Թոմաս Ադես

Թոմաս Ադես ( նաև Ադես անգլ.՝ Thomas Adès, մարտի 1, 1971(1971-03-01)[1][2][3][…], Լոնդոն, Միացյալ Թագավորություն[4]), բրիտանացի կոմպոզիտոր, դաշնակահար, դիրիժոր։

Թոմաս Ադես
Բնօրինակ անունանգլ.՝ Thomas Adès
Ծնվել էմարտի 1, 1971(1971-03-01)[1][2][3][…] (53 տարեկան)
Լոնդոն, Միացյալ Թագավորություն[4]
Երկիր Միացյալ Թագավորություն[5]
Ժանրերօպերա
Մասնագիտությունկոմպոզիտոր, դաշնակահար, դիրիժոր և երաժշտության ուսուցիչ
Գործիքներդաշնամուր
ԱշխատավայրԵրաժշտության թագավորական ակադեմիա
ԼեյբլԳերմանական գրամոֆոն և EMI
ԿրթությունԳիլդհոլի երաժշտության և թատրոնի դպրոց[6], Թագավորական քոլեջ, Քեմբրիջ[6], Համալսարանի քոլեջի դպրոց[6] և Սուրբ Ջոնի քոլեջ[6]
Պարգևներ
Կայքthomasades.com
 Thomas Adès Վիքիպահեստում

Կենսագրություն

Սովորել է Գիլդհոլի երաժշտության և թատրոնի դպրոցում Փոլ Բերկովիցայի (անգլ.՝ Paul Berkowitz, դաշնամուր) և Ռոբերտ Սեքստոնի (կոմպոզիցիա) մոտ, ապա ավարտել է Քեմբրիջի արքայական քոլեջը (1992, գերազանց), որտեղ սովորել է Ալեքսանդր Գյորի և Ռոբինա Հոլլոուեյի մոտ։

1993֊1995 թվականներին եղել է Հալլե նվագախմբի կոմպոզիտոր, իսկ 1998֊2000 թվականներին՝ Բիրմինգմի ժամանակակից երաժշտության կամերային նվագախմբի երաժշտական առաջին ղեկավար։ 1999֊2008 թվականներին եղել է Ալդբորոյի փառատոնի գեղարվեստական ղեկավար, 2000 թվականից՝ Օխայում անցկացվող կալիֆորնիական երաժշտական ամենամյա փառատոնի կոմպոզիտոր։

Եղել է Թագավորական երաժշտական ակադեմիայի (Լոնդոն) կոմպոզիցիայի պրոֆեսոր։

Եղել է դիրիժոր ինչպես իր սեփական, այնպես էլ այլ կոմպոզիտորների ստեղծագործությունների ժամանակ[9]։ Հանդես է եկել BBC֊ի նվագախմբի, Նյու Յորքի ֆիլհարմոնիկ նվագախմբի, «Լոնդոնի Սիմֆոնիետա» կամերային նվագախմբի և բազմաթիվ հայտնի նվագախմբերի հետ։

Նաև հանդես է գալիս որպես դաշնակահար, իսկ սոլո սկավառակը թողարկվել է EMI ստուդիայի կողմից։

Անձնական կյանք

Ադոսը ամուսնացած է իսրայելացի վիդեոդիզայներ և ռեժիսոր Թալ Ռոզների հետ (ծն. 1978) 2006 թվականին քաղաքացիական ամուսնություն է գրանցել[10]։

Ստեղծագործություն

1990 թվականին թողարկել է «Էլիոթյան հինգ լանդշաֆտ» առաջին ստեղծագործությունը գրված սոպրանոյի և դաշնամուրի համար։

Նրա օպերաները բեմադրվել են բազմաթիվ օպերային թատրոններում, այդ թվում նաև Մետրոպոլիտեն օպերայում[9] ։ 2007 թվականին Ադեսի ստեղծագործությունները ներկայացվել են Լոնդոնի Բարբիկան կենտրոնում, Հելսինկի փառատոնի ընթացքում և ֆրանսիական ռադիոյում։

Ընտրված գործեր

Վոկալային գործեր

  • Օմար Խայամի, Թենեսի Ուիլյամսի, Ֆիլիպ Լարկինի և ուրիշների ստեղծագործությունների հիման վրա,
  • Մեցցո-սոպրանոյի, երգչախմբի և «Ամերիկա» նվագախմբի համար պիես (1999),
  • «Բրամս» պիեսը բարիտոնի և նվագախմբի համար (2001),

