Ժան Անույ
Ժան Անույ (ֆր.՝ Jean Anouilh, հունիսի 23, 1910[1][2][3][…], Բորդո[4][5] - հոկտեմբերի 3, 1987[1][2][3][…], Լոզան, Շվեյցարիա[5]), ֆրանսիացի թատերագիր, սցենարիստ, 20-րդ դարի ֆրանսիական գրականության ականավոր գործիչ[11], որի գրական կարիերան ձգվել է հինգ տասնամյակ։ Չնայած նրա պիեսների ժանրերը բազմազան են (տեղավորվում են ողբերգությունից մինչև աբսուրդային ֆարսի միջակայքում), սակայն նրա ամենաճանաչված երկը Սոփոկլեսի «Անտիգոնե» ողբերգության վերամշակումն է, որը գրվել ու Փարիզում բեմադրվել է 1943 թվականին և ընկալվել է որպես բռնությանը չենթարկվելու, մարշալ Պետենի գլխավորած կոլաբորացիոնիստական կառավարությանն ընդդիմանալու կոչ։
Ժան Անույ ֆր.՝ Jean Anouilh | |
---|---|
Ծնվել է | հունիսի 23, 1910[1][2][3][…] |
Ծննդավայր | Բորդո[4][5] |
Վախճանվել է | հոկտեմբերի 3, 1987[1][2][3][…] (77 տարեկան) |
Վախճանի վայր | Լոզան, Շվեյցարիա[5] |
Գերեզման | Pully cemetery[6] |
Մասնագիտություն | դրամատուրգ, սցենարիստ, գրող և ռեժիսոր |
Լեզու | ֆրանսերեն |
Ազգություն | Բասկեր |
Քաղաքացիություն | Ֆրանսիա[7][8] |
Կրթություն | Շապտալ |
Անդամակցություն | Association des amis de Robert Brasillach? |
Պարգևներ | |
Ամուսին | Մոնել Վալենտին[10] և Nicole Anouilh? |
Համատեղ ապրող | Մոնել Վալենտին և Nicole Anouilh? |
Զավակներ | Colombe Anouilh?, Caroline Anouilh? և Catherine Anouilh? |
Jean Anouilh Վիքիպահեստում |
Անույը հետպատերազմական ժամանակների ֆրանսիացի ամենաբեղմնավոր գրողներից մեկն է։ Նրա երկերի մեծ մասում արծարծվում է բարոյական կոմպրոմիսների աշխարհում սեփական դիրքորոշումը պահպանելու և առաջ տանելու գաղափարը։ Անույի պիեսները նվազ փորձարարական են, քան իր ժամանակակից թատերագիրներից շատերինը, ունեն հստակ դիպաշար (սյուժե), փայլուն երկխոսություններ[12]։ Նրա թատերգություններից «Արտույտը» թարգմանվել է հայերեն։
Ժան Անույը հեղինակել է նաև կինոսցենարներ, որոնց հիման վրա նկարահանված ֆիլմերից հիշարժան են հատկապես «Մսյե Վինսենտը» (1947), «Մանուկ Մոլիերը» (1959), «Թանկագին Կարոլինան», «Գիշերվա ասպետը» (1964)։
Պարգևներ
- 1961 — «Թոնի» մրցանակ լավագույն թատերգության համար
- 1970 — Չինո դել Դուկայի մրցանակ
- 1971 — «Prix du Brigadier» մրցանակ
- 1980 — Ֆրանսիական ակադեմիայի մեծ մրցանակ (Գրան պրի)
Երկերի ընտրանի
- L'Hermine (1932)
- Mandarine (1933)
- Y avait un prisonnier (1935)
- Le voyageur sans bagage (1937)
- La sauvage (1938)
- Le Bal des Voleurs (1938)
- Léocadia (1940)
- Eurydice (1941)
- Le rendez-vous de Senlis (1941)
- Antigone (1942)
- Roméo et Jeannette (1946)
- Medee (1946)
- L'Invitation au Château (1947)
- Ardèle ou la Marguerite (1948)
- La répétition ou l'amour puni (1950)
- Colombe (1951)
- La valse des toréadors (1952)
- L'Alouette (1952)
- Ornifle ou le courant d'air (1955)
- Pauvre Bitos ou le dîner de têtes (1956)
- L'hurluberlu ou le réactionnaire amoureux (1959)
- La petite Molière (1959)
- Becket ou l'honneur de Dieu (1959)
- La Grotte (1961)
- Fables (1962)
- Le boulanger, la boulangère et le petit mitron (1968)
- Cher Antoine; ou l'amour raté (1969)
- Les poissons rouges; ou Mon père, ce héros (1970)
- Tu étais si gentil quand tu étais petit (1972)
- Monsieur Barnett (1974)
- L'Arrestation (1975)
- Chers zoizeaux (1976)
- Vive Henri IV (1978)
- La Culotte (1978)
- La Foire d'empoigne (1979)
- Le Nombril (1981)
Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ
- Jean Anouilh Internet Movie Database կայքում
- Jean Anouilh manuscripts General Collection, Beinecke Rare Book and Manuscript Library, Yale University.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ժան Անույ» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 461)։ |