Ժակ Ադամար
Ժակ Ադամար (ֆր.՝ Jacques Salomon Hadamard, դեկտեմբերի 8, 1865[1][2][3][…], Վերսալ[4] - հոկտեմբերի 17, 1963[4][1][2][…], Փարիզ[4]), ֆրանսիացի մաթեմատիկոս, մեխանիկ, Փարիզի ԳԱ անդամ (1912), ԽՍՀՄ ԳԱ արտասահմանյան անդամ (1929)։
Կենսագրություն
Ծնվել է դեկտեմբերի 8-ին, Վերսալում։ Զբաղվել է դիֆերենցիալ հավասարումների, կոմպլեքս փոփոխականի ֆունկցիաների, պարզ թվերի տեսություններով։ Ապացուցել է պարզ թվերի բաշխման ասիմպտոտական օրենքը։ Ադամարը ավանդ ունի ֆունկցիոնալ անալիզի ստեղծման մեջ։
Զբաղվել է նաև մեխանիկայով (հավասարակշռության կայունության պրոբլեմով) և մաթեմատիկայի դասավանդման հարցերով։ Մահացել է հոկտեմբերի 17-ին, Փարիզում։
Ծանոթագրություններ
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ժակ Ադամար» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 63)։ |
🔥 Top keywords: Գլխավոր էջՍպասարկող:ՈրոնելՈրոտանԱլեքսանդր ԹամանյանՀամո ՍահյանՄատենադարանՀայաստանՀայոց ցեղասպանությունԶվարթնոցի տաճարԳուրգեն ՄահարիՀովհաննես ԹումանյանԿոմիտասՍևանա լիճՄուշեղ ԳալշոյանՄարտիրոս ՍարյանԵղիշե ՉարենցՏիգրան ՊետրոսյանՎահան ՏերյանՎարդանանք (պատմավեպ)Խաչատուր ԱբովյանԷջմիածնի Մայր ՏաճարՔութեշԽաչքարՍասունցի ԴավիթՀայերենի այբուբենՊարույր ՍևակՍասնա ծռերՄոնթե ՄելքոնյանՍպասարկող:ՎերջինփոփոխություններըԳարեգին ՆժդեհՏոտոԳեյմինգԿարեն ԴեմիրճյանՎիլյամ ՍարոյանԱծական անունԴանիել ՎարուժանԱմերիկայի Միացյալ ՆահանգներՎարդան ՄամիկոնյանՄակբայԱվետիք Իսահակյան