Ժաբուատան դուս Գուարարապիս

Ժաբուատան դուս Գուարարապիս (պորտուգալերեն՝ Jaboatão dos Guararapes), քաղաք և համայնք Բրազիլիայի Պերնամբուկու նահանգում։ Մտնում է նահանգի վարչական կենտրոնի ու խոշորագույն բնակավայրի՝ Ռեսիֆիի մետրոպոլիսային տարածքի և տնտեսա-վիճակագրական միկրոշրջանի մեջ։ «Ռեսիֆիի ագլոմերացիա» անվանումը կրող մեզոտարածաշրջանի բաղկացուցիչ մասն է կազմում։ Զբաղեցնում է 258,7 քառակուսի կիլոմետր տարածք[2]։ 2007 թվականի տվյալներով բնակչության թվաքանակը եղել է 665.387[3]: 2018 թվականի հուլիսի 1-ի դրությամբ այդ ցուցանիշը հասել է 697.636-ի[4]։ Բնակչության թվաքանակով նահանգում զբաղեցնում է երկրորդ տեղը՝ զիջելով միայն Ռեսիֆիին։ Արդյունաբերական կարևոր կենտրոն է։

Բնակավայր
Ժաբուատան դուս Գուարարապիս
ԴրոշԶինանշան

ԵրկիրԲրազիլիա Բրազիլիա
Հիմնադրված է1593 թ.
Մակերես256,073 կմ²
ԲԾՄ10±1 մետր, 5 մետր
Բնակչություն643 759 մարդ (2022)[1]
Հեռախոսային կոդ81
Փոստային դասիչ54000-000
Պաշտոնական կայքjaboatao.pe.gov.br
Ժաբուատան դուս Գուարարապիս (Բրազիլիա)##
Ժաբուատան դուս Գուարարապիս (Բրազիլիա)

Վիճակագրություն

  • Համախառն ներքին արդյունքը, 2005 թվականի դրությամբ, կազմում էր 4.067.013 հազար ռեալ (տվյալները՝ Բրազիլիայի աշխարհագրության և վիճակագրության ինստիտուտի)
  • Համախառն ներքին արդյունքը մեկ շնչի հաշվով, 2005 թվականի դրությամբ, կազմում էր 6.348,00 ռեալ (տվյալները՝ Բրազիլիայի աշխարհագրության և վիճակագրության ինստիտուտի)

Պատմություն

Բնակավայրը 1593 թվականի մայիսի 4-ին հիմնադրել է Բենտու Լուիշ Ֆիգուեյրան[5]։ 1873 թվականի նոյեմբերի 13-ին Ժաբուատան դուս Գուարարապիսն ստացել է ինքնավար համայնքի կարգավիճակ[6]։

Պատկերասրահ

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ժաբուատան դուս Գուարարապիս» հոդվածին։