյի համար։

2012 թվականին նա ներկայացրեց իր անձնական ցուցահանդեսը Լոս Անջելեսի OHWOW պատկերասրահում։ Այն վերագրված էր «TERRYWOOD» և տևեց փետրվարի 24–ից մինչև մարտի 31–ը[12]։

Նա լուսանկարել է այնպիսի հայտնի մարդկանց, ինչպիսիք են՝ Շերոն Սթոունը, Գվինեթ Փելթրոուն, Քեմերոն Դիազը, Մեգան Ֆոքսը, Գվինեթ Փելթրոուն, Լինդսի Լոհանը, Քեթ Դենինգսը, Քեթի Փերրին, Լեդի Գագան, Մայլի Սայրուսը, Քեյթ Մոսը, Միրանդա Քերը, Սեմյուել Ջեքսոնը, Քիմ Քարդաշյանը, Ջարեդ Լետոն, Էմի Ուայնհաուսը, Ֆարել Վիլյամսը, Ջոն Բոն Ջովին, ASAP Rocky–ն, Մերիլին Մենսոնը, Daft Punk–ը, Լիլ Ուեյնը, Լեբրոն Ջեյմսը, Բարաք Օբաման և այլք։

Ռիչարդսոնը Լեդի Գագայի Haus of Gaga ստեղծագործական թիմի անդամ է։

Երաժշտական տեսահոլովակներ

Ռիչարդսոնը սկսել է բեմադրել տեսահոլովակներ 1990–ականների վերջերին[13]։ Նա բեմադրել է Death in Vegas, Primal Scream, Young Love, Whirlwind Heat խմբերի տեսահոլովակները[13][14]։ Աշխատել է նաև Սկայ Ֆերեիրայի «Red Lips» տեսահոլովակի վրա[15]։ Նա հայտնվել է 30 Seconds to Mars–ի «Hurricane» տեսահոլովակում[16]։ 2013 թվականի օգոստոսի 29–ին նա Կոնի Այլենդում բեմադրել է Բեյոնսեի «XO» սինգլի տեսահոլովակը[17]։ Նույն թվականի սեպտեմբերին նաև բեմադրել է Մայլի Սայրուսի «Wrecking Ball» տեսահոլովակը։ 2013 թվականի տարեվերջին նա մասնակցել է Լեդի Գագայի և Ար Քելլիի միասնական սինգլ «Do What U Want»–ի տեսահոլովակի նկարահանումներին, սակայն նրա թողարկումը չեղարկվել է։

Բարեգործություն

2010 թվականին նա դարձավ RxArt բարեգործական կազմակերպության անդամ, որը նվիրաբերում է արվեստի ստեղծագործություններ երեխաների հիվանդանոցներին[18][19][20]։ 2014 թվականին նա մասնակցել է House of Fabergé կազմակերպության ձու հավաքելու բարեգործական ակցիային Նյու Յորքում[21][22]։

Անձնական կյանք

Ռիչարդսոնը ամուսնացած է եղել Նիկի Ուբերտիի հետ 1996–ից 1999 թվականները[23]։

Ծանոթագրություններ