Օպերաներ

  • «Դիմափոշի քսիր նրա դեմքին» (անգլ. Powder Her Face, 1995, լիբրետոն՝ Ֆիլիպ Հենշերի )
  • «Մրրիկ» (2004, Շեքսպիրի դրամայի հիման վրա)
  • «The Exterminating Angel» (2016, Նախատեսված է ցուցադրել 2017 թվականին)[11],

Կամերային երաժշտություն

  • Կամերային սիմֆոնիա (1993)
  • «Կենդանի խաղալիքներ» կոնցերտը կամերային նվագախմբի համար (1993),
  • «Արկադիանա»լարային քառյակ (1998),
  • Կվինտետ դաշնամուրի համար (2005)

Կոնցերտներ

  • «Քայլեր շրջանագծի շուրջ» ջութակի կոնցերտ (2005),
  • «Յոթ օրում» դանամուրի և երգչախմբի համար գրված կոնցերտը (2008),

Սիմֆոնիկ ստեղծագործություններ

  • «Asyla» երգչախմբի համար (1997, ստեղծագործությունը առաջին անգամ կատարվել է Բիրմինգհեմի երգչախմբի կողմից, Սայմոն Ռետլի ղեկավարությամբ),
  • «Polaris» երգչախմբի համար (2011, կատարվել է «Նոր համաշխարհային սիմֆոնիա» երգչախմբի կողմից, Մայքլ Թիլսոն Թոմասի ղեկավարությամբ)[12]։

Սկավառակագրություն

Թոմաս Ադեսի ելույթների և ստեղծագործությունների ձայնագրությունները կատարել են Warner Classics[13], EMI Classics, Avie Records և այլ ընկերությունները[14]։

Կարծիքներ

Ըստ երաժշտական քննադատ Բ. Ֆիլանովսկու՝ Ադեսը պատկանում է «ժամանակակից այն հազվադեպ հրաշամանուկ-կոմպոզիտորների թվին, ովքեր մեծանալով դարձել են լուրջ մասնագետներ», քանի որ «արդեն 18 տարեկանում հասցրել էին գրել հիանալի ստեղծագործություններ՝ շարունակելով փոխվել և զարգանալ»[15]։

Բրիտանական բեմի հրաշամանուկի իր կարգավիճակը նա զարգացրեց՝ դառնալով ժամանակակից դասական երաժշտության ամենահեղինակավոր կերպարներից մեկը։
- (The New Yorker Magazine)[16]

Մրցանակներ և անվանակոչություններ

  • 2֊րդ տեղ դաշնակահարների շրջանում «BBC երիտասարդ երաժիշտ» անվանակարգում,
  • Կոմպոզիտորների միջազգային տրիբունայի մրցանակ (Փարիզ, 1994 թ.) մինչև 30 տարեկան կոմպոզիտորների անվանակարգում «Կենդանի խաղալիքներ»-ի (անգլ. Living Toys)֊ համար[17],
  • Թագավորական ֆիլհարմոնիկ ընկերության մրցանակ (1997), «խոշոր արտադրանք» անվանակարգում, «Ապաստարան» պիեսի համար[18],
  • Լինքոլն կենտրոնի Կամերային երաժշտության ընկերության Elise L. Stoeger մրցանակ, «Արկադիանա»֊ի համար,
  • Զատկի փառատոնի մրցանակ (Զալցբուրգ, 1999),
  • Էռնստ ֆոն Սիմենսի մրցանակ (1999)[19],
  • Գրավմայերի մրցանակ (2000) «Ապաստարան» պիեսի համար,
  • Հինդեմիթի մրցանակ (2001)
  • Էսսեքսի համալսարանի պատվավոր դոկտոր (2004),
  • Թագավորական ֆիլհարմոնիկ ընկերության մրցանակ (2005 թ.) - «Փոթորիկ»֊ի համար
  • Classical BRIT Awards (2010) ՝ Տարվա կոմպոզիտոր անվանակարգում
  • Գրեմմիի մրցանակ (2014) «Մրրիկ» օպերայի համար (Մետրոպոլիտեն֊ օպերա, Դիրիժոր՝ Թ․ Ադես․ Deutsche Grammophon)[20][21]։

Ծանոթագրություններ

Գրականություն

  • Cao H. Thomas Adès le voyageur: Devenir compositeur, être musicien. — Paris: MF, 2007.
  • Шапинская Е. Н. «Сны Просперо, рассказанные языком современной музыки: фантасмагория Томаса Адеса на тему „Бури“ Уильяма Шекспира» // «Культура культуры». 2014. Т. 3. № 3 (3).
  • Fox, Daniel. 2014. "Multiple Time-scales in Adès’s Rings" in Perspectives of New Music v.52, no.1.

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թոմաս Ադես» հոդվածին։