Թրևիս Բարքեր

Թրևիս Լենդոն Բարքեր (նոյեմբերի 14, 1975(1975-11-14)[1], Fontana, Սան Բերնարդինո շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի երաժիշտ, երգերի հեղինակ և երաժշտական պրոդյուսեր, առավել հայտնի է որպես Blink-182 ռոք խմբի թմբկահար։ Բարքերը նաև հաճախ համագործակցում է հիփ-հոփ երգիչների հետ, հանդիսանում է Transplant ռոք ռեփ խմբի անդամ, հիմնադրել է +44 և Box Car Racer խմբերը, իսկ վերջերս միացել է Antemasque-ին և Goldfinger-ին։ Իր փառքի շնորհիվ, Rolling Stone-ը նրան անվանեց «պանկի առաջին սուպերաստղ թմբկահար», ինչպես նաև բոլոր ժամանակների 100 մեծագույն թմբկահարներից մեկը[2]։ Ամուսնացել է 2022 թվականի մայիսի 22-ին Քորթնի Քարդաշյանի հետ։

Թրևիս Բարքեր
Բնօրինակ անունանգլ.՝ Travis Barker և անգլ.՝ Travis L. Barker
Ի ծնե անունանգլ.՝ Travis Landon Barker
Ծնվել էնոյեմբերի 14, 1975(1975-11-14)[1] (48 տարեկան)
Fontana, Սան Բերնարդինո շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ
Երկիր ԱՄՆ
Ժանրերփանկ-ռոք
Մասնագիտությունթմբկահար, կոմպոզիտոր, դերասան, երգերի հեղինակ և ստուդիական երաժիշտ
Գործիքներհարվածային համակարգ
ԼեյբլDGC Records?
ԿրթությունFontana High School?
ԱնդամակցությունBlink-182
ԱմուսինՇաննա Մոուքլեր, Melissa A. Kennedy? և Քորթնի Քարդաշյան
Կայքtravisbarker.com
 Travis Barker Վիքիպահեստում

Վաղ կյանք և կրթություն

Թրևիսը ծնվել է Ռենդի և Գլորիա Բարքերների ընտանիքում Կալիֆոռնիայի Ֆոնտանա քաղաքում 1975 նոյեմբերի 14-ին[3]։ Նա ունի անգլաիական, իռլանդական և իտալական ծագում։ Երբ Բարքերը դարձավ չորս տարեկան, մայրը նրան նվիրեց առաջին հարվածային գործիքները[4], միակը, մինչև նրա տասնհինգ տարեկան դառնալը։ Բարքերը սկսել է հինգ տարեկան հասակում հարվածային գործիքների դասերի գնալ Մայքլ Մեյ անունով թմբկահարի մոտ[5][6][7]։

Ֆիլմագրություն

Բարքերը նկարահանվել է բազմաթիվ ֆիլմերում և հեռուստաշոուներում, այդ թվում՝ իր Meet the Barkers ռեալիթի-շոուում[8], իր նախկին կնոջ՝ Շաննա Մոքլերի հետ, որը նորամուտը նշել է 2005 թվականին[9]։

ՏարեթիվՖիլմերԴեր
1999American PieGarage band member
The Urethra ChroniclesBlink-182
Two Guys, a Girl, and a Pizza PlaceԿամեո
2000JailbaitBlink-182
2001MADtvBlink-182
MTV CribsԿամեո
2002Riding in Vans with BoysBlink-182
2003Ride with Funkmaster FlexԿամեո
The Urethra Chronicles IIBlink-182
The SimpsonsԿամեո
2005Give 'Em the BootTransplants
Meet the BarkersԿամեո
2006CSI: Crime Scene InvestigationHi Def
2007Adventures in HollyhoodԿամեո
MTV CribsԿամեո
Primer ImpactoԿամեո
2008Start The MachineԿամեո
2009Rob Dyrdek's Fantasy FactoryԿամեո
2010The Hard Times of RJ BergerԿամեո
2016The Eric Andre ShowԿամեո
2019The Joe Rogan ExperienceԿամեո

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թրևիս Բարքեր» հոդվածին։