Թումանյան (քաղաք)

քաղաք Հայաստանում

Թումանյան, քաղաք Հայաստանի Լոռու մարզի Թումանյան համայնքում[1]։

Քաղաք
Թումանյան
ԵրկիրՀայաստան Հայաստան
Համայնք Թումանյան համայնք[1]
Հիմնադրված է1949 թ.
Մակերես1 կմ²
ԲԾՄ850 մ
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն1600[2] մարդ (2015)
Ազգային կազմՀայեր
Տեղաբնականունթումանյանցի
Ժամային գոտիUTC+4
Պաշտոնական կայքtumanyancity.am/Pages/Home/Default.aspx
Թումանյան (քաղաք) (Հայաստան)##
Թումանյան (քաղաք) (Հայաստան)

Գտնվում է Դեբեդ գետի ափին՝ մարզկենտրոնից՝ 38 կմ հս․-արլ․։ Սովետական Հայաստանի տարիներին Թումանյանի շրջանի կազմում էր, ուներ քաղաքատիպ ավանի (քտա) կարգավիճակ, քաղաք է 1995թ․-ից։

Բնակչությունը հիմնականում զբաղվում է երկրագործությամբ, իսկ մի մասը՝ նաև արդյունաբերությամբ։

Անվանում

Նախկինում հայտնի է Ձաղիձոր անվամբ, Թումանյան է վերանվանվել 1951թ․՝ լոռեցի բանաստեղծ Հովհաննես Թումանյանի պատվին։

Բնակչություն

Թումանյանի ազգաբնակչության փոփոխությունը.[3]

Տարի1926195919641980200120042015
Բնակիչ42264028641881190919001600

Մշակույթ

Տարածքում է 12-13-րդ դարերի Քոբայրի վանական համալիրը (Քոբայրավանք), որի կազմում են Մարիամաշեն միանավը (1171թ․), գլխավոր (12-13-րդ դդ․, երկուսն էլ՝ միանավ, թաղածածկ) և 13-րդ դ․ թաղածածկ եկեղեցիները[4]։

Տես նաև

Ծանոթագրություններ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թումանյան (քաղաք)» հոդվածին։