Ժերսոն

բրազիլական Ֆուտբոլիստ

Ժերսոն Նունես դե Օլիվեյրա (պորտ.՝ Gérson de Oliveira Nunes, 1941 թ․ հունվարի 11, Նիտերոյ, Ռիո դե Ժանեյրո), բրազիլացի ֆուտբոլիստ, կիսապաշտպան, Բրազիլիայի ազգային հավաքականի խաղացող, որի կազմում հաղթել է 1970 թ․ Աշխարհի առաջնությունը։

Ժերսոն
պորտ.՝ Gérson
Անձնական տվյալներ
Ամբողջական անունԺերսոն Նունես դե Օլիվեյրա
Ազգությունըբրազիլացի
ՔաղաքացիությունըԲրազիլիաԲրազիլիա
Ծննդյան ամսաթիվ11 հունվար, 1941
ԾննդավայրՆիտերոյ, Բրազիլիա
Հասակ170սմ
Քաշ69 կիլոգրամ
Դիրքհարձակվող, կիսապաշտպան
Պատանեկան կարիերա
1957ԲրազիլիաԿանտո (Ռիո)
1958ԲրազիլիաՖլամենգո
Մասնագիտական կարիերա*
ՏարիԱկումբԽաղ (գոլ)
1959-1963ԲրազիլիաՖլամենգո153(80)
1963-1969ԲրազիլիաԲոտաֆոգո248(96)
1969-1970ԲրազիլիաՍան Պաուլո75(12)
1972-1975ԲրազիլիաՖլումինենսե54(4)
Ազգային հավաքական
1961-1972ԲրազիլիաԲրազիլիա70(13)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Կենսագրություն

Ակումբային կարիերա

Մանկության տարիներին ելույթներ է ունեցել« Ֆլամենգո» ակումբի կազմում, նույն ակումբում նա նշել է իր նորամուտը 1958 թ․՝ 17 տարեկան հասակում՝ գրավելով «Ֆլումինենսեի» դարպասը։ Սկզբում Ժերսոնը խաղում էր հարձակվողի դիրքում և բավականին հաջող ելույթներ էր ունենում․ 1960 և 1961 թվականներին նա 26-ական գնդակ է հեղինակել։ Այնուամենայնիվ, հետագայում նա տեղափոխվեց հարձակվողական ոճի կիսապաշտպանի դիրք։

1961 թ․ նա կնքեց իր առաջին պայմանագիրը ակումբի հետ, որով նա ստանում էր ամսական 8 հզ կրուզեյրո, 1962 թ․ այս թիվը հասավ մինչև 100հզ-ի՝ կապված գնաճի հետ։ «Ֆլա» ակումբի մարզիչ Ֆլավիո Կոստան ցանկանում էր, որ Ժերսոնը կրի 10-րդ համարի մարզաշապիկը, բայց ֆուտբոլիստը չէր համաձայնվում, քանի որ դրա պատճառով նա հավաքականում վերածվելու էր անհամեմատելի Պելեի մշտական կրկնօրինակի և ցանկանում էր 8-րդ համարը։ Այս կոնֆլիկտը հանգեցրեց Ժերսոնի՝ «Բոտաֆոգո» տեղափոխմանը, որտեղ նա ստանում էր ամսական 150 հզ կրուզեյրո։ Նաև ֆուտբոլիստը հնարավորություն ուներ տեղափոխվել «Բոլոնյա», նրա նախագահ Ռենատո Դալ Արան Ժերսոնին առաջարկում էր տարեկան 300 մլն լիր, բայց Ժերսոնը հրաժարվեց՝ առանց որևէ հիմնավոր պատճառ ներկայացնելու։ 10 տարի անց նա խոստովանեց, որ հրաժարվելու պատճառը վախն էր, որ չի համապատասխանի Իտալիայի առաջնության մակարդակին և կկորցնի տեղը Ազգային հավաքականում։

Ֆոգոն Ժերսոնի կարիերայի լավագույն ակումբն էր․ այստեղ նա Ժաիրզինիոյի, Գարինչայի, Զագալոյի, Կուարենտինիայի և Նիլտոն Սանթոսի հետ մի շարք տիտղոսներ է նվաճել։

1969 թ․ Ժերսոնը տեղափոխվեց «Սան Պաուլո», որտեղ նա ստանում էր 80 հզ դոլար և կրում էր ավագի թևկապը։ Այնուամենայնիվ, Ռիոյի սահմաններից դուրս Ժերսոնը իրեն հարմարավետ չէր զգում, կարոտում էր լողափերը և շոգը, ակումբում նույնպես նրանից այնքան էլ գոհ չէին՝ հարազատ վայրեր այցելությունների պատճառով մարզումներին ուշ ներկայանալու համար։ Արդյունքում 1970 թ․ վերջին նա որոշեց վերադառնալ «Բոտաֆոգո», բայց շուտով նորից տեղափոխվեց «Սան Պաուլո», իսկ 1972 թ․ հայտնվեց «Ֆլումինենսեում», բայց Ժերսոնի ելույթները այս ակումբի կազմում չի կարելի համարել հաջողված․ նրան անընդհատ խանգարում էին վնասվածքները, ինչպես նաև տարիքը։

Ելույթներ ազգային հավաքականում

19 տարեկան հասակում, Հռոմում տեղի ունեցող 17-րդ օլիմպիական խաղերի ժամանակ, Ժերսոնը այնքան էլ վատ ելույթներ չունեցավ հավաքականում։ Դրանից հետո նա հնարավորություն ունեցավ տեղափոխվելու «Բոլոնյա»։

Մեծերի հավաքականում նա իր նորամուտը նշեց 1961 թ․ մայիսի 7-ին՝ Չիլիի ազգային հավաքականի դեմ խաղում (2:1), որը տեղի ունեցավ Սանտյագոյում։ Վնասվածքի պատճառով Ժերսոնը չկարողացավ հավաքականի հետ մեկնել 1962 թ․ աշխարհի առաջնությանը, որտեղ Բրազիլիան հաղթանակ տոնեց։

1966 թ․ աշխարհի առաջնությանը Բրազիլիան չկարողացավ անգամ դուրս գալ խմբային փուլից այն պատճառով։

1970 թ․ աշխարհի առաջնությունը Բրազիլիայի համար մրցանակային եղավ։ 29-ամյա Ժերսոնը հրաշալի ելույթ ունեցավ, իսկ հունիսի 21-ին նրա հեղինակած գոլը Էնրիկո Ալբերտոզիի դարպասը, որը Բրազիլիային մղեց հաջորդ փուլ, դարձավ ամենաաստղայինը նրա կարիերայում․ բրազիլացին անցնելով Իտալիայի հավաքականի երկու ֆուտբոլիստներին անսպասելիորեն հարվածեց 25 մ հեռավորությունից։ Դրանից հետո հաշիվը դարձավ 2։1 և իտալացիները դուրս մնացին պայքարից։

Ազգային հավաքականում իր վերջին խաղը Ժերսոնը անցկացրեց 1972 թ․ հուլիսի 9-ին Պորտուգալիայի հավաքականի դեմ (1:0) Ռիո դե Ժանեյրոյում։ Հավաքականի կազմում ելույթներ ունենալուն Ժերսոնին խանգարեցին վնասվածքները։

«Ժերսոնի իրավունքը»

Այս արտահայտությունը հայտնվեց այն բանից հետո, երբ 1970 թ․ Ժերսոնը նկարահանվեց «Վիլա Ռիկա» ծխախոտների գովազդում, որտեղ նա ասում էր․ «Դուք նու՞յնպես ստանում եք կյանքից ամեն ինչ»։ Այժմ Բրազիլիայում նրա դեմ բողոքարկում են՝ արդարացնելով վարքագիծը, որը խախտում էր էթիկական և բարոյական նորմերը, ինչպես նաև օրենքները։

Կյանք ֆուտբոլից հետո

1974 թ․, լինելով ֆուտբոլիստ, Ժերսոնը ավարտեց լրագրողական կուրսերը և իր հետագա կյանքը նվիրեց հենց այս մասնագիտությանը՝ ցանկանալով «սահմանել ճշմարտությունը բրազիլական ֆուտբոլի մասին»։ Ժերսոնը չի հայտնվել նրա ընկեր Պելեի կողմից կազմված «ՖԻՖԱ 100» ցուցակում․ վերջինս նրան անգամ դատապարտել է գրագողության մեջ։

Նվաճումներ

Ակումբային
  • Աշխարհի չեմպիոն՝ 1970
  • Ռիո-Սան Պաուլո մրցաշարի հաղթող՝ 1961, 1964, 1966
  • Ռիո դե Ժանեյրո նահանգի չեմպիոն՝ 1963, 1967, 1968, 1973
  • Բրազիլիայի գավաթի հաղթող՝ 1968
  • Սան Պաուլո նահանգի չեմպիոն՝ 1970, 1971
  • «Օկտագոնալ» 1961
  • Ռոբերտո Գոմեզ Պեդրոզի գավաթ՝ 1961
Անհատական
  • Ընգրկված է «World Soccer» ամսագրի կողմից կազմված՝ «20-րդ դարի հզորագույն ֆուտբոլիստների ցուցակում»՝ 97-րդ համարի ներքո։

Անձնական կյանք

Հայրը՝ Կլովիս Նունես, մայրը Դեոլինդա դե Օլիվեյրա։ Ամուսնացած է Մարիա Էլենեի հետ, ունի երկու աղջիկ՝ Պատրիսիա և Կրիստինա։

Գրականություն

  • Жерсон. Краеугольный камень «трикампеонов» // Игорь Гольдес. 100 легенд мирового футбола. Выпуск второй. — М., 2003. — С. 11-14.

Արտաքին հղումներ


Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ժերսոն» հոդվածին։