Թոբի Սթիվենս

անգլիացի դերասան

Թոբի Սթիվենս (անգլ.՝ Toby Stephens, ապրիլի 21, 1969(1969-04-21)[1][2], Լոնդոն, Միացյալ Թագավորություն), անգլիացի դերասան։ Ճանաչում է ձեռք բերել «Մեռիր, բայց ոչ հիմա» ֆիլմում Գուստավ Գրեյվզի դերը[6][7] և կապիտան Ֆլինտի դերը «Սև առագաստներ» հեռուստասերիալում մարմնավորելու շնորհիվ։

Թոբի Սթիվենս
անգլ.՝ Toby Stephens
Ծնվել էապրիլի 21, 1969(1969-04-21)[1][2] (55 տարեկան)
ԾննդավայրԼոնդոն, Միացյալ Թագավորություն
ԿրթությունԼոնդոնի դրամատիկական և երաժշտական արվեստի ակադեմիա[3], Aldro? և Seaford College?
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն[4]
Մասնագիտությունդերասան, կինոդերասան, թատրոնի դերասան և հեռուստատեսային դերասան
ԺանրերՇեքսպիրի կատակերգություն
Ծնողներհայր՝ Ռոբերտ Սթիվենս, մայր՝ Մեգի Սմիթ
Ամուսին(ներ)Աննա-Լուիզ Փլոուման
Պարգևներ և մրցանակներ

Կենասագրություն

Թոբի Սթիվենսը ծնվել է Լոնդոնում, բրիտանացի հայտնի դերասաններ Մեգի Սմիթի և Ռոբերտ Սթիվենսի ընտանիքում։ Նա ունի նաև մեծ եղբայր՝ Քրիս Լարկինը, նա նույնպես դերասան է, բայց այդքան էլ հայտնի չէ։

Սովորել է նախապատրաստական Էլդրո դպրոցում, Շեկլֆորդից ոչ հեռու, Սուրեյի կոմսությունում, հետագայում Սիֆորդսկական քոլեջում, Արևմտյան Սուսեկս[8]։ Սովորել է Լոնդոնի երաժշտական և դրամատիկ արվեստի ակադեմիայում[9]։ Սթիվենսի կարիերան սկսվել է 1992 թվականին Օթելլոյի դերից «Օրլանդո» ֆիլմում։ Հետագայում նա պարբերաբար հայտնվում էր հեռուստատեսային տարբեր ծրագրերի ժամանակ, ինչպես նաև թատերական բեմում։

Այսօր նա այդքան էլ հայտնի չէ արտասահմանում, ինչպիսիք են՝ Քոլին Ֆերթը և Հյու Գրանտը, բայց իր հայրենիքում նա հեռուստադիտողների սիրելին է։

Սթիվենսը BBC- ամենասիված դերասան է, նա հայտնվում է ընկերության բազմաթիվ հեռուստասերիալներում[10]։ Դրանցից ավելի հայտնի են՝ «Լրտեսներ Քեմբրիջից», որը հայտնի Քեմբրիջի հնգյակի մասին է և Ջեյն Էյրը (2006), Շառլոթ Բրոնտեի համանուն վեպի էկրանավորումը[11]։

Անձնական կյանք

2001 թվականից Սթիվենսն ամուսնացած է նորզելանդացի դերասանուհի Աննե Լուից Փլաումանի հետ։ Նրանք ունեն երեք երեխա. որդին՝ Էլի Ալիսթեր (ծնվել է 2007 թվականի մայիսին)[12][13] և աղջիկները՝ Թալլուլը (ծնվել է 2009 թվականի մայիսին)[14] և Կուրան (ծնվել է 2010 թվականի սեպտեմբերին)[15]։

Ֆիլմագրություն

ԹվականՀայերեն անվանումԲնօրինակ անվանումԴեր
1992-1992 թվականներԵրիցուկների դաշտThe Camomile LawnՕլիվեր
1992 թվականՕրլանդոOrlandoՕթելլո
1996 թվականՏասներկուերորդ գիշերTwelfth Night: Or What You Willդուքս Օրսինո
1996-1996 թվականներԱնծանոթուհին Ուայլդֆել ՀոլլիցThe Tenant of Wildfell HallԳիլբերգ Մարկհեմ
1997 թվականՓերիների հետ - կատարները վատ ենPhotographing FairesՉարլզ Քասթլ
1998 թվականԶարմուհի ԲեթթաCousin BetteՎիկտորին Յուլո
1999 թվականSunset HeightsԼյուկ Բրեդլի
1999 թվականՕնեգինOneginՎլադիմիր Լենսկի
2000 թվականThe AnnouncementՌոսս
2000 թվականՄեծն ԳեթսբինThe Great GatsbyՋեյ Գեթսբի
2000 թվականՏիեզերական կավբոյներSpace Cowboysերիտասարդ Ֆրենկ
2001-2001 թվականներԻդեալական անծանոթներPerfect StrangersՉարլզ
2002 թվականՄոլեգնությունPossessionՖերգյուս Վուլֆ
2002-2002 թվականներՆապոլեոնNapoléonԱլեքսանդր I
2002 թվականՄեռիր, բայց ոչ հիմաDie Another DayԳուստավ Գրեյվզ
2003-2003 թվականներԼրտեսներ ՔեմբրիջիցCambridge SpiesՔիմ Ֆիլբի
2003-2003 թվականներՊուարո Ագատի ՔրիստիAgatha Christie's PoirotՖիլիպ Բլեյք
2004 թվականՏերկել և տհաճությունTerkel i knibeՋասթին (ձայն)
2004 թվականԼոնդոնLondonԿազանովա
2005 թվականԱմառային գիշերվա երազEl sueño de una noche de San JuanԴեմետրի (ձայն)
2005 թվականԱպստամբությունThe Rising: Ballad of Mangal Pandeyկապիտան Ուիլյամ Գորդոն
2005-2005 թվականներՄահացածների հարությունWaking the Deadբժիշկ Նիկ Հենդերսոն
2005 թվականԹագուհու քույրըThe Queen's SisterՏոնի Արմսթրոնգ Ջոնս - Լորդ Սնոուդոն
2006 թվականԼավագույն մարդըThe Best ManՓիթեր Թրեմեյն
2006 թվականԹագավորական հիաձիգ Շարպի փորձությունըSharpe's ChallengeԴոդ
2006 թվականՄութ անկյուններDark Cornersբժիշկ Վուդլեյ
2006 թվականRevealedպատմող
2006 թվականՄեկուսացումSeveranceՀարիս
2006-2006 թվականներՋեյն ԷյրJane EyreԷդվարդ Ռոչեսթեր
2007-2007 թվականներThe Wild WestՋորջ Քասթեր
2007 թվականOne Dayմիստր Բուկել
2008-2008 թվականներWiredՔրոուֆորդ Հիլ
2009-2009 թվականներՌոբին ՀուդRobin Hoodարքայազն Ջոն
2010-2010 թվականներՊատասխան հարվածStrike BackՖրենկ Արլինգթոն
2010 թվականՄիս Մարպլ. Կապույտ խորդենիMarple: The Blue GeraniumՋորջ Պրիչարդ
2010 թվականThe Lost ExplorerՋերալդ Փիկեր Սմիթ
2011-2011 թվականներՕրենք և կանոն. ԼոնդոնLaw & Order: UKբժիշկ Մարտին Միդլբրուկ
2012 թվականAll Things to All MenՌայլի
2012-2012 թվականներԼյուիսLewisԴևիդ Քոննելի
2012-2012 թվականներMystery!
2010-2012 թվականներԿռվարարներըVexedդետեկտիվ Ջեք Արմսթրոնգ
2012 թվականTheatre of Dreamsբժիշկ Ֆարկուա
2012 թվական007 LegendsԳուստավ Գրեյվզ (ձայնավորում)
2013 թվականՄեքենաThe MachineՎինսենթ
2014-2017 թվականներՍև առագաստներBlack SailsԿապիտան Ֆլինթ
2015 թվականԵվ ոչ ոք այլևս չկաAnd then there were noneբժիշկ Էդվարդ Արմսթրոնգ
2016 թվական13 ժամ. Բենգազի գաղտնի զինվորները13 Hours: The Secret Soldiers of BenghaziԳլեն «Բաբ» Դոերթի
2018 2021Տիեզերքում մոլորվածներըLost in SpaceՋոն Ռոբինսոն

Ծանոթագրություններ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թոբի Սթիվենս» հոդվածին